o C     15. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԹԵՄԱՅԻՑ ԻՇԽԱՆԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԴԵՌ ԽՈՒՍԱՓՈՒՄ ԵՆ

12.07.2019 19:40 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԹԵՄԱՅԻՑ ԻՇԽԱՆԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԴԵՌ ԽՈՒՍԱՓՈՒՄ ԵՆ

Արդեն տեւական ժամանակ է` հայաստանյան լրատվամիջոցներում եւ սոցցանցերում քննարկվում է Ստամբուլյան կոնվենցիայի հավանական վավերացման թեման: Կարծիքներ կան, որ Ֆեյսբուքում տարածվող բռնությունների ու բռնաբարությունների սրտաճմլիկ պատմությունները հենց դրա համար են, որ հող նախապատրաստեն այդ կոնվենցիան վավերացնելու համար: Ի՞նչ են կարծում այդ կոնվենցիայի վավերացման հետ կապված «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, փորձեցինք հետաքրքրվել իշխանական պատգամավոր ԱՆՈՒՇ ԲԵՂԼՈՅԱՆԻՑ, ով ասաց.

Ովքեր են ուշացած, կաշկանդված եւ դուխով պատգամավորները. առավոտն ԱԺ-ի դիմաց (Տեսանյութ)

- Ակնհայտ է, որ հասարակությունում կա խնդիր՝ ընտանեկան բռնության հետ կապված: Ըստ այդմ, մենք ունենք խնդիր՝ բռնության հանդեպ համապատասխան վերաբերմունք ձեւավորելու եւ տարանջատելու այն ազգային արժեքներից: Ամենայն հարգանքով հայաստանյան ավանդական արժեքներին, սակայն մերժում եմ բռնությունը` որպես ազգային արժեքների ձեւաչափ: Ինչ վերաբերում է Ստամբուլյան կոնվենցիային, ապա այս պահին խորհրդարանի օրակարգում այն չկա, իսկ դրա վավերացումը ՀՀ-ի պարտականությունն է: Եվ քանի որ արդեն ստորագրվել է այդ կոնվենցիան, երբ դա բերվի խորհրդարան՝ վավերացման համար, համապատասխան քննարկումների ժամանակ մենք կուսումնասիրենք եւ կգնահատենք, թե դրա վավերացումը ինչքանով կկարողանա նպաստել բռնության մակարդակի իջեցմանը:

Հայտնիներից ովքեր են միացել «Ո՛չ Ստամբուլյան կոնվենցիային» ստորագրահավաքին (Մաս 16-րդ)

- Բայց բռնության դեմ պայքարելու համար կան իրավապահ մարմինները:

- Այստեղ երկու հարց կա: Առաջինը՝ ինձ համար Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը կայանում է նրանում, թե ինչքանով իր վավերացումը կնպաստի ՀՀ-ում ավելի բարեկիրթ հասարակություն ձեւավորելու համար: Մի բան ինձ համար պարզ է, որ այն գործիքակազմը, որը գոյություն ունի այս պահին մեր երկրում, դժբախտաբար կիրառման տեսակետից դեռեւս մեծ խնդիրներ են առաջացնում մեր հասարակության որոշ կարծրատիպերի, գուցե իրավապահ մարմինների ոչ այդքան վարժված եւ գրագետ լինելու տեսակետից:

​​​​​​​«Երկրի փաստացի ղեկավարը մինչեւ հիմա չի տիրապետում Արցախյան հիմնահարցի պատմությանն ու խնդիրներին»

- Այսինքն` ուզում եք ասել, որ իրավապահ մարմիննե՞րն են թերանում, թե՞ հասարակությունը...

- Իհարկե՝ ե՛ւ հասարակության, ե՛ւ իրավապահ մարմինների թերացումն է: Ես կարծում եմ, որ Արդարադատության նախարարությունը եւ կառավարությունն առհասարակ պետք է համապատասխան ազգային ծրագիր մշակեն, որպեսզի այդ օրենքների կիրառմանը խոչընդոտող հանգամանքների հետ կապված կատարվի աշխատանք, ու այդ օրենքները սկսեն աշխատել: Այս պահին դեռեւս, որպես պատգամավոր, քանի որ իմ սեղանին չեմ ունեցել Ստամբուլյան կոնվենցիայի հիմնավորումը կառավարության կողմից, պատրաստ չեմ պատասխանել: Բայց ես բաց եմ եւ գնահատելու եմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման անհրաժշտությունը: Այս պահին այսքանը կարող եմ ասել:

«Անընդունելի են բոլոր այդ «սեռական» օրակարգերը». Արման Աբովյան

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА