o C     17. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՀԱՅՐԵՐԻՆ ԿՓՈԽԱՐԻՆԵՆ ՈՐԴԻՆԵՐԸ

16.07.2019 20:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՀԱՅՐԵՐԻՆ ԿՓՈԽԱՐԻՆԵՆ ՈՐԴԻՆԵՐԸ

Ավարտվեցին ընդունելության քննությունները: «Իրավունքը» հետաքրքիր զուգադիպություն նկատեց այս տարվա դիմորդների շարքում, որը ներկայացնում ենք ստորեւ: Բանն այն է, որ այս տարի` ներկա եւ նախկին երեք բարձրաստիճան պաշտոնյաների որդիներ ընդունվել են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ` ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի որդին` Արտյոմ Վանեցյանը, ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանի որդին` Գեւորգ Դանիելյանը եւ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի որդին` Հայկ Պետրոսյանը: Ի դեպ նշենք, որ բացի Ա. Վանեցյանից, Ա Դանիելյանը եւ Գ. Պետրոսյանը եւս վերոնշյալ ֆակուլտետի շրջանավարտներ են եղել, որից հետո շարունակել են դասավանդել այնտեղ: Իսկ Արթուր Վանեցյանը սովորել է  Ագրարային համալսարանում «Անասնաբուծություն» մասնագիտությամբ հեռակա կարգով: Այնուհետեւ մեկնել է Ռուսաստանի Դաշնություն եւ ուսումը շարունակել Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի եւ իրավունքի համալսարանում, Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության ակադեմիայում:

«Այսօրվա պաշտոնատար անձանց կենսագրությունները դրված են Իրանի համապատասխան մարմինների սեղանին»

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА