o C     18. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Երեւանում երկրորդ ՋԵԿ-ի կառուցումը չի նպաստի էլեկտրաէներգիայի սակագնի նվազմանը». Մանվելյան (Տեսանյութ)

12.07.2019 16:24 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Երեւանում երկրորդ ՋԵԿ-ի կառուցումը չի նպաստի էլեկտրաէներգիայի սակագնի նվազմանը». Մանվելյան (Տեսանյութ)

Երեւանում կառուցվում է նոր 250 Մվտ հզորությամբ` էլեկտրակայան: Ինչպես տեղեկացրել էր Հանրային ծառայությունները կարգավրող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը, էլեկտրակայանը կառուցվում է Հրազդանի ՋԷԿ-ին փոխարինելու համար։ Վերջինն արդեն շատ հին կայան է եւ ունի ցածր օգտակար գործողության գործակից, ռեսուրսներն էլ շատ քիչ է։ Ըստ Բաղրամյանի, նոր կայանի շահագործման արդյունքում բոլոր սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի 1-1.15 դրամով, իսկ ընդհանրապես կայանքի արտադրած էներգիան 4 դրամով ավելի էժան է լինելու։ Սակայն, այս լավատեսությունը չի կիսում ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, էներգետիկ աշխարհաքաղաքական հարցերով մասնագետ ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆԸ, ինչի մասին նա մանրամասներ ներկայացրեց այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:

Սա իշխանություն չէ, այլ մեր բոլորի հաշվին ֆռֆռացող շրջիկ կրկես. Արմեն Աշոտյան

– Համոզված եմ, որ Երեւանում երկրորդ ՋԵԿ-ի կառուցումը չի նպաստի էլեկտրաէներգիայի սակագնի նվազմանը, որովհետեւ եթե դու նոր էլեկտրակայան ես կառուցում, տվյալ դեպքում` ջերմակայան, այն հսկայական ներդրումներ է պահանջում: Հետեւաբար, հասկանալի է, որ նա, ով դրա դիմաց ներդրումներ է կատարում, ցանկանում է նաեւ որոշակի գումարներ, որպեսզի իր գումարները կարողանա հետ բերել: Իսկ ցածր սակագների պայմաններում գումարների հետբերումը շատ դժվար կլինի: Այլ բան է, որ մենք ունենք մի համակարգ, որը շատ վատ ենք գործածում, խոսքս վերաբերում է Հայաստան-Իրան փոխանակման ծրագրին` գազ էլեկտրաէներգիայի դիմաց: Հիմա այս ծրագիրն աշխատում է իր հզորության 15 տոկոսով, եթե այն սկսի աշխատել գոնե իր հզորության 50-60 տոկոսով, այդ դեպքում կարելի է խոսել նաեւ էլեկտրաէներգիայի հնարավոր գնի նվազման մասին: Հայաստանը կարող է մեծ քանակով գազ վերցնել Իրանից, այն վերածել էլեկտրաէներգիայի եւ վերադարձնել Իրան, սակայն այս գործարքի արդյունքում գազի եւ որոշակի էլեկտրաէներգիայի ավելցուկ է ստեղծում, որը կարող է Հայաստանը պահպանել իր ներքին կարիքների համար եւ դրա հաշվին եւ էլեկտրաէներգիայի գինը իջեցնել, մասամբ` նաեւ գազի գնի վրա կարող է անդրադառնալ: Եթե սա իրականացնեն, իսկապես, կլինի փայլուն, հեռանկարային ծրագիր: Իսկ դրա համար հարկավոր է, որպեսի երրորդ բարձրավոլտը դեպի Իրան կառուցվի, որի գործընթացը, ցավոք, շատ դանդաղ է գնում: Հուսով եմ, որ այն 2020 թվականին կավարտեն, եւ այստեղ որոշակի հնարավորություններ եւ շանսեր կբացվեն` էլեկտրաէներգիայի եւ գազի գործարքը ընդլայնելու համար: Միայն այս գործարքի դեպքում կարող ենք խոսել նաեւ էլեկտրաէներգիայի հնարավոր նվազեցման մասին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Մանրամասները դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА