o C     19. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Էներգետիկ անջատումների հնարավոր պատճառներից

12.07.2019 11:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Էներգետիկ անջատումների հնարավոր պատճառներից

Նախօրեին հանրապետությունով մեկ տեղի ունեցած հոսանքազրկումներից հետո շատ-շատերն էին բացահայտ խոսում` 1990-ականների «մութ ու խավարին» վերադառնալու հնարավորության մասին: Ու չնայած այն բանին, որ հոսանքազրկումների հարցը ժամեր անց լուծվեց: Այո, թեեւ այս պահին խնդիրը լուծված է, սակայն տհաճ նստվածքը մնում է: Առավել եւս, որ պաշտոնական այրերից այդպես էլ պատճառների մասին չեղավ հստակ բացատրություն: Ուստիեւ, շրջանառության մեջ մտավ այս վարկածը: Նախ հիշեցնենք. առաջիններից մեկը վթարի մասին պաշտոնապես հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը` իր ֆեյսբուքյան էջում գրելով. «Երեւանի ՋԷԿ-ը եւ Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են: Հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ»: Անգամ էներգետիկայից որեւէ պատկերացում չունեցողը կհասկանա, որ եթե միաժամանակ անջատվում է երկու արտադրող կայան, ապա պատճառը հազիվ թե դրանց հետ կապված լինի. հազիվ թե երկու կայանը միաժամանակ շարքից դուրս գային: Տեխնիկական առումով` միակ խելքին մոտ տարբերակը, որի ժամանակ երկու կայանները միաժամանակ կանջատվեին, դա այն է, որ Բարձրավոլտ ցանցերը միաժամանաակ դադարեցնեին երկու կայաններից էլեկտրաեներգիա վերցնելը, եւ կայանները, դադարելով էներգիա հաղորդել, ավտոմետ կերպով կանջատվեին` վթարից խուսափելու համար:
Սակայն, եթե գնանք այս վարկածով, կունենանք բավականին տխուր պատկեր: Այն, որ հայաստանյան Բարձրավորլտ ցանցերը ողբալի վիճակում են, հայտնի փաստ է: Դեռ նախկին իշխանությունների ժամանակ կային խոսակցություններ, որ այդ համակարգը պատրաստվում է գնել մոսկվայաբնակ գործարար եւ ՀԷՑ-ի սեփականաատեր Սամվել Կարապետյանը: Նաեւ, որ վաճառքը կլինի բավականին համեստ գներով, սակայն Կարապետյանը կպարտավորվի խոշոր ներդրումներ իրականացվել` համակարգը վերջնական փլուզումից փրկելու համար: Սակայն իշխանափոխությունից հետո գործարքը չեղարկվեց. «նորերը» սկսեցին հիստերիայի նոպաների մեջ ընկնել, թե այդ ինչո՞ւ պետք է Կարապետյանը նման էժան գնով Բարձրավոլտ ցանցերը վերցնի, թող շատ վճարի: Իհարկե, այդ պահին անհրաժեշտ ներդրումների հարցը փորձեցին մի կողմ մղել, եւ արդյունքում` Կարապետյանը պարզապես հրաժարվեց գործարքից: Որոշ լուրերի համաձայն` նրա ներկայացուցիչն իշխանական թեւի բանակցողներին բացահայտ ասել է. «Եթե այդ գինը ցածր է, ինքներդ վերցրեք կամ այլ գնորդ գտեք, ով այդ գնով կվերցնի ու կհամաձայնի ներդրում անել»: Մեր նորաթուխ չինովնիկներն էլ «դուխով» արձագանքել են. «Կգտնենք, մեկի փոխարեն` տասին»: Սակայն իրողությունն այն է, որ, ըստ աղբյուրի, բոլոր հնարավոր գնորդները միանգամայն անընդունելի են համարել այդ նույն պայմանները, որին ժամանակին Կարապետյանը համաձայնել էր...
Այսպիսով, եթե ընդունենք վարկածը, այս անջատումների խնդիրը գալիս է Բարձրավոլտ ցանցերից, ապա այդ փաստը տհաաճ պատմության մեջ կդնի անձամբ Փաշինյանին: Այն առումով, որ համակարգում Կարապետյանի չարած ներդրումներից հետո դեռ մի բան էլ` տեխնիկական վիճակն էապես վատթարացել է ու հասել նման կոլապսների հասցնելու մակարդակի: Սակայն սա դեռ ամենատխուրը չէ: Ներդրումներ դեռ չեն սպասվում: Ճիշտ է, կան խոսակցություններ, որ Փաշինյանը Կարապետյանի հետ վերջին հայտնի հանդիպման ժամանակ առաջարկել է` վերադառնալ այդ գործարքին` հանուն դրա մի շարք խոստումներ տալով, սակայն աղբյուրը ենթադրում է, որ վերջնական պայմանավորվածություն դեռ չկա: Ավելին, եթե անգամ լինի, ներդրումների հեռանկար բացվի, մինչեւ բանը տեխնիկական վիճակի կարգավորմանը հասնի, բավականին ժամանակ կանցնի, եւ այդ ընթացքում նման իրավիճակներ միշտ էլ հնարավոր են: Իսկ եթե գործարք չլինի, ապա ամեն ինչ կարող է շատ ավելի վատ ապագա ունենալ...

«Հնարավոր եմ համարում». Դավիթ Տոնոյանը՝ իր պաշտոնանկության մասին

Մանրամասները կարդացե´ք «Իրավունքի» տպագիր տարբերակում:

Քերոբ Սարգսյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА