o C     17. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Եվրոպան չի տանելու քեզ գլխին դնի, այլ ինքն է գալիս, որ քեզ թալանի» (Տեսանյութ)

16.07.2019 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Եվրոպան չի տանելու քեզ գլխին դնի, այլ ինքն է գալիս, որ քեզ թալանի» (Տեսանյութ)

Ստամբուլյան տխրահռչակ կոնվենցիայի հնարավոր վավերացման մասին լուրերն արդեն մի քանի շաբաթ է մեծ դժգոհությունների տեղիք են տվել` թե՛ հասարակական, քաղաքական շրջանակներում, եւ թե՛ շարքային քաղաքացիների շրջանում: Բայց ո՞վ է խոչընդոտելու դրա վավերացմանը, եթե իշխող խմբակցության 88 պատգամավորներից միայն մեկ-երկուսն ունեն վերապահումներ դրա վերաբերյալ, իսկ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից հայտարարում են, որ դեռ վարանում են դրական արտահայտվել: Եվ միայն ԲՀԿ-ից են հստակ արտահայտվում, որ դեմ են կոնվենցիային: Ըստ «Քրիստոնեական արժեհամակարգի եւ ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության համակարգող ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻ` կոնվենցիայի վավերացմանը խանգարելու է այն գործիքը, որով Փաշինյան Նիկոլին բերեցին իշխանության, այսինքն` փողոցը:

Հայտնի է, թե ովքեր են Նիկոլ Փաշինյանի հետ մեկնելու ԱՄՆ

- Փողոց ասելով` նկատի ունեմ այն, որ ՀՀ քաղաքացիներն իրենց անհամաձայնությամբ կեցվածք են դրսեւորելու այդ կոնվենցիայի եւ նմանաատիպ իրավական ակտերի ընդունման վերաբերյալ: Եվ այդ ժամանակ տասնյակ եւ հարյուր հազարավոր քաղաքացիներ փողոց են իջնելու: Պատկերացրեք, որ տեսականորեն մի 20 հազար մարդ գնա Ազգային ժողովի շենքի մոտ, որտեղ լսումներ են ընթանում այդ կոնվենցիայի վավերացման վերաբերյալ: Օրինակ, եթե մի 10-20 հազար մարդ ԱԺ-ի մոտ հավաքվի, ի՞նչ եք կարծում` նույն Փաշինյան Նիկոլն ինչ զգացումներ կունենա:

Վարչապետի որոշմամբ հստակեցվել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի համակարգման ոլորտները

Իսկ եթե այդ 10-20 հազարի ականջին շշնջան, թե կոնվենցիան վավերացնում ենք, որ վիզաների ազատականացում լինի ու Եվրոպան «ջրի ճամփա» դառնա՞:

Կարծում եմ` ցանկացած հայ մարդ մինչեւ Եվրոպայում, այսպես ասած, երջանիկ ափ հասնելը, բարեկեցիկ կյանքով ապրելը, առաջին հերթին մտածում է իր ընտանիքի մասին եւ այդ առումով շատ պատասխանատու է: Ի դեպ, Եվրոպան, մեր նման երկրներից մարդկանց ընդամենը ամենաստորին մասնագիտություններում աշխատելու համար են տանում: Լիտվացիները, որոնք դեռ խորհրդային տարիներին եվրոպական համարվող երկրի ներկայացուցիչներ էին համարվում, այնտեղ արտաքնոցներ են մաքրում, տարիքով կանանց եւ տղամարդկանց են խնամում: Այնպես որ, այս հարցում անգամ լիտվացիների հետ պետք է մրցել: Այսինքն` այնպես չէ, որ այնտեղ աշխատանքը թափված է: Իսկ լավագույններին իրենք առանց վիզայի ազատականացման, կրթական ինչ-որ ծրագրով տանում են: Կան տարատեսակ դպրոցներ, որտեղ լավագույններին հավաքում են, գնահատում եւ տանում: Այսինքն` սերուցքը քաշում են իրենց, իսկ նրանք, ովքեր մտածում են, որ վիզաների ազատականացում եղավ, կգնան Եվրոպա, պետք է հիասթափեցնեմ: Նախ դրա համար բավականին գումար է պետք ունենալ, որ հնարավորություն ունենաս գնալու: Ուկրաինայում էլ վերջերս վիզաների ազատականացում եղավ, բայց դրանից հետո` ամեն մեկը չի կարողանում Եվրոպա գնալ: Մարդիկ այսօր գիտակցում են այս ամենի վտանգը, գիտեն նաեւ, որ նժարի մի կողմում իրենց ընտանիքիների նորմալ, առողջ հարաբերությունների պահպանումն է, մյուս կողմում` վիզաների ազատականացումը, որը դեռեւս օդում կախված բլիթ է:

Ազգային ժողովը տոտալ ճնշում է գործադրում ՍԴ-ի վրա. Լևոն Քոչարյան

Կարծում եք, որ անգամ կոնվենցիան վավերացնելուց հետո՞ էլ վիզաների ազատականացում չի լինի:

Վիզաների ազատականացումն իրականում մեր ժողովրդի համար շատ վտանգավոր է, որովհետեւ պատերազմող երկրում բնակչության քանակի պակասումն ինքնին այդ երկրի պաշտպանողների քանակն է պակասեցնում: Բայց Եվրոպան չի տանելու քեզ գլխին դնի, այլ ինքն է գալիս, որ քեզ թալանի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել

Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում. 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА