o C     22. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Դեռ ամիսուկես առաջ ասել էի, որ ստանալու ենք Վենետիկի հանձնաժողովի շատ կոշտ եզրակացությունը»

16.07.2019 20:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Դեռ ամիսուկես առաջ ասել էի, որ ստանալու ենք Վենետիկի հանձնաժողովի շատ կոշտ եզրակացությունը»

Սահմանափակ տարածմամբ հրապարակվել է Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի արձանագրությունը, որտեղ հատկապես ուշագրավ է այն, որ դրանից տեղեկանում ենք, թե  Եվրոպայից ժամանած պատվիրակության հետ քննարկումների արդյունքում ՀՀ իշխանություններն ընդունել են, որ գործող դատավորների համընդհանուր վեթթինգը ո՛չ անհրաժեշտ է« ո՛չ էլ օգտակար: Միեւնույն ժամանակ, Վենետիկի հանձնաժողովում ողջամիտ չի համարվել Սահմանադրական դատարանի «դատավոր»-«անդամ» բառախաղը, որի շուրջ Հայաստանում մեծ աղմուկ կար: Իսկ Սահմանադրական դատարանի դատական կազմի հետագա պաշտոնավարումը նախատեսող դրույթը Վենետիկի հանձնաժողովում համարում են «հստակ» եւ «աներկբա»: Վենետիկի հանձնաժողովում մտահոգիչ են գնահատվել նաեւ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հայտնի պնդումները ՀՀ խորհրդարանի կողմից ողջունելը, ինչպես նաեւ հանձնաժողովը տեսնում է վտանգ` գործող ՍԴ դատավորների մանդատի նկատմամբ միջամտության: Այս մասին «Իրավունքը» պարզեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական պատգամավոր ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ տեսակետը:

ՍԴ հայտարարությունը Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա Վենետիկի հանձնաժողով դիմելու մասին

«ՀԱՍԿԱՆԱԼԻ ՉԷՐ, ԹԵ ԻՆՉՈՒ ԷԻՆ «ԻՄ ՔԱՅԼԻ» ՏԱՐԲԵՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ ՉԵԿԻՍՏՆԵՐԻ ՆՄԱՆ ԿԱՆԳՆԵԼ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ»

Տիկին Զոհրաբյան, որքանո՞վ էին Վենետիկի հանձնաժողովի նման շեշտադրումները սպասելի կամ անակնկալ:

Անակնկալ չէր, որովհետեւ դեռ մեկ ամիս, ամիսուկես առաջ, երբ ողջ այս վեթթինգա-սահմանադրադատարանային գործընթացը սկսվեց, քանիցս ասել եմ, որ եթե գործընթացները շարունակեն մնալ քաղաքական դաշտում, իսկ այս պահին գործընթացները ոչ թե իրավական դաշտում են, որտեղ այդ գործընթացները պետք է լինեին, այլ քաղաքական դաշտում, մենք ստանալու ենք Վենետիկի հանձնաժողովի շատ կոշտ եզրակացությունը: Ավելին` ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանի ժամանակ Ստրասբուրգում ես խոսել եմ Վենետիկի հանձնաժողովի տարբեր փորձագետների հետ եւ իմ մտահոգությունը փոխանցել եմ մեր իշխանություններին, որ մի՛ արեք, մի՛ փորձեք Սահմանադրական դատարանի շուրջ այս թնջուկը լուծել քաղաքական պրեսինգի ճանապարհով, որովհետեւ գնահատականը լինելու է կոշտ: Մինչդեռ հունիսյան նստաշրջանից վերադառնալուց հետո` ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ասուլիսի ժամանակ Ազգային ժողովում «Իմ քայլի» իմ գործընկերներից մեկն ինձ պատասխանեց, որ Վենետիկի հանձնաժողովի մեկ-երկու փորձագետի տեսակետը դեռեւս Վենետիկի հանձնաժողովի համապարփակ տեսակետ չէ: Իսկ այսօր ունեցանք արդեն Վենետիկի հանձնաժողովի համապարփակ տեսակետը: Հիմա էլ կրկնում եմ` եթե գործընթացը շարունակի մնալ քաղաքական դաշտում, ոչ միայն Վենետիկի հանձնաժողովը, այլեւ միջազգային բազմաթիվ այլ կառույցներ նմանօրինակ հայտարարություններով են հանդես գալու:

Քոչարյանի գործով ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով ներկայացված դիմումները կազմվել են բացառապես ՍԴ իրավասու անձանց կողմից. Հայտարարություն

Մի քանի շեշտադրումներ էին արված Վենետիկի հանձնաժողովի արձանագրությունում: Մասնավորապես ո՞րն եք համարում կոշտ եզրակացություն` դատարանների ելումուտերն արգելելու մասի՞ն արձագանքը:

Ինչպես նաեւ Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությանը, Սահմանադրական դատարանի դատավոր, թե անդամ այս մանիպուլյացիոն խաղերի մասին հայտարարությունը, որ քանի դեռ չեն եղել նոր սահմանադրական փոփոխություններ, այս Սահմանադրական դատարանը լեգիտիմ է եւ գործելու է: Այսինքն` բոլոր այն հայտարարությունները, որ հնչել են ԱԺ ամբիոնից վերոնշյալի վերաբերյալ, ըստ էության, այս հայտարարության մեջ ուղղակիորեն հերքվում է: Ի դեպ, այնպես չէ, որ այսօր շատ ջերմ էմոցիաներ ունեմ Սահմանադրական դատարանի գործող ներկա դատավորների հանդեպ, բացարձակապես այդպես չէ: Նրանցից շատերի հետ ունեմ նաեւ պրոֆեսիոնալ եւ տարբեր ժամանակներում իրենց հնչեցրած գնահատականների հետ կատեգորիկ անհամաձայնություն: Բայց ես չեմ ուզում, որ իմ երկրում գործընթացներրը լինեն քաղաքական պրեսինգի ճանապարհով: Ինչ վերաբերում է դատարանները շրջափակելու կոչին, առաջին իսկ օրը  հայտարարել եմ, որ այն հակաիրավական էր, եւ ինձ համար հասկանալի չէր, թե ինչու էին «Իմ քայլի» տարբեր պատգամավորներ չեկիստների նման կանգնել դատարանների դիմաց եւ թույլ չէին տալիս, որպեսզի անկախ իշխանության մարմնի` դատական իշխանության դատավորները կատարեն իրենց գործառույթը:

​​​​​​​«Նիկո´լ, քո քաղաքական եւ անձնական շահիդ մի ծառայեցրու բանակը, անթույլատրելի է»

Ո՞Ր ԿԱՌՈՒՅՑՆ Է ԸՆՏՐԵԼՈՒ ԱՅՆ ԽՄԲԵՐԻՆ, ՈՐՈՆՔ ՊԵՏՔ Է ԱՆՑՆԵՆ «ՔԱՎԱՐԱՆԻ ԾԻՍԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՎ»

Դուք ունե՞ք նման տեղեկատվություն, որ ինչպես ասված է Վենետիկի հանձնաժողովի զեկույցում, Եվրոպայից ժամանած պատվիրակությունը եւ ՀՀ իշխանությունները համաձայնության են եկել, որ վեթթինգի փոխարեն պետք է ընդամենն ուժեղացնել կարգապահական ընթացակարգերը` դրանք կապակցելով եկամուտների եւ գույքի հայտարարագրման համակարգին£ Այսինքն` իշխանությունը հրաժարվե՞լ է վեթթինգից:

​​​​​​​«Այս ամենի մեջ միակ ոչ կոմպետենտը դու ես՝ քո ողջ թիմով». Գեղամ Պետրոսյան

Անկեղծ ասած, իշխանության տարբեր ներկայացուցիչներ առ այս պահը հանդես են գալիս իրարամերժ հայտարարություններով: Մի մասն ընդհանրապես տեղյակ չէ ոչնչից, մի մասն ասում էր, որ վեթթինգի նախագիծն արդեն պատրաստ է, շուտով կգա Ազգային ժողով, մյուս մասն ասում էր, որ նախագծով չի լինելու, այլ ինչ-որ մարմին է լինելու, որը ոչ թե ողջ դատական համակարգին է ենթարկելու վեթթինգի, այլ ինչ-որ մի թիրախային խմբերի: Այնպես որ, չունեմ իշխանության հավաքական տեսակետը ողջ այս գործընթացի վերաբերյալ, որովհետեւ ամեն օր եւ ամեն ժամ իշխանության մեկ ներկայացուցիչ, «Իմ քայլի» մեկ պատգամավոր ինչ-որ մի օրիգինալ, էքստրավագանդ հայտարարություն է անում: Երբ մենք կունենանք իշխանության անունից խոսելու լիազորություն ունեցող որեւէ անձի կողմից հավաքական եւ վերջնական տեսակետ, այդ ժամանակ կարող եմ պատասխանել:

​​​​​​​«Հաբռգեցիր…Տժժու՞մ ես մարդկանց վրա, այ ցինիկ». Արա Ղազարյանը՝ փոխվարչապետին

Վենետիկի հանձնաժողովի զեկույցում խոսվում է այն մասին, որ անհրաժեշտ եւ օգտակար չէ համընդհանուր վեթթինգը: Ըստ Ձեզ` ի՞նչ է սա նշանակում` այն ընդհանրապես անընդունելի՞ է, թե՞ հատվածաբար կարող է իրականացվել:

Կարծում եմ` խոսքը վեթթինգի կիրառման այլ մեթոդի մասին է: Առ այս պահը ես չեմ կարողացել հասկանալ, թե մեր իշխանությունը վեթթինգ ասելով` ինչ է ուզում անելծայրից ծայր բոլորի՞ն են ուզում վեթթինգ անել, ի՞նչ են ուզում անել: Երբեմն հնչում էին հայտարարություններ, որ բերելու են նախագիծ եւ քննարկելու են, օրինակ, դատավորների եւ իրենց հինգերորդ հարկում ապրող հարեւանի, հետո` այդ հարեւանի ու իր Ջրվեժում ապրող առանձնատան բարեկամի կապը տվյալ դատավորի հետ: Այսինքն` մենք պետք է հասկանանք, թե ինչ նկատի ունեն մեր իշխանություները` վեթթինգ ասելով: Ես ընկալունակության հետ երբեւէ որեւէ խնդիր չեմ ունեցել, բայց հիմա համառորեն չեմ հասկանում, թե անցումային արդարադատություն, վեթթինգ ասվածն ինչպես է իրականացվելու, որովհետեւ մեկը ասում է, որ վեթթինգ ասելով նկատի ունեն` բարեվարքությունը, մյուսը` նկատի ունի ինկվիզիցիա, երրորդն էլ գտնում է, որ հրապարակում շարելու ենք կախաղաններ եւ բոլորին կախելու ենք, ովքեր ինչ-որ պատմություններում ներգրավված են եղել: Ի դեպ, ես կողմ եմ, որ նրանց ենթարկեն վեթթինգի, բայց կողմ չեմ, որ որեւէ մեկին կախեն, գնդակահարեն, որովհետեւ սա 37 թիվը չէ:

Ընթանում է Մանվել Գրիգորյանի եւ Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստը (ուղիղ)

Փաստորեն, ինչ-որ առումով կողմ եք դատավորների որոշ շրջանակի վեթթինգին...

Բնականաբար` այո, կարծում եմ` հատկապես պետք է նայել բոլոր այն գործերը, որտեղ տվյալ դատավորների պատճառով Եվրոպական դատարանում Հայաստանը պարտվել է, եւ կառավարությունը ստիված է եղել գումարներ վճարել: Կարծում եմ` պետք է վերանայել այդ դատավորների կայացրած գործերը եւ այդ դատավորներին: Բայց այստեղ էլ է հարց առաջանում, թե որն է լինելու այդ անաչառ կառույցը, որը կարող է այն իրականացնել: Այդ ի՞նչ հրեշտակներովԳաբրիել հրեշտակապետով եւ Մայրթերեզաներով կազմված կառույց է լինելու, որ կարողանա իսկապես անաչառ ընտրել այն խմբերին, որոնք պետք է անցնեն այս «քավարանի ծիսակարգի միջով»:

«Ամուլսարը, Նիկոլի ասած՝ տոլմայի միջի շնաձկան փուշը դարձավ»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА