o C     22. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հայաստանն էներգետիկ առումով լրջագույն խնդիրներ ունի». Արմեն Մանվելյան (Տեսանյութ)

16.07.2019 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Հայաստանն էներգետիկ առումով լրջագույն խնդիրներ ունի». Արմեն Մանվելյան (Տեսանյութ)

Նախորդ շաբաթ Հայաստանի որոշ մարզերում ու Երեւանում ֆորսմաժորային իրավիճակ էր: Մի քանի ժամով տեղի ունեցան համատարած հոսանքազրկումներ եւ հոսանքի տատանումներ: Հայտարարվեց, որ երկրի էներգետիկ համակարգում վթար է տեղի ունեցել, դրա հետեւանքով սկզբում անջատվել է Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը, այնուհետեւ Երեւանի ՋԷԿ-ն ու ավելի փոքր կայաններ: Ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե էլեկտրաէներգիայի խափանման պատճառների վարկածները երկուսն են, երկուսն էլ` արտաքին, ներքին պատճառ չկա: ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն էլ տեղեկացրեց, որ ԱԱԾ-ն քննություն է սկսել` պարզելու Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգի խափանման պատճառները: Ավելին` նա նշել էր, որ նախնական տվյալներ ունեն, բայց պետք է խոր ուսումնասիրություն, հետաքննություն իրականացվի եւ գնահատական տրվի: Այս մասին «Իրավունքը» փորձեց պարզել ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, էներգետիկ աշխարհաքաղաքականության եւ միջազգային անվտանգության հարցերով փորձագետ ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆԻ տեսակետը:

Քաղաքապետարանում աշխատում են պաշտոնյաներ, ովքեր անմրցակից անգրագետներ են. Արմեն Դանիելյան

- Մինչեւ համապատասխան վերլուծություն չլինի, չհասկանանք ինչ խնդիր էր, չենք կարող որոշակի գնահատականներ տալ: Բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ Էներգետիկայի նախարարության լուծարումը վատագույն  տարբերակն էր, չէր կարելի գնալ դրան, որովհետեւ այն իսկապես գերկարեւոր նախարարություն էր եւ կարեւորագույն գործառույթներ էր իրականացնում, մանավանդ, որ Հայաստանն էներգետիկ առումով լրջագույն խնդիրներ ունի: Անհասկանալի էր նաեւ, թե ինչու հատկապես հենց Տարածքային կառավարման նախարարությանը միացրին որոշակի գործառույթներ, որովհետեւ Էներգետիկայի նախարարությունը կատարում էր ոչ միայն էներգետիկայի, այլեւ բնական ռեսուրսների կառավարման գործառույթ եւ հանքարդյունաբերական խնդիրներին որոշակի լուծումներ էր տալիս: Հիմա մեզ մոտ այս բնագավառներում բարձիթողի վիճակ է: Ու դրա հետեւանքն այն է, որ այս ուղղությամբ որոշակի ռազմավարության բացակայութուն կա: Այսօր գերկարեւոր խնդիր է էներգետիկ անվտանգությունը, որը մաս է կազմում մեր ազգային անվտանգության: Այդ անվտանգության կարեւորությունը պետք է հասկանանք, ինչի համար հարկավոր է լրջագույն աշխատանք տանել, որոշակիորեն էներգետիկ օրակարգ է պետք մշակել մեր հարեւանների` Իրանի եւ Վրաստանի հետ, ինչպես նաեւ Ռուսաստանի հետ, քանի որ կախվածություն ունենք նրանից` գազի ներկրման հետ կապված: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները պետք է գործող իշխանությունները տան: Եվ ինձ համար էլ ավելի անհասկանալի է այս խնդիրների առկայության պայմաններում նախարարության լուծարումը՜ որպես լուծման միջոց: Սա լավագույն լուծումը չէր, ավելին` սխալ էր:

Բայց չէ՞ որ Ամուլսարի գործարքի «քավորը» Արմեն Սարգսյանն է

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА