o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐՆ ՈՒ ՆՐԱՆՑ ՆՈՐ ԱԿՈՒՄԲՆԵՐԸ

12.07.2019 22:00 ՍՊՈՐՏ
ՀԱՅ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐՆ ՈՒ ՆՐԱՆՑ ՆՈՐ ԱԿՈՒՄԲՆԵՐԸ

Հայ ֆուտբոլիստներից շատերը նոր ակումբներ ունեն, մյուսների դեպքում էլ, իհարկե, դեռ փնտրտուքը շարունակվում է: Օրինակ` Հայաստանի հավաքականի եւ «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանն իր առաջին մարզումն է անցկացրել «գյուղացիների» կազմում: Ադամյանը «Հոֆենհայմ» է տեղափոխվել «Ռեգենսբուրգից»:  Մեր փորձառու ֆուտբոլիստներից` Գեւորգ Ղազարյանը կարիերան կշարունակի կիպրական «ԱԵԼ Լիմասոլի» կազմում: Կիպրական ակումբն ու Ղազարյանը կնքել են երկու տարվա պայմանագիր: ԱԵԼ-ը, որը հանդես է գալիս Առաջին դիվիզիոնում, մասնակցում է Եվրոպա լիգայի խաղարկությանը: Իսկ Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը բուժզննում կանցնի «Սոչիի» համար, արդեն այսօր` հուլիսի 12-ին կհամալրի ակումբի կազմը: Ստուգողական հանդիպումներին Կարապետյանը աչքի ընկավ 4 խփած գոլովԱրաս Օզբիլիսը վերադարձել է «Բեշիքտաշ» եւ կմասնակցի թիմի ուսումնամարզական հավաքին: Գլխավոր մարզիչ Աբդուլադ Ավջին լավատեսական է տրամադրված ու ցանկանում է շանս տալ Օզբիլիսին՝ դրսեւորել իրեն: Եթե մարզիչը դրական կարծիք չկազմի, ապա ֆուտբոլիստի ու ակումբի ճանապարհները կբաժանվեն վերջնականապես:  «Ալաշկերտի» նախկին կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը տեղափոխվել է Սերբիայի Սուպերլիգան ներկայացնող «Պրոլետեր» ակումբ: Հայաստանի հավաքականի թեկնածուն կնքել է 1 տարվա պայմանագիր, որը ներառում է այն եւս 1 տարով երկարաձգելու հնարավորություն: Ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր Երեւանի «Ալաշկերտն» էլ համալրվել է Հայաստանի ազգային հավաքականի թեկնածուով` Արթուր Ավագիմյանի հետ կնքելով 2 տարվա պայմանագիր: 22-ամյա ֆուտբոլիստը Դոնեցկի «Շախտյորի» սան է, թիմի կազմում մասնակցել է պատանեկան Չեմպիոնների լիգայի հանդիպումների: Հայտնի է նաեւ որ Հայաստանի հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանը մարզվում է ֆրանսիական «Այաչոյի» կազմում: Գաել Անդոնյանը մեկ տարի է, ինչ ակումբ չուներ, իսկ Հայաստանի հավաքականի վերջին հավաքից առաջ ՀՖՖ-ն հայտարարել էր` վերջինս չի պատասխանում զանգերին, եւ որեւէ տեղեկություն նրա մասին չկա: Դե իսկ Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնի «Արսենալի» հետ մեկնել է Լոս Անջելես: Իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմը մրցաշրջագայության ընթացքում ընկերական հանդիպումներ կանցկացնի «Կոլորադո Ռեփիդսի» (հուլիսի 16), Մյունխենի «Բավարիայի» (հուլիսի 18), իտալական «Ֆիորենտինայի» (հուլիսի 20), Մադրիդի «Ռեալի» (հուլիսի 24) հետ եւ այլն: Օգոստոսի 4-ին էլ անգլիական թիմը կհյուրընկալվի Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնային» (Գամպերի գավաթի խաղարկություն): Մխիթարյանի հավանական տրանսֆերի շուրջ խոսակցությունները դադարել են, լոնդոնցիները կհրաժարվեն հայ ֆուտբոլիստի ծառայություններից միայն այն դեպքում, եթե շատ գայթակղիչ առաջարկ ստանան:

«Նա փոխել է անուն-ազգանուն, փոխել է իր հայրենիքը». Մարզիչը չի ուզում լսել Մելինե Դալուզյանի անունը. Hraparak

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА