o C     10. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Սլավյանսկի բազար» մանկական կատարողների մրցույթում հայ մասնակիցը 1-ին հորիզոնականում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

11.07.2019 23:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Սլավյանսկի բազար» մանկական կատարողների մրցույթում հայ մասնակիցը 1-ին հորիզոնականում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հուլիսի 8-18-ը Բելառուսի Հանրապետության Վիտեբսկ քաղաքում ընթանում է «Սլավյանսկի բազար-2019» ամենամյա միջազգային մրցույթ-փառատոնը, որտեղ մանկական կատարողների մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացրել է 10-ամյա Անժելա Ալբերտյանը: «Սլավյանսկի բազար» մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար, մրցույթում միջազգային ժյուրիի անդամ, Երեւանի մշակույթի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանից տեղեկացանք, որ մրցույթին մասնակից  22 երկրների թվում Հայաստանի մասնակիցը զբաղեցրել է առաջին հորիզոնականը:

Պետական բարձր պաշտոնյաները Ծիծեռնակաբերդում են (տեսանյութ)

10-ամյա Անժելա Ալբերտյանը սովորում է Երեւանի Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցում:

Ի դեպ, «Սլավյանսկի բազար-2019» միջազգային մրցույթ-փառատոնում, երիտասարդ կատարողների մրցույթում հայաստանյան այս տարվա պատվիրակը Մոնիկա Մանուչարովան է, ով հանրությանը հայտնի է «Մանկական Եվրատեսիլ-2008»-ից, երբ Հայաստանը ներկայացրեց «Իմ երգի հնչյունը» երգով` զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը: Այնպես որ, առաջիկայում սպասենք նաեւ նրա հաղթանակին:

Մանրամասները դիտե՛ք տեսանյութում.

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Վարչապետն այցելել է Լոռու Շիրակամուտ համայնք՝ հարգանքի տուրք մատուցելու երկրաշարժի զոհերի հիշատակին (տեսանյութ)

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА