o C     16. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Բա ադրբեջանական դիվանագիտական, քաղաքական եւ տեղեկատվական պատերազմով ո՞վ պիտի զբաղվի»

16.07.2019 01:57 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Բա ադրբեջանական դիվանագիտական, քաղաքական եւ տեղեկատվական պատերազմով ո՞վ պիտի զբաղվի»

ՀՀԿ փոխնախագահ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆՆ իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Մինչեւ այժմ սահմանադրական կարգը շարունակվում է տապալված մնալ». Անի Կարապետյան (Տեսանյութ)

– Ադրբեջանական քաղաքական եւ քարոզչական շրջանակները, օգտվելով այն հանգամանքից, որ Հայաստանի ներկա իշխանությունների համար քաղաքական եւ տեղեկատվական առումով Ադրբեջանը երկրորդական թիրախ է դարձել, ակտիվորեն շրջանառում են մի թեզ, ըստ որի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած կարգավորման հիմնարար սկզբունքներից ազգերի ինքնորոշման իրավունքը կարող է իրականացվել բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։

Սա իրականում Արցախյան բանակցությունների մանիպուլյացիայի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դեռեւս 2009 թվականին առաջարկված Հիմնարար սկզբունքների փաթեթի նենգափոխում է։

Մասնավորապես, 2009 թվականի հուլիսի 10-ին Լ՚Աքիլլա քաղաքում ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահները համատեղ հայտարարությամբ մասնավորապես նշել են, որ «Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) վերջնական կարգավիճակը պետք է որոշվի ԼՂ ժողովրդի կամքի արտահայտման միջոցով, որի արդյունքները միջազգային իրավական ուժ կունենան»։ Այս մոտեցումը ապագայում վերահաստավել է նմանատիպ այլ հայտարարություններով եւս։

ԱԳՆ-ն այս ամենը շատ լավ գիտի։ Երեւի չեն հասցնում այլեւս այս հարցերով լուրջ զբաղվել։ Իսկ դե մեր ԱԺ-ն էլ գուցե ավելի լավ է, որ չի զբաղվում։

Հիմա հարց՝ բա ադրբեջանական դիվանագիտական, քաղաքական եւ տեղեկատվական պատերազմով ո՞վ պիտի զբաղվի։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА