o C     19. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

16.07.2019 20:40 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Օրերս Սոցիալական ապահովության  ծաառյության  (ՍԱԾ) պետի տեղակալնախկին ակտիվիստ ԱՐՍԵՆ ՕՀԱՆՅԱՆԸ Ֆեյսբուքով ի լուր աշխարհի հայտարարել է, թե  պետական  համակարգում ներքին լարվածություն կա: Հիշո՞ւմ եք դա ով է` դա այն կերպարանքն է, որ ազգային ամեն ինչի մասին հրապարակավ միշտ արտահայտվել է ամենապիղծ ձեւով, զբաղվել է ԼԳԲՏ լոբբինգով, եւ գումարած դրան` հետախուզման մեջ էր ՌԴ իրավապահների կողմից խանութից նոութբուք գողանալու համար: Իսկ թե ինչ հակասությունների մասին է խոսքը` չզարմանաք, նա հասցրել է թշնամանալ իր անմիջական ղեկավար Սուրեն Ղամբարյանի հետ, եւ կոնֆլիկտի առկայությունը հաստատել է եւ նախարար Զարուհի Բաթոյանը: Իսկ էությունը շատ պարզ է` անմիջական պետը նրանից պահանջել է վերջապես զբաղվել աշխատանքով, որը նախարարությունում շատ է, իսկ վերջինս էլ համարում է, որ որպես վաստակավոր հեղափոխական քայլո, պետք է պարզապես վայելի: Եվ հիմա նրանք իրար հետ, ըստ չար լեզուների, հաղորդակցվում են Նիկոլին իրար վրա բողոք գրելու միջոցով: Դե ինչ, դա լիովին օրինաչափ է, որ հեղափոխականները պետք է սկսեն իրար խժռել իշխանության բոլոր օղակներում:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ հիմա` մի զարմանալի, նույնիսկ սենսացիոն լուր ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ գերատեսչությունից: Առողջապահության նախարարությունը  դեմ է մարիխուանայի օրինականացմանը, քանի որ վտանգ է տեսնում  տվյալ հոգեմետ դեղամիջոցի կիրառման մեջ: Հուլիսի 15-ին մամուլի ասուլիսին այս մասին ասաց Նարկոլոգիական հանրապետական կենտրոնի տնօրեն Պետրոս Սեմերջյանը: Սեմերջյանը նշեց, որ ՀՀ ԱՆ-ն դեմ է մարիխուանայի օրինականացմանը, քանի որ վտանգ է տեսնում  տվյալ հոգեմետ դեղամիջոցի կիրառման մեջ: Հիմա հետաքրքիր է` Արսեն Թորոսյա՞նն է առյուծի սիրտ կերել, որ համարձակվում է հակառակվել մարիխուանայի մեծն ջատագովներ Արարատ Միրզոյանին ու Ալեն Սիմոնյանին, թե՞ պարոն Սեմերջյանը ինքն է որոշել չհարցնելով սկանդալային նախարարին, այդպիսի համարձակ հայտարարությունը:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ մի նախկին պաշտոնյա` «Հայէներգոյի» նախկին տնօրեն ՍՊԱՐՏԱԿ ՀԱԿՈԲՅԱՆԸ բավականին տագնապահարույց բաներ հայտնեց: Այն է` հստակ չափորոշիչների բացակայությունը թույլ չի տալիս գնահատել Հայաստանի էներգետիկ համակարգի վթարի հետեւանքները: Փորձագետն ավելացրել է, որ խնդիրն ընկած է նաեւ կառավարման հարթությունում, ինչպես նաեւ չկա ստեղծագործական մոտեցում: «Պետք է մտածել  ոչ թե պարզապես այն մասին, թե ում ձերբակալեն, ում ազատեն, այլ պետք է աշխատել արդյունավետության բարձրացման ուղղությամբ, այդ թվում ի հաշիվ էներգետիկ համակարգի աշխատակիցների որակավորման բարձրացման»,- նշել է նա: Իսկ դա, ինչպես հասկանալի է, այսօրվա թրաշամանուկ իշխանության պայմաններում միամտություն կլինի: Ստացվում է ոչ միայն զարմանալի, այլեւ զարհուրելի բան` այդպիսի խայտառակ վթարից գլուխ հանել չի լինում...

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА