o C     22. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ժամանակն է բերանը փակ պահելու».Չիլիի հավաքականի դարպասապահի կոպիտ պատասխանը Մեսսիին

12.07.2019 20:36 ՍՊՈՐՏ
«Ժամանակն է բերանը փակ պահելու».Չիլիի հավաքականի դարպասապահի կոպիտ պատասխանը Մեսսիին

Չիլիի հավաքականի դարպասապահ Ջոնիո Էրերան պատասխանել է Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսիին, որը Ամերիկայի գավաթից դուրս մնալուց հետո մեղադրել է ԿՈՆՄԵԲՈԼ-ին կաշառակերության մեջ:

«Պետք է շատ համարձակ լինես, որպեսզի նման հայտարարություններ անես մրցավարության վերաբերյալ:

ԲԵՔՀԵՄԸ ՄԵՍՍԻԻՆ ՀՐԱՎԻՐԵԼ Է ԻՐ ԱԿՈՒՄԲ

Արգենտինան մոտ էր նրան, որպեսզի չհայտնվեր ԱԱ-2018-ում: Մեսիին որակազրկեցին 4 խաղով Չիլիի հետ հանդիպմանը մրցավարին վիրավորելու համար: Մենք բոլորս այնտեղ էինք, բայց արդյունքում, նրան պատժեցին 1 խաղով, ու նա հիանալի խաղ անցկացրեց Էկվադորի հետ: Հիմա նա ինչի՞ մասին է խոսում:

Արգենտինան 2 հաղթանակ ունի աշխարհի առաջնությունում. մեկը նրանք հաղթել են բռնապետության տարիներին, մյուսը գոլով, որը խփվել է ձեռքով: Հիմա ձեր հերթն է եկել պարտություններ կրելու ու բերանը փակ պահելու»,-ասել է դարպասապահը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА