o C     17. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀ տնտեսությունը ավտովթարներից տարեկան կորցնում է 150-170 մլն դոլար, այսինքն 10 տարում՝ 1,5 մլրդ դոլար. «Վարորդի ընկեր»

13.07.2019 18:07 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՀՀ տնտեսությունը ավտովթարներից տարեկան կորցնում է 150-170 մլն դոլար, այսինքն 10 տարում՝ 1,5 մլրդ դոլար. «Վարորդի ընկեր»

Վերջին 10 տարում մենք ավտովթարների հետեւանքով կորցրել են Հայաստանի մարզային միջին քաղաքի բնակչություն: Այս մասին այսօր՝ հուլիսի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Վարորդի ընկեր»հասարակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը:

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԿՈՐՑՆԵԼ ՄԻԼԻԱՐԴԱՎՈՐ ԴՈԼԱՐՆԵՐ․ ԱՄՀ

Նրա խոսքով, ՄԱԿ-ի զեկույցներից մեկի համաձայն Հայաստանի տնտեսությունը ավտովթարների հետեւանքով տարեկան կորցնում է 150-170 մլն դոլար, այսինքն 10 տարում դա կազել է 1,5 մլրդ դոլար:

«Հայաստանում ավտովթարներից խուսափելուն ուղղված ծրագիր կամ հայեցակարգ չկա. «Սերժ Սարգսյանի ժամանակ մինչեւ 2016 թվականը եղել է հայոցողակարգ եւ հատկանշական է, որ վերջին տասը տարիներին ամենաքիչ զոհերն ունեցել ենք 2016-ին՝ 267: Այդ տարի խստացումներ եղան, տեսախցիկների թիվն զգալի ավելացավ, բայց հաջորդ տարիներին նորից զոհերն ավելացան»,-ասաց նա:

Ղահրամանյանը նշեց, որ աշխարհում փորձված միջոց կա՝ զրոյական մահացության հայեցակարգը.«Օրինակ, Շվեդիայում մեքենաների քանակի ավելացմանը զուգընթաց մահացության ցուցանիշը 16 տարիների ընթացքում (1997-2013 թթ) կրկնակիից ավելի նվազել է: Այնտեղ կիրառվում է զրոյական մահացության հայեցակարգը, որն իր մեջ ներառում է կրթություն, մշակույթ, վարորդական էթիկա, իրավագիտակցության բարձրացում, քաղաքաշինական լուծումներ: Այդ ամենը հարմոնիզացված է»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА