o C     09. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Լոլոներ թող պատմեն նրանց, ովքեր չգիտեն` ինչ ասել է հատուկ ծառայությունների կողմից կազմակերպված պետական հեղաշրջում» (Տեսանյութ)

12.07.2019 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Լոլոներ թող պատմեն նրանց, ովքեր չգիտեն` ինչ ասել է  հատուկ ծառայությունների կողմից կազմակերպված պետական հեղաշրջում» (Տեսանյութ)

Ստամբուլյան կոնվենցիան Եվրախորհուրդի փաստաթղթերից մեկն է, որը միանշանակ միտված է այլ սեռական կողմնորոշում ունեցող անձանց իրավունքների ամրագրմանը, թեեւ բուն վերնագիրը` իբր կանանց իրավունքների պաշտպանությունն է: Այս մասին «Իրավունք TV»-ի տաղավարում նշեց ռազմաքաղաքական վերլուծաբան, պահեստազորի սպա, «Քրիստոնեական արժեհամակարգի եւ ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության համակարգող ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԸ:

Ով էր Սերգո Կարապետյանը «հեղափոխությունից առաջ»

ՈՎՔԵՐ ԵՆ ՋԱՆՈՒՄ ՀՀ-ՈՒՄ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼ ԱՅԼԱՍԵՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՊՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՐՈԶԸ

Պարոն Նահապետյան, ակնհայտ է, որ իշխանությունների օրակարգում է օր առաջ վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան: Ովքե՞ր են կողմ այս կոնվենցիային եւ ինչո՞ւ, եթե այն իր մեջ լուրջ վտանգներ ունի:

Երբ ոչ միայն վիրտուալ, այլեւ իրական դաշտում ուսումնասիրում ենք, թե ովքեր են կողմ, պատկերը շատ հետաքրքիր է դառնում: Պարզվում է` մեր ընտանիքներում համերաշխության, երջանկության, բռնությունների պակասի կամ չգոյության, ընտանիքում յուրաքանչյուր անդամի պաշտպանության ամենամտոհոգ շրջանակը ՀՀ-ում մեծ հաշվով մի քանի հարյուր հոգի են, քանզի յուրաքանչյուր ընտանիքի գլուխ` տղամարդ, ինքն է առաջինը պատասխանատու եւ ամենաշահագրգիռ ու շահառու անձը, որ իր ընտանիքում ամեն ինչ նորմալ լինի: Ամուսիններից տղամարդն է, բնականաբար, միջանձնային հարաբերություններում առաջին պատասխանատուն, իսկ երբ հերթը գալիս է ծնող-զավակ հարաբերություններին, շահառուն այլեւս ծնողներն են, որպեսզի հարաբերությունները զավակների հետ կառուցվեն այն ավանդույթների հիման վրա, որոնք մենք ժառանգել ենք: Իսկ դրանք բոլորը իրենց հիմքում քրիստոնեական են, այսինքն` ընտանիքում երեխային իրականում պետք է տրվի խրատով ու հանդիմանությամբ դաստիարակություն: Այսինքն` ընտանիքների պաշտպան անձինք առաջին հերթին ծնողներն են: Իհարկե, կան ընտանիքներ, որտեղ բռնություններ կան, եւ չկա աշխարհում  մի երկիր, որտեղ միջանձնային հարաբերություններում չլինեն արարքներ, որը կգնահատվի, որպես ֆիզիկական կամ սեռական բռնություն: Եվ այստեղ հետաքրքիր ձեւավորում ունի շահագրգիռ, պաշտպան կողմը, դրանք, պարզվում է, անխտիր բոլոր միասեռականներն են: Ուզում են ցույց տալ, թե իբր առավոտից իրիկուն միասեռականները նստած մտածում են, թե ինչ անեն, որպեսզի հայկական, ավանդական ընտանիքներում, որոնց իրենք դեմ են, տիրի անդորր, խաղաղություն եւ երջանկություն: Երկրորդ խումբը, որն այս հարցում շահագրգիռ է կամ ավելի ճիշտ ձեւ է անում, թե ուզում է, որ ընտանիքներում բռնության դեմ պայքարեն, դրանք միասեռականների իրավունքների պաշտպան եւ քարոզչությամբ զբաղվող անձինք եւ կազմակերպություններն են: Երրորդ շերտը, որը եւս նախորդ երկուսի նման «ցանկանում է», որ մեր ընտանքիներում ամեն ինչ լավ լինի, դրանք էլ միջազգային տարբեր հիմնադրամների կողմից ֆինանսավորվող կառույցներն են, մասնավորապես` «Բաց հասարակություն-հիմնադրամներ - Հայաստանն» է, որն առավել հայտնի է Սորոսի հիմնադրամ անունով: Դրա նման կան եւս մի քանի հիմնադրամներ, որոնց հիմնական գործառույթներից է Հայաստանում ֆինանսավորում իրականացնել` այլասերումների եւ պղծությունների քարոզի եւ դրանց օրինականացման համար: Ստացվում է, որ իմ նշված խմբերը, եթե նույնիսկ անձերի քանակով նայենք, կարող է հազարն էլ չանցնի, բայց իրենք ֆինանսավորվում են, իրենց ձեռքում կան բազում լրատվամիջոցներ, իրենց մեջքին կան Արեւմտյան բազմաթիվ հիմնադրամներ, իրենց կողքին են մի շարք երկրների դեսպանատներ եւ դեսպաններ: Իրականում վիրտուալ դաշտում տպավորություն է ստեղծվում, որ իրենք շատ են: Մինչդեռ իրականում այդքան էլ շատ չեն:

Սուտն ու կեղծիքը նախագահի թեկնածու Հարությունյանի թիմի գործելաո՞ճ

«ՔՊ-Ի ԱԿՈՒՆՔՆԵՐՈՒՄ ԿԱՆԳՆԱԾ ԵՆ ԵՐԿՈՒ ԿԱՆԱՅՔ, ՈՐՈՆՔ ՏԱՐԻՆԵՐՈՎ ԱՐՅՈՒՆԱՊՂԾՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՔԱՐՈԶԵԼ»

ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստվում է ընդունել Ստամբուլյան կոնվենցիան, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն էլ շեշտում էր, որ այն պետք է շուտափույթ ընդունել: Ձեր նշած խնդիրները չե՞ն գիտակցում, ճնշում է դրսի՞ց, թե՞ պարզապես, իրենց ձեռնտու է այն:

​​​​​​​Այսօր տեղի կունենա մեծ հանրահավաք-երթ՝ «Հանուն հավատի, ընտանիքի, հայրենիքի»

Գիտակցել նախ նշանակում է իմանալ, որ այդտեղ վտանգ կա, եւ հետո կեցվածք դրսեւորել: Քանի որ դուք անուններ նշեցիք, ես ավելի հետ կգնամ եւ կմանրամասնեմ: Այսօրվա իշխող  դաշինքի մեջ մտած հիմնական, այսպես ասած, առյուծի բաժին ունեցող դերակատարումը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն է, որի իրական ղեկավարը, ստեղծողը եւ հիմնադիրը Փաշինյան Նիկոլն է: Այդ նույն ՔՊ հոգաբարձուների խորհրդի մեջ, որը շատ կարեւոր մարմին է ցանկացած կուսակցության ներսում, ավելին` կարելի է ասել, հիմնական կուսակցության շնչելու, գործունեություն ծավալելու օղակն է, ֆինանսավորում է եւ այլն, կա երկու անձ, որոնք Հայաստանում շատ հայտնի են, լինելով հասարակական կառույցների ղեկավարներ: Իրականում իրենք այն անձինք են, ովքեր Հայաստանում պատասխանատու են այլասերումների եւ պղծությունների քարոզի օրինականացման, նրանց իրավունքների պաշտպանության համար: Խոսքս` այլեւս շատ հայտնի Լարա Ահարոնյանի եւ Մարո Մաթոսյանի մասին է: Երբ նայում ենք իրենց կազմակերպությունների պաշտոնական կայքէջերը եւ այն կայքերը, որտեղ իրենք առավել ակտիվ գործունեություն են ծավալում, պարզ երեւում է, որ իրենք տարիներ շարունակ իրենց կայքերում միասեռականություն, արյունապղծություն եւ պոռնոգրաֆիա են քարոզվել: Եվ քանի որ այդ երկու անձինք ՔՊ հիմնադիրներից են` Նիկոլ Փաշինյանի հետ միասին, ապա արդյոք այդ մասին իրազեկ չի եղել նույն Ն. Փաշինյանը դեռեւս այն ժամանակ: Վստահաբար ասում եմ, որ իրազեկ է եղել, թե իր կուսակցական, գաղափարական ընկերներն իրականում նաեւ ինչով են զբաղված: Հետեւաբար, պետք չէ զարմանալ, որ իշխող կուսակցության այս կամ այն ներկայացուցիչը` լինի պատգամավոր կամ կառավարության անդամ, կողմ է արտահայտվում այս ամեն ինչին, որովհետեւ դրա ակունքները տանում են դեպի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ստեղծմանը: Եվ հիմա իրենք փորձում են ներկայացնել, թե` չգիտե՞ն, սա կեղծիք է, սուտ է: Շատ լավ գիտեն, թե ովքեր են եղել այդ կուսակցության ակունքներում կանգնած, եւ ինչի համար են նրանք այդ պայմանագրի մեջ:

Իշխանությունների այս հակասահմանադրական գործողությունը՝ հրահրված անդրօվկիանոսյան ուղեվարների կողմից, ուղղված է Հայաստանի Հանրապետությունում ղեկավարվող քաոսի ստեղծմանը. «Ազգային Միաբանություն» կուսակցություն

«ԹՈՂ ՄԻԱՅՆ ՓՈՐՁԵՆ ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ ՄՏՑՆԵԼ...»

Բայց այսօր դեռ կան մարդիկ, թեկուզ ՔՊ-ից դուրս, որ հայտարարում են, թե չգիտեն Ստամբուլյան կոնվենցիան ինչ է: Օրինակ, օրերս հանրայինի եթերում «բռնության ձայն» հեշթեգը սոցցանցերում ակտիվորեն տարածող Լյուսի Քոչարյանը ասաց, որ մի քանի օր առաջ է լսել դրա մասին: Գուցե, այդուհանդերձ, իրազեկվածության խնդի՞ր կա:

«Լսվելու է ոչ թե ՀՅԴ-ի, այլ նրա ազդեցությունն անտեսող իշխանությունների հեռացող «գնացքի անիվների տրոփյունը»

Նույն կեցվածքը դրսեւորել է նաեւ իշխող կուսակցության մեջ ամենաէական, ամենաառանցքային դերակատարում ունեցող անձանցից մեկը` ԱԺ իշխող խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Իրեն մի քանի օր առաջ լրագրողը հարց տվեց կոնվենցիայի մասին, եւ նա ասաց, որ դեռ ծանոթ չէ: Ինձ հետաքրքիր է` երբ իրենք նման պատասխաններ են տալիս, մեկ-մեկ հայելու մեջ նայում են, թե դեմքի ինչպիսի արտահայտություն են ընդունում, երբ ակնհայտ ստում են: Փաշինյան Նիկոլին եւ իր կուսակիցներին բերել են իշխանության, հեղափոխության մասին լոլոներ թող պատմեն նրանց, ովքեր չգիտեն` ինչ ասել է հատուկ ծառայությունների կողմից կազմակերված իշխանափոխություն կամ պետական հեղաշրջում: Եվ նրանց բերել են իշխանության նաեւ որոշակի պարտավորություներով, որոնցով ուղղակիորեն թիրախավորված է մեր եկեղեցին, մեր արժեհամակարգը, որպեսզի իրավական դաշտում ամրագրեն այլասերվածությունների եւ պղծությունների քարոզը: Սա ի սկզբանե բոլորն էլ լավ գիտեն, այդ թվում` նույն Փաշինյան Նիկոլը, ուղղակի, հարց է` սա կյանքի կկոչվի, կլինի, թե` ոչ: Եթե Նիկոլ Փաշինյանը լավ չգիտի մեր ժողովրդի վերաբերմունքը` նույն այդ այլասերումների, պղծությունների հետ կապված, ապա թող նայի ամերիկյան լուրջ հետազոտական կառույցների ուսումնասիրությունները, որոնք պարբերաբար մի քանի տասնյակ երկրներում, ներառյալ Հայաստանում ուսումնասիրություններ են իրականացնում: Այդ տվյալները ցույց են տալիս, որ մեր ժողովուրդը առաջիններից է, որ չի հանդուրժում այդ պղծությունները, չի ուզում ընդունի: Փաշինյանն ասում է, թե ժողովուրդը ես եմ, հիմա փորձելու են ժողովրդին պարտադրել նույն Ստամբուլյան կոնվենցիան: Դե թող փորձեն այն ԱԺ մտցնել, կտեսնեն, թե ինչպես է նույն հետազոտական կենտրոնի տվյալներով ժողովրդի 98 տոկոսը դեմ դուրս գալիս այլասերումներին, պղծություններին եւ դրա օրինականացմանը:

Լարված իրավիճակ Ազգային ժողովի դիմաց․ մահացած զինծառայողի հարազատները չեն հանձնվում

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА