o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Սա պատերազմ է». «Ոսկե ծիրանում» մրցանակի արժանացավ տրանսգենդերի կյանքի մասին պատմող ֆիլմը

14.07.2019 23:57 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՄՇԱԿՈՒՅԹ
«Սա պատերազմ է». «Ոսկե ծիրանում» մրցանակի արժանացավ տրանսգենդերի կյանքի մասին պատմող ֆիլմը

Այս տարի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում «Արծաթե ծիրան»-ի արժանացավ Ռատի Ցիտելաձեի «Հասարակության գերին» ֆիլմը, որը պատմում է տրանսգենդերի կյանքի մասին...Այս մասին տեղեկացնում է«Հայրենանվեր երիտասարդների միավորում» (ՀԱՅԵՄ) ՀԿ նախագահ, Հանուն սոցիալական արդարության կուսակցության փոխնախագահ ԾՈՎԻՆԱՐ ԿՈՍՏԱՆՅԱՆԸ եւ մանրամասնում. «Փաստորեն, հիմա «բարձր» արվեստը անհնար է պատկերանել առանց այսպիսի թեմաների, այլապես դա այլեւս «բարձր» արվեստ չէ: Հայրենասիրությունը, ընտանիքը, ազգայինը արդեն «արժեքներ չեն»: Իսկ «Ոսկե ծիրան»-ը լինելով միջազգային, բայց ամեն դեպքում մնալով հայկական, գիտակցաբար, կամ ոչ՝ գովաբանում եւ խրախուսում է այս ամենը: Իրականում, այս գործընթացները լիովին տեղավորվում են Հայաստանում վերջին տարիներին տեղի ունեցող «ազատությունների» եւ «անսահման իրավունքների» քարոզի կոնտեքստում: Այս փուլում գերագույն նպատակն է՝ վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան, հետո մտնել դպրոցներ եւ սկսել պատրաստել «ազատամիտ», «քաղաքակիրթ» եւ «պռադվինուտի» ՀՀ քաղաքացիների, որոնք լրիվ նորմալ կհամարեն 3-րդ, 4-րդ, 5-րդ եւ այլ սեռերի «գոյությունը» եւ վերջապես կազատվեն հայկական «հետադիմական» արժեքներից, որոնք հենց, պարզվում է, խանգարում են զարգացած երկիր եւ տնտեսություն ունենալԱբսուրդ»:

«Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի նոր նախագահ է դարձել Լորդ Արա Դարզին

Եզրափակելով խոսքը՝ Ծովինար Կոստանյանը զգուշացնում է. «Տիկնայք եւ պարոնայք, սա պատերազմ է: Չհայտարարված պատերազմ: Կամ մենք սա վերջապես պետք է գիտակցենք եւ սկսենք դիմակայել, կամ պետք է հաշտվենք այն մտքի հետ, որ դարեր շարունակ մեր ինքնությունը պաշտպանելուց հետո, մոտակա մի քանի տասնամյակում այն կկորցնենք եւ ապագայում կվերանանք որպես ազգ՝ ձուլվելով եւ կորչելով դարերի խորքում:Ինչ վերաբերում է ինձ, ապա ես տենց «ապագա» չեմ ընդունում եւ չեմ ուզում, դրա համար չեմ պատրաստվում անտարբեր եւ ձեռքերս ծալած նստել»:

«Հրայր Թովմասյանը հետապնդվում է երկու հիմնական պատճառով». փաստաբան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА