o C     23. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

12.07.2019 20:00 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Անհնարինն ակնհայտ է` ինչքան էլ զարմանալի լինի, այս կառավարության` վախկոտների կառավարություն լինելու փաստը արձանագրում է ոչ այլ ոք, քան «կլասիկ» ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԸ: Այդպիսի եզրակացության է նա գալիս, ելնելով այն փաստից, որ իրենց ներկայացրած նախագծերը կառավարություն մուտք են գործում որպես չզեկուցվող ու չքննարկվող հարցեր. «Կառավարությունն ըստ էության չի քննարկելու մեր առաջ քաշած օրենսդրական նախաձեռնությունը, այլ ընդամենը հաստատելու է կառավարական կոմիտեի նիստում տրված բացասական եզրակացությունը: Եվ ընդգծենք, որ սա այն դեպքում, երբ մեր նախաձեռնությունն ամբողջովին բխում է պետական ժողովրդավարական համակարգ կառուցելու շահերից, եւ խնդրո առարկա հարցի լուծումը չափազանց կարեւոր է ինչպես ներկայիս, այնպես էլ ապագա ցանկացած կառավարության համար: Ես չեմ հիշում մի դեպք, որ իմ անկախ պատգամավոր եղած կամ ԵԼՔ դաշինիքի ժամանակ պատգամավորի կամ մի ամբողջ խմբակցության ներկայացրած նախագիծը լինի չզեկուցվող: Այսինքն նման պրակտիկա անգամ Հանրապետական կառավարության կողմից չի կիրառվել»: Դե ինչ, ոչ միայն ԼՀԿ-ն, այլեւ շատ-շատերը դեռ քանիցս կարոտով կհիշեն ՀՀԿ-ի կառավարման տարիները:

ԶԱՐՄԱՆՔ

Հիշո՞ւմ եք, թե ինչպես օդիոզ ակտիվիստուհի ԼՈՒՍԻ ՔՈՉԱՐՅԱՆԸ երկու օրից էլ քիչ ժամկետում հրապարակեց 200-ից ավել անանուն պատմություններ բռնաբարությունների մասին` ջանալով համոզել, թե բոլորի հետ հասցրել է շփվել, մանրամասներ ճշտել եւ այլն: Ու թեեւ ցանկացած տրամաբանող մարդ կասի, որ երկու օրում հազիվ հնարավոր է այդքան տեքստեր ընդամենը «քոփի փեյսթ» անել, այնուամենայնիվ, այդ տիկնոջը նույնիսկ Հ1-ի եթեր տվեցին: Դե պարզ է, որ իշխանությունը ոչնչից չի խորշում տխրահռչակ Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու համար: Եվ ահա պարզվեց զարմանալի բան` որ Լուսի Քոչարյանով սկզբունքորեն պետք է զբաղվեին իրավապահները: Նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյանն լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Հանրային ռադիոյի հաղորդավար Լուսի Քոչարյանի հրապարակումներին, որոնց համաձայն Հայաստանում բազմաթիվ մարդիկ են բռնության ենթարկվում: Մարինա Խաչատրյանի դիտարկմամբ` Լուսի Քոչարյանը պոռնոգրաֆիական բնույթի հրապարակումներ է արել, ինչն արգելված է օրենքով, եւ այդ հիմքով նա դիմել է դատարան: Դե ինչ, մնում է միայն ողջունել տիկին Խաչատրյանի համարձակությունն ու ողջախոհությունը:

ԶԱՐՄԱՆՔ

Բավականին զարմանալի տեղեկատվություն ստացանք Թուրքիայից: Թուրքական պաշտոնաթող գեներալ ԻՍՄԱՅԻԼ ՀԱՔՔ ՓԵՔԻՆԻՆ արել է հայերիս ինքնասիրությունը շոյող հայտարարություն` որ Հայաստանը Թուրքիայի օդային տարածքի համար լուրջ սպառնալիք է. «Թուրքիայի վրա հնարավոր օդային հարձակումներ կարող են լինել Հունաստանի, իսրայելական օդուժի կողմից եւ բալիստիկ հրթիռների միջոցով: Կա Իրան, որն այս պահին մեզ համար թշնամի չէ, սակայն չենք իմանա, թե վաղը ինչ կլինի, մանավանդ որ նրանք ունեն բալիստիկ հրթիռներ 2000-2500կմ հեռահարությամբ: Հարձակումներ կարող են լինել նաեւ Հայաստանի կողմից: Թուրքիան չունի այդպիսի ՀՕՊ համակարգեր դրանց դիմակայելու համար»: Դե պատկերացնո՞ւմ եք` դարավոր թշնամին ասում է, որ մենք հնարավորություն ունենք իրեն բավականին արդյունավետ խոցելու:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА