o C     22. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՐՎԱԾԸ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆԸ

16.07.2019 21:40 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՐՎԱԾԸ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆԸ

Եթե քաղաքացուն քննությունների թույլ տալ-չտալու հարցում, ինչպես Կրթության նախարարությունից են հավաստիացնում, նախարարը մեղք չունի, նա քննությունները չեղյալ չի համարել, ապա նույնը չի կարելի ասել կրթական մեկ այլ ուղղության մասին:

ԻՆՉԻՑ ԵՆ ԴԺԳՈՀԵԼ ԴԻՄՈՐԴՆԵՐԸ

Ինչպես հայտնի է, դպրոցականներն 9-րդ դասարանն ավարտելով, հայտնվում են կողմնորոշման խնդրի առաջ՝ ուր գնալ սովորելու: Ընտրության մի քանի տարբերակներ կան՝ ավագ դպրոց, արհեստագործական ուսումնարաններ, եւ, որ համեմատաբար նոր է մեր կրթական համակարգում` քոլեջներ եւ վարժարաններ: Սրանք ավագ դպրոցի կրկնօրինակը կարելի է համարել, միայն կոնկրետ առարկաների գծով ավելի մասնագիտացած, եւ աշակերտին հնարավորություն են տալիս՝ նախնական մասնագիտական որակավորում ստանալ: Քոլեջների մի մասը մասնավոր են՝ վճարովի, սակայն կան նաեւ պետականները: Եվ ահա պետական քոլեջներից մեկի տնօրենն օրերս պատմենց հետեւյալը. «Դեռ անցած տարի, բացի պետական ծրագրից, կարողանում էինք ուսանողներ ընդունել նաեւ վճարովի համակարգով: Այսինքն, ընդունելությամբ պետպատվերից դուրս մնացած երեխաները, ցանկության դեպքում, հնարավորություն ունեին նույն կրթությունը ստանալ վճարովի հիմունքներով: Ընդ որում, նման ցանկություն ունենում էր մոտավորապես այնքան երեխա, որքան պետպատվերի շրջանակում, այսինքն՝ կար համապատասխան պահանջարկ: Թե ինչու, միանգամայն պարզ է. այլընտրանքն ավագ դպրոցն է, սակայն դրանք հիմնականում կրթամակարդակով էապես զիջում են քոլեջներին: Եվ ահա ներկայումս վճարովի համակարգը մեզ մոտ արգելված է: Նախարարը կտրուկ դեմ է դրան: Եվ այս դեպքում էլ կարելի է պատճառը հասկանալ. ավագ դպրոցներում առաջացել է աշակերտների խնդիր: Այսինքն, բոլոր նրանք, ովքեր ինչ-որ հնարավորություն ունեն, գերադասում են ցածր կրթամակարդակի պատճառով խուսափել ավագ դպրոցից` թեկուզեւ քոլեջում վճարովի սովորելու տարբերակով: Եվ ահա քոլեջների վճարովի համակարգը վերացնելով` արհեստականորեն երեխաների մի մեծ զանգվածի պարտադրում են գնալ ավագ դպրոց: Ընդ որում, դա մեծապես կազդի նաեւ քոլեջների կրթամակարդակի վրա: Նկատի ունեմ, որ բացի պետական հատկացումներից, այդ վճարումների հաշվին հնարավորություն ունեինք լուծել կրթության որակի հետ կապված մի շարք կարեւորագույն հարցեր: Սկսած ուսուցիչներին հավելյալ աշխատավարձեր տալուց (ինչը նրանց պարտադրում էր առավելագույն ջանասիրությամբ աշխատել, քանի որ հակառակ դեպքում, եթե դուրս մնային քոլեջից, ստիպված կլինեին անցնել ավելի ցածր վարձատրությամբ աշխատանքի), վերջացրած գույքով, նյութատեխնիկական միջոցներով, լաբորատորիաներով եւ այլն: Հիմա մնում ենք պետական հատկացումների հույսին, եւ թե որակից ինչ կմնա, դժվարանում եմ ասել: Հասկանալի է, նախարարությունը պետք է նաեւ ավագ դպրոցների մասին մտածի, այդ թվով՝ աշակերտներով համալրելու: Սակայն, ինչպես միշտ, սխալ ուղղությամբ են գնում: Պարզապես պետք է բարձրացնել ավագ դպրոցի կրթամակարդակը, եւ աշակերտներն առանց համոզելու այնտեղ կուղղվեն: Մինչդեռ, որակական խնդրի հետ կապված որեւէ լուծում չեն տվել, եւ դժվար է ասել՝ երբ կտան: Բայց փոխարենը ստեղծում են պայմաններ, որոնք մեր տիպի կրթական հաստատություններում կնվազեցնի կրթության որակը: Արդյունքում, որջ կրթական համակարգում է լինելու որակական անկում: Սա շատ պարզ է, եւ երբ նման բաներ են անում, հարց է ծագում՝ ինչո՞ւ, արդյոք դիտավորություն չկա՞...»:

Հայտնի են միասնական քննությունների արդյունքները

Իհարկե, դեռ հասկանալու հարցեր այս պատմության մեջ կան, այդ թվում, հուսանք՝ կստանանք նախարարության մեկնաբանություն-բացատրությունը: Սակայն առաջին հայացքից մենք էլ տրամաբանություն չտեսանք: Եթե ծնողների մի մասը համաձայն են եւ կարող են՝ վճարելով երեխաներին ավելի լավ կրթությամբ ապահովել, դա, իհարկե, սխալ է. որակյալ կրթություն նախ պետությունն է պարտավոր տալ եւ եթե  չի կարողանում, դա իր խնդիրն է: Բայց ունենք այն, ինչ ունենք. անորակ ավագ դպրոց, որտեղ մի տարի երեխան գրեթե անելիք չունի, սակայն ստիպված է գնալ: Այս վիճակում արդեն շատերի համար վճարովի կրթությունը դառնում է միակ տարբերակը, եթե մտածում են երեխայի ապագայի մասին: Եվ հիմա, երբ մի հրամանով փակում են համեմատաբար մատչելի վճարովի համակարգը, կա՛մ երեխաներին փորձում են ուղղորդել անորակ ավագ դպրոց, կա՛մ՝ ավելի թանկ մասնավոր կրթահամալիրներ: Եվ հանուն ինչի՞, դեռ պետք է հասկանալ:

ԴԻՄՈՐԴԸ ԶՐԿՎԵԼ Է ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА