o C     17. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արդարադատության նախարարությունն էլ ավելի «խայտառակեց ռեսպուբլիկա»

15.07.2019 19:22 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Արդարադատության նախարարությունն էլ ավելի «խայտառակեց ռեսպուբլիկա»

Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի զեկույցի Հայաստանին վերաբերվող միանգամայն ցավոտ եւ գործող իշխանությունների համար այդքան տհաճ հատվածի վերաբերյալ չհապաղեց պարզաբանումներով հանդես գալ ՀՀ արդարադատության նախարարությունը: Բայց «խեղճ» նախարարությունն ինչ ասեր, եւ արդյունքում` «ունքը շտկելու փոխարեն աչքը հանեց»:

Ավելի մեծ անհեթեթություն դժվար է մտածել. Նիկոլ Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվածության մասին

Այսպես, երկար-բարակ պատմելով դատական համակարգի բարեփոխումների հանդեպ իշխանությունների հավատարմության, Արդարադատության նախարարի Ստրասբուրգ կատարած այցի մասին, այնուամենայնիվ նախարարության հայտարարության մեջ նյարդային նոպաներ է զգացվում: Օրինակ այս տեսքով. «Առնվազն տարակուսանք է առաջացնում այն փաստը, թե ինչպես է սահմանափակ հասանելիությամբ զեկույցը կամ դրա բովանդակությունը հասանելի դարձել հարցը միակողմանիորեն շահարկող անձանց շրջանակին»: Այսինքն, ողջ դարդ ու ցավը դա է` այդ խիստ աննպաստ փաստաթուղթն ինչպե՞ս դարձավ հանրության սեփականությունը: Չէ, սա էլ է ցույց տալիս, որ նորանշանակ նախարարի ջահելությունը նրան անգամ «հոտառության» հնարավորություն չի տալիս. ինչ է, նախարարը մոռացե՞լ է Նիկոլի բազմիցս արած հայտարարությունները, թե ինքը ժողովրդից գաղտնիք չունի: Դե, երեւի հենց վարչապետն էլ, իր խոստմանը հավատարին, տարածել է այս զեկույցը:

Մի խոսքով, այս ոճը ողջ հայտարարության մեջ պահելով, միայն վերջում է նախարարությունը բարեհաճում հպանցիկ անդրադառնալ Վենետիկի հանձնաժողովի հիմնական մտահոգություններից մեկին` կապված Սահմանադրական դատարանի հետ. «Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ զեկույցում տեղ գտած անդրադարձին, ապա տեղեկացնենք, որ գործադիր իշխանությունը որևէ պաշտոնական դիրքորոշում դեռևս չի արտահայտել: Հայտնենք նաև, որ հարցի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ»: Հասկանալի է, թե միտքն ուր է տանում. ԱՆ-ն փորձում է ակնարկել, որ այն, ինչ հայտարարել է նորաթուխ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, թե կա ընդամենը երկու ՍԴ դատավոր եւ ինքն էլ պետք է լինի ՍԴ նախագահ, կառավարությունը կարող է եւ համաձայն չէ: Եվ ինչպե՞ս հրապարակավ համաձայնվի, երբ Վենետիկի հանձնաժողովը ոչ միայն ծանր մեղադրանքներ հնչեցրեց Գրիգորյանի հասցեին, այլ նաեւ ընդգծեց փաշինյանական խորհրդարանի մեղավորությունն այդ հարցում, նաեւ շեշտելով, որ համարում է, որ «գործող դատավորների մանդատների նկատմամբ միջամտության սպառնալիք գոյություն ունի», այսինքն, որ հայաստանյան իշխանությունները կարող են ստիպողաբար նրանց զրկել օրինական մանդատներից: Եվ դա Վենետիկի հանձնաժողովն այն աստիճան վտանգավոր է համարում, որ լիազորել է հանձնաժողովի ղեկավար Ջ. Բուքիքիոյին` «հետեւել տվյալ հարցի շուրջ զարգացումներին եւ անհրաժեշտության դեպքում հրապարակային ելույթով հանդես գալ»: Սրանից հետո Նիկոլին մնում է Վահե Գրիգորյանի ասածներից կիլոմետրերով հեռու մնալ: Սակայն այս դեպքում էլ բոլորովին այլ խնդրի է բախվում. եթե անգամ ընդունենք, որ Վ.Գրիգորյանն այդ հայտարարությունն արեց եւ խորհրդարանին էլ այդ ավանտյուրայի մեջ ներքաշեց ոչ թե Նիկոլի «դաբրոյով», այլ սեփական նախաձեռնությամբ, ապա վարչապետ Փաշինյանը պետք է տա այն հարցի պատասխանը, թե այդ ինչպե՞ս եղավ, որ նման խայառակ մասնագիտական ունակություններ ունեցող անձը հենց իր համառ լոբբինգով դարձավ ՍԴ դատավոր: Լավ, դեռ սպասենք Փաշինյանի խոստացված հայտարարությանը:

Իսկ ամենացնցողն այն է, որ ԱՆ-ն իր հայտարարությամբ այդպես էլ բառ անգամ չի ասում Վենետիկի հանձնաժողովի զեկույցի մենամեծ սկանդալի հետ կապված, որը Փաշինյանին ուղղված ուղղակի մեղադրանքի տեսք ունի: Ըստ զեկույցի` Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու դատարանի որոշումից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը  կտրուկ քննադատության էր ենթարկել դատարաններին եւ իր կողմնակիցներին կոչ արել արգելափակել դատարանների շենքերը եւ վերափոխել դատական իշխանությունը: Մի կողմից` Վենետիկի հանձնաժողովը Քոչարյանի վեստին կալանքի տակ առնելը Նիկոլի «կտրուկ քննադատության» համատեքստի մեջ է տեղավորում, որից ընդամենը մեկ քայլ այն կողմ է Երկրորդ նախագահին միջազգայնորեն քաղբանտարկյան հայտարարելը: Եվ մյուս կողմից, նույն հարթության մեջ է դնում նաեւ «դատական իշխանությունը վերափոխելու» այս ողջ աղմուկը` իր բոլոր վեթթինգներով եւ նման բաներով: Որպեսզի թյուրիմածություն չառաջանա, նաեւ հենց այդ վեթթինգ կոչվածն է լուրջ կասկածի տակ դնում` հռչակելով, որ եթե կա մեղավոր դատավոր, ապա պարզապես պետք է նրա մեղքն ապացուցել ու պատժել, եւ ոչ թե մի մեղավորին պատժելու անվան տակ` տաս անմեղին էլ նրա ետեւից ուղարկել: Վերջապես, ամենասենսացիոնը. «Հայաստանի իշխանությունների հրավերով՝ Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակությունը Մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրենի, ինչպես նաեւ հանձնաժողովի քարտուղարի գլխավորությամբ դատական համակարգի բարեփոխումների քննարկման համար այցելել է Հայաստան: Կողմերը պայմանավորվել են, որ գործող դատավորների  համընդհանուր վեթինգը օգտակար եւ անհրաժեշտ չէ: Դրա փոխարեն հարկավոր է ամրապնդել կարգապահական ընթացակարգերը եւ կապ հաստատել եկամուտների հայտարարագրերի համակարգի հետ»,- ասվում է զեկույցում: Եթե պայմանավորվել են, որ «համընդհանուր վեթթինգն «օգտակար եւ անհրաժեշտ չէ», նշանակում է` մեր իշխանավորները հենց այդ այցի շրջանակներում են «համընդհանուր վեթթինգ» ասվածից հրաժարվել: Ու փոխանակ այդ մասի ժամանակին պաշտոնապես ասեին, վեթթինգի մասին տարաբնույթ իշխանական հայտարարությունների պակաս մինչ օրս էլ` չկա: Իսկ դա նշանակում է, որ կամ մեր իշխանությունները այդ պայմանավորվածությունը չեն պահպանում կա´մ իրոք հրաժարվել են վեթթինգի մտքից, սակայն այդ մասին խոսակցությունենրը թողնելով օրակարգում` որպես «անհնազանդ դատավորների» նկատմամբ ճնշման գործիք: Ու սրանից հետո պատահական չէ, որ ԱՆ-ն ծպտուն անգամ չի հանում Քոչարյանի դրվագի եւ համընդհանուր վեթթինգի անթույլատրելիության մասին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА