o C     17. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ

16.07.2019 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ

Թուրքիային ռուսական C-400-ներ վաճառելու մեծ աղմուկ հանած գործարքը հասավ հանգուցալուծման: Վերջին օրերին մատակարարումներն ակտիվ ընթացքի մեջ են եւ շուտով կավարտվեն: Ավելին, ՆԱՏՕ-ական Թուրքիայի մոտ 100 զինծառայողներ հակադիր ճամբարի կենտրոնում՝ ՌԴ-ում, կանցնեն վերապատրաստում, ինչն ընդամենը մեկ-երկու տարի առաջ ֆանտաստիկա կհամարվեր:

ՍԻՐԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՎԱՐՏՎՈՒՄ Է

 

ԹՈՒՐՔԻԱՆ ԿԼՔԻ՞ ՆԱՏՕ-Ն

Այսպիսով, եթե մինչեւ վերջին պահը հեղինակավոր մասնագետներն անգան զգուշավոր մոտեցում էին ցուցաբերում այս գործարքին՝ չբացառելով, որ անգամ ամենավերջին պահին ամերիկյան ճնշումների ներքո Անկարան կհրաժարվի նման աննախադեպ քայլից, հիմա արդեն այդ տարակուսանքները վերջացան: Այն դեպքում, երբ այս գործարքը միանգամայն նոր աշխարհաքաղաքական իրողությունների մասին ազդակ է: Նկատի ունենք հետեւյալը. Իհարկե, C-400-ները լուրջ զինատեսակներ են, եւ փաստը, որ դրանք տեղակայվելու են Թուրքիայում, արդեն իսկ որոշակի նոր իրավիճակ է ստեղծում: Սակայն այստեղ խնդիրը ոչ թե միայն ռազմական, այլ, դրանից էլ առաջ, քաղաքական հարթությունում է: Ամերիկյանի փոխարեն Անկարան նախապատվություն տվեց ռուսական զենքին, Թուրքիան հենց միայն դրանով լուրջ հարված հասցրեց ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի հեղինակությանը: Բայց նաեւ ցույց տվեց, որ ինչքան էլ ՆԱՏՕ-ն եւ ԱՄՆ-ն ծայրահեղ ծանր հարաբերություններ ունեն ՌԴ-ի հետ, սակայն կարող է լինել դաշինքի առանձին անդամ, որը ոչ միայն դուրս է մնում «ընդհանուր թշնամի» գաղափարից, այլ այդ «ընդհանուր թշնամու» հետ գնում է մինչեւ իսկ ռազմական համագործակցության՝ հանուն սեփական շահերի: Հասկանալի է, նման իրավիճակում ամենալուրջ մտահոգվողը ՆԱՏՕ-ի առաջատար ուժը՝ ԱՄՆ-ն պետք է լիներ: Տասնամյակներով հենց Վաշինգտոնն է թելադրել նախկինում ԽՍՀՄ-ի, ապա ՌԴ-ի հետ դաշինքի բոլոր անդամների երկկողմ հարաբերությունների չափն ու ձեւը, հասկանալի է՝ իր իսկ շահերից ելնելով: Եվ ահա Թուրքիան ոչ թե պարզապես «ընդհանուր թշնամու» գաղափարից ետ կանգնեց, այլ պարզապես նաեւ ռազմական հարթությունում ապստամբեց ԱՄՆ-ի երբեմնի անառարկելի հեղինակության դեմ, ինչպես որ մինչ այդ ապստամբել էր Վաշինգտոնի տնտեսական եւ քաղաքական նույնքան անառարկելի խոսքի դեմ: Ընդ որում, պետք է նաեւ հաշվի առնել, որ «վատ օրինակը» վարակիչ կարող է լինել. իսկ հետագայում ինչպե՞ս կվարվեն ՆԱՏՕ-ի մյուս անդամները, եթե այլ դրվագներում նրանց սեփական շահը եւս պահանջի ՌԴ-ի հետ նման սեպարատ սերտ կապերի մեջ մտնել: Այսինքն, Թուրքիային պետք էր պատժել մինչ այս գործարքի պրակտիկ իրականացումը, սակայն Վաշինգտոնի բոլոր սպառնալիքներն Անկարան անուշադրության մատնեց, ինչը նախ՝ ավելի ծանր է դարձնում ԱՄՆ-ի հեղինակությանը հասցված հարվածը: Եվ երկրորդը. հիմա ԱՄՆ-ն պարզապես պարտավոր է այնպիսի պատժի ենթարկել Թուրքիային, որ Էրդողանը վազի ներողություն խնդրելու. հակառակ դեպքում Անկարայի այս արարքը ՆԱՏՕ-ական (եւ ոչ միայն) երկրների համար կդառնա հաջողված ապստամբության օրինակ՝ առաջ բերելով Թուրքիայի օրինակը շղթայական ռեակցիայի վերածելու միանգամայն ռեալ հեռանկար: Բայց առաջին հերթին հենց Վաշինգտոնի համար ամբողջ բարդությունն այն է, թե կկարողանա՞ Թուրքիային նման պատժի ենթարկել, հաշվի առնելով, որ եթե փորձեց եւ արդյունք չունեցավ, ապա դա կդառնա ԱՄՆ-ի համար վատթարագույն տարբերակը: Ու մյուս կողմից էլ Թուրքիային պատժելու փորձերն իսկ կարող են իրենց հերթին լրջագույն խնդիրներ առաջացնել: Այդ թվում, ըստ գերմանացի քաղաքագիտության պրոֆեսոր Թոմաս Եգերի, C-400 համալիրների շուրջ հակամարտությունը կարող է հանգեցնել ՆԱՏՕ-ից Թուրքիայի դուրս գալուն, ինչը «Վլադիմիր Պուտինի հսկայական հաղթանակն է»: Այսինքն, պրոֆեսորի գնահատմամբ, Վաշինգտոնը պարզապես ստիպված կլինի պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ, եւ հենց դա էլ կարող է բերել նրան, որ. «Թուրքիան որոշի լքել ՆԱՏՕ-ն, ինչը դաշինքի համար հսկայական աշխարհառազմավարական կորուստ կլինի»: Բայց եթե անգամ Թուրքիան մնա ՆԱՏՕ-ում, ըստ Եգերի, դաշինքի մյուս անդամների թվում սրընթաց ավելանալու է միմյանց հանդեպ անվստահությունը. «ՆԱՏՕ-ում սեպն արդեն գործում է, եւ այն կգործի, նույնիսկ եթե դաշինքը պահպանվի նրա ներկայիս կազմով»: 

«Ամեն ինչ կախված է նրանից, թե Դամասկոսը, Մոսկվան եւ Անկարան ինչ կպայմանավորվեն»

 

ՀԱԿԱՕԴԱՅԻՆ ՎԱՐԱԳՈՒՅՐ

Այսպիսով՝ Վաշինգտոնն ունի երկու տարբերակ՝ գնալ Թուրքիայի դեմ պատժամիջոցների կամ ձեւացնել, թե ոչինչ էլ տեղի չի ունեցել: Այսինքն, ընտրությունը վատի եւ վատթարագույնի միջեւ է, ընդ որում, բավականին բարդ է հաշվարկելը, թե իրականում այդ տարբերակներից որն է վատը եւ որը՝ վատթարագույնը: Եվ պատահական չէ, որ ամերիկյան էլիտայի մոտ նկատվում է կարծիքների կտրուկ տարբերություն: Մասնավորապես, եթե լիբերալ թեւը համառորեն փորձում է Սպիտակ տանը մղել պատժամիջոցների ուղղությամբ, ընդ որում՝ հնարավորինս ծանր, ապա Թրամփի մոտ միանգամայն այլ տրամադրություններ են նկատվում: Չնայած, կարող է նաեւ խաղն ավելի «մեծ խորությունների» վրա է: Այսպես, այն, որ Թրամփն առանց Թուրքիայի այս պատմության էլ պարբերաբար դիմում է քայլերի, որոնք կասկածի տակ են առնում ՆԱՏՕ-ի լինել-չլինելու հարցը, քանիցս տեսանելի է դարձել: Եվ եթե ընդունենք, որ նրա ծրագրերում իրոք կա ԱՄՆ-ի համար վաղուցվանից «ֆինանսական բալաստի» վերածված (ինչպես ժամանակին, այսպես ասած՝ կոմունիստական աշխարհն էր ԽՍՀՄ-ի համար վերածվել «ֆինանսական բալաստի», ինչը մեծապես նպաստեց Միության տապալմանը) ՆԱՏՕ-ից ձերբազատվելու հարցը, ապա սա կարող է լավագույն առիթներից մեկը դառնալ: Այսինքն, եթե լիբերալ ճնշումների ներքո Թրամփը «պարտադրված» գնա Անկարայի նկատմամբ պատժամիջոցների ուղղությամբ եւ առաջ բերի ՆԱՏՕ-ից Թուրքիայի դուրս գալու եւ դրանով դաշինքը վերջնական փլուզման տանելու հեռանկարը, ապա նման իրավիճակում հենց լիբերալներին էլ կուղղվեն հիմնական մեղադրանքները: Սակայն անկախ ՆԱՏՕ-ի հետ կապված հետագա զարգացումներից, C-400-ների պատմությունն արդեն իսկ ստեղծված նման իրավիճակի մասին է վկայում: Այս գործարքը դարձավ հերթական ապացույցը, որ Մերձավոր Արեւելքում ՌԴ-Թուրքիա-Իրան համագործակցությունը ոչ թե շահերի ժամանակավոր համընկնում է, ինչպես ենթադրում էին մի շարք հեղինակավոր աղբյուրներ, այլ այն շատ ավելի երկարաժամկետ կտրվածքով է վերածվում փոխշահավետ համագործակցության: Ընդ որում, ոչ թե պարզապես միասնաբար ԱՄՆ-ին հակազդելու նպատակից, այլ դրա հաջորդ փուլում հեռանկարային շահերից, այդ թվում՝ «Մետաքսի ճանապարհից» եւ նման այլ գլոբալ տնտեսական ծրագրերից ելնելով: Ու այստեղ C-400-ների հետ կապված եւս մեկ էական հանգամանք աչքաթող չանենք: Թուրքիան հայտարարել է, որ այդ համակարգերը կտեղակայվեն Սիրիային սահմանամերձ գոտում: Սակայն դրանք ոչ մի կերպ չեն կարող ուղղված լինել Սիրիայի դեմ, քանի որ սիրիական բանակը պարզապես չունի այնպիսի ինքնաթիռա-հրթիռային տեխնիկա, որի դեմ կարիք լիներ C-400-ի կարգի համակարգեր կիրառել: Սիրիայում կան նաեւ ռուսական գերժամանակակից ինքնաթիռներ, սակայն առնվազն տարօրինակ կլիներ, որ ռուսները թուրքերին տային զենք՝ իրենց դեմ օգտագործելու համար: Եվ ահա նկատենք. ՌԴ-ից հարավ C-400-ներ (կամ 300-ներ) տեղակայված են Աբխազիայում, որոնք Հայաստանում տեղակայված նույն համակարգերի հետ «փակում» են վրացական ողջ սեւծովյան ափամերձ գոտին: Նույն կերպ Հայաստանի, Թուրքիայի եւ Սիրիայի համակարգերը «փակում» են մնացած ողջ հատվածը՝ մինչեւ Իսրայել եւ ավելի հարավ: Այսինքն, այսպիսով ՌԴ-ի հարավից մինչեւ գործնականում Եգիպտոս (վերջինս եւս կարող է C-400-ներ գնել) ողջ երկինքը գտնվում է ռուսական համակարգի ազդեցության գոտում: Գումարենք նաեւ Իրանի C-300-ները, եւ այդ ազդեցության գոտին կհասնի մինչեւ Պարսից ծոց: Սա ստրատեգիական առումով, ըստ էության, իրենից ներկայացնում է մեկ ամբողջական օդային պաշտպանության բնագիծ, այսինքն, գործնականում որեւէ թռչող սարք այդ գծից չի կարող անցնել՝ առանց թվարկված 5-6 երկրների թույլտվության: Ի թիվս այլ գործոնների, այս գիծն ի զորու է պաշտպանել նաեւ հիշատակված բեռնափոխադրումների գլոբալ ծրագրերը: Ու մյուս կողմից, այս հանգամանքը նաեւ ԱՄՆ-ին է մղելու հետագա աշխարհաքաղաքական ծրագրերը մշակել՝ հենց այս իրողություններից ելնելով:

«Ադրբեջանն անցկացնում է աննախադեպ թվով զորավարժություններ»

 

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

Եվվերջապես, չմոռանանք, որ Հայաստանը մնում է այս գծից դեպի արեւելք: Իհարկե, մեր տեղական լիբերալները դեռ ակտիվ արեւմտյան խաղերի մեջ են, սակայն թվարկված իրողությունները միանգամայն այլ արտաքին քաղաքական օրակարգ են պարտադրում: Նաեւ հաշվի առնելով, որ նման իրավիճակում էլ ավելի մեծ է դառնում նաեւ արցախա-ադրբեջանական շփման գոտում առաջիկայում ռուս խաղաղարարների տեղակայման հեռանկարը, հաշվի առնելով, որ թվարկված բոլոր գործոնները Վաշինգտոնի համար էլ ավելի ոչ պրակտիկ են դարձնում Բոլթոնի հայտնի ծրագրերի տրամաբանությամբ՝ տարածաշրջանում ՆԱՏՕ-ական խաղաղարարների տեղակայման հեռանկարները: Թեեւ, միայն թուրք-ամերիկյան հակասությունների սրացման նոր փուլ տեղափոխվելու փաստը, որը մեխանիկորեն առաջ է բերում C-400-ների գործարքը, արդեն իսկ գրեթե անհեռանկար է դարձնում արցախյան ուղղությամբ ՆԱՏՕ-ական խաղաղարարների տեղակայման ամեն մի վարկած:

​​​​​​​Ինչ օրակարգով են Թուրքիայից ժամանած պատգամավորները հանդիպել քաղաքական ուժերի հետ

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА