o C     23. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ամենակարևոր սննդամթերքի տեսակները նյարդային համակարգի համար

12.07.2019 18:28 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Ամենակարևոր սննդամթերքի տեսակները նյարդային համակարգի համար

Նյարդային համակարգի համար ամենակարևոր տարրերից մեկը վիտամին В12-ն է, ուստի առողջ ու ամուր նյարդային համակարգ ունենալու համար հարկավոր է այս վիտամինով հարուստ մթերք օգտագործել: Վիտամին В12-ի օրական անհրաժեշտ չափաբաժինը 3 մկգ-ն է, որը կարելի է հեշտությամբ ստանալ ճիշտ մթերք օգտագործելով:

Հիպերտոնիկների համար ո՞ր մթերքն է լավագույնը. գիտնականներ

Մասնագետները ներկայացրել են այս վիտամինով հարուստ լավագույն մթերքը, որը սննդակարգում ներառելը կօգնի խուսափել նյարդային համակարգի հետ կապված խնդիրներից:

Ծովամթերք. 100 գրամ փափկամարմիններում պարունակվում է 99 մկգ վիտամին B12: Այս վիտամինի հարուստ աղբյուր են ոստրեներն ու միդիաները:

Տավարի լյարդ. այս մթերքի 100 գրամը պարունակում է 83 մկգ վիտամին B12: Շատ օգտակար կարող են լինել լյարդով պատրաստված երշիկը, հավի լյարդը, լյարդով պաշտետը և այլն:

Ձուկ. վիտամին В12-ի հիանալի աղբյուր են նաև այնպիսի ձկնատեսակները, ինչպիսին են սկումբրիան, սաղմոնը, թունան, սարդինաները, կարմրախայտը և այլն: Ընդամենը 100 գրամ սկումբիրայում պարունակվում է 19 մկգ վիտամին B12:

Խեցգետնանմաններ. խեցգետնանմանների շարքին են դասվում ծովախեցգետինները, լանգուստները, օմարները և այլն: Նման կենդանիների մսի 100 գրամում պարունակվում է 11.5 մկգ վիտամին B12:

Կարմիր միս. 100 գրամ տավարի միսը պարունակում է 6.2 մկգ վիտամին B12:

Կաթ. 100 գրամ անյուղ կաթը պարունակում է 0.5 մկգ վիտամին B12:

Յոգուրտ . յոգուրտը ոչ միայն կալցիումի ու պրոբիոտիկների հիանալի աղբյուր է, այլև հարուստ է վիտամին В12-ով:

Պանիրներ. 100 գրամ մոցարելայում պարունակվում է մոտ 0.5 մկգ վիտամին B12:

Ձու. այս վիտամինով հարուստ են նաև ձվի տարբեր տեսակները, այդ թվում հավկիթը, լորի ձուն, սագի ձուն, հնդկահավի ձուն և այլն:

Նյութի աղբյուրը՝ med2.ru

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА