o C     17. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պաշտպանը հանդիպել է Քոչարյանի հետ. Վերջինը պահման պայմաններից չի դժգոհել

15.07.2019 17:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Պաշտպանը հանդիպել է Քոչարյանի հետ. Վերջինը պահման պայմաններից չի դժգոհել

Հայաստանի 2-րդ նախագահի հետ կապված գործը և առհասարակ Մարտի 1-ին առնչվող բոլոր հարցերն իմ անմիջական ուշադրության ներքո են, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատման որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 20-ին

Նա ասաց՝ տեղյակ է կոնկրետ գործով դատավորների գործողությունների շուրջ մտահոգություններին ու ավելացրեց.

«Դրանց վերաբերյալ հիմա չեմ կարող դիրքորոշում հայտնել, քանի որ մտահոգություններից յուրաքանչյուրը վերաբերում է կոնկրետ գործով դատավորի լիազորություններին: Միայն նշեմ, որ պարոն Ալումյանը հրապարակային դիմել է ինձ, որից հետո ես խոսել եմ նրա հետ, պայմանավորվել ենք, որ նա այդ խնդիրների վերաբերյալ գրավոր դիմում ներկայացնի: Առավել մանրամասն հարցն ուսումանսիրելուց հետո կհասկանանք՝ դա մեր լիազորությունների մե՞ջ է, թե՞ ոչ»:

Ինչ վերաբերում է Մարտի 1-ի գործով գլխավոր մեղադրյալ Քոչարյանի հետ հանդիպմանը, Թաթոյանն ասաց, որ մի քանի օր առաջ այցելել է նրան իր նախաձեռնությամբ։

«Իմ խնդիրը պահման պայմանների հետ կապված հարցերն են: Դժգոհություններ պահման պայմանների վերաբերյալ չեն ներկայացվել: Առանձնազրույցի մանրամասները չեմ կարող ասել, իսկ ինչ վերաբերում է դատաքննության շուրջ մտահոգություններին, ապա  Քոչարյանը հայտնել է այն նույն մտահոգությունները, որոնց մասին բարձրաձայնում են փաստաբանները։ Բայց ես ասել եմ, որ դրանց միջամտել չեմ կարող», - ասաց Թաթոյանը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА