o C     15. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Նախարարության այդ առաջարկն ընդհանրապես խափանեց իմ բոլոր ծրագրերը». Մարիաննա Մխիթարյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

12.07.2019 18:46 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Նախարարության այդ առաջարկն ընդհանրապես խափանեց իմ բոլոր ծրագրերը». Մարիաննա Մխիթարյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը մեկ ամսով տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար ունի: 6 ամիս պաշտոնավարելուց հետո, օրեր առաջ նախկին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Յուրի Իգիթխանյանի հետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը չի երկարաձգել պայմանագիրը: Իսկ շաբաթներ առաջ թատրոնի տնօրենի մրցույթը չեղարկվել էր, մեկ թեկնածու ունենալու պատճառով: Ինչեւէ, արդեն հայտնի է, որ ռուսական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել դերասանուհի, «Արմմոնո» մոնոներկայացումների միջազգային փառատոնի տնօրեն ՄԱՐԻԱՆՆԱ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ, ում հետ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք ոչ միայն թատրոնից ու փառատոնից, այլ նաեւ նրա սանրվածքի կտրուկ փոփոխությունից:

Ռուսական թատրոնում կայացավ «Իմ անունն է Կոմիտաս» ներկայացման առաջնախաղը

- Հետաքրքիր է ինչպե՞ս ստացվեց, որ նախարարության ընտրությունը կանգ առավ հենց Ձեզ վրա, որպես թատրոնի տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար:

- Ճիշտն ասած, այդ առաջարկն ինձ համար մեծ անակնկալ էր, եւ հետո այդ առաջարկն  ընդհանրապես խափանց իմ բոլոր ծրագրերը: Իրականում ես հիմա պիտի լինեի Մոսկվայում, քանի որ այնտեղ արդեն տարբեր գործնական հանդիպումներ ունեի նշանակված` տարբեր մարդկանց հետ ե՛ւ «Արմմոնո» փառատոնի հետ կապված, ե՛ւ մի ներկայացման: Եվ նախարարության կողմից եղավ այդ առաջարկը` Ռուսական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու, որն ինձ համար շատ անսպասելի էր: Որքան գիտեմ, մոտ մի ամիս ժամկետով եմ նշանակված, գուցե եւ լինի 20 օր, դա կախված է նրանից, թե երբ պիտի նշանակվի արդեն հիմնական տնօրենի այդ մրցույթը, եւ իմ առաքելությունն է, որ ես դա կազմակերպեմ այնպես, որպեսզի դա անցնի ավելի լավ, ճիշտ եւ թափանցիկ: Այնպես որ, առայժմ միայն դա կարող եմ ասել: Բայց ուզում եմ նշել նաեւ, որ ոչ միայն Ռուսական թատրոնը, այլ նաեւ մեր հայ բեմարվեստը, ծանր ու մեծ կորուստ ունեցով, կյանքից հեռացավ թատրոնի լավագույն դերասաններից Սերգեյ Մաղալյանը: Որքան գիտեմ, նա 1984 թվականից աշխատում էր Ռուսական թատրոնում, իսկ մինչ այդ, «Փոսի» էքսպերիմենտալ թատրոնի հիմնադիրներից էր, նկարահանվել էր տարբեր ֆիլմերում, տարբեր կերպարներ էր ստեղծել եւ միշտ առանձնանում էր իր ներքին, նուրբ, գեղեցիկ, բարի եւ ինքն իր հանդեպ իրոնիայով... Ես այդպես եմ պատկերացնում Սերգեյին... Շատ կարեւոր մի գույն պակասեց մեր թատերարվեստում: Յուրաքանչյուրս երեւի մի գույն ենք ներկայացնում մեր ոլորտում, եւ հենց այդ գույներից էլ ստեղծվում է թատերական կարեւոր ծաղկեփունջը, բայց կյանքը շարունակվում է...

Զրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյությում.

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА