o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​«Հայկո, հրաժարվիր եւ գնա, սա քո Պրագան չի, սա Երեւանն է». Վահան Բաբայան

12.07.2019 00:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​«Հայկո, հրաժարվիր եւ գնա, սա քո Պրագան չի, սա Երեւանն է». Վահան Բաբայան

«Այսօր մեր ոչ բարով քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած դերասանն ասում է. «Որպեսզի աղբահանությունը լավանա, պետք է տեխնիկա եւ մարդիկ»:Նման անտաղանդին լավ ո՞նց էլի, ո՞նց ընտրեց էս մեր քաղաքը», - այս մասին նշում է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ եւ մանրամասնում. «Իր հարցազրույցում դերասանը ասում է, որ 20-25 տարվա խնդիրները իրեն են վերագրում եւ ինքը կապ չունի, բայց ընտրվելուց գիտեր Ազիզյանների սերիալն ա կնկարվի, փողը կստանա, կգնա: Ո՛չ, պարոն դերասան, դու պատասխան ես տալու քո այդ պաշտոնին բոլոր չարածների համար,պատասխան ես տալու նրա համար, որ լավ իմանալով, որ դու անկարող ես լուծել որեւէ խնդիր գլխիցդ մեծ խոստումներ էիր տալիս մեր քաղաքի ընտրողներին: Ջերմաստիճանը բարձրանում ա եւ եթե 40 աստիճանին խոլերան թակեց երեւանցու դուռը էս անգամ դու եւ քեզ էդ պաշտոնին առաջադրողը զգալու եք, թե ինչ բան է իրական ժողովրդի ուժը»:

«Մարդուն դատելուց առաջ, նախ պետք է արժանանալ դատավորի կոչմանը»

Իսկ վերջում Ռեֆորմիստների կուսակցության նախագահը զգուշացրել է. «Ու ասեմ քո գնալով չես պրծնելու քո հետ պետք է գնա «Իմ Քայլը» կոչված դաշինքը ներկայացնող ողջ կազմը»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА