o C     22. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԱՊԾ-Ն ՊԱՏՈՒՀԱՍԻ Է ՎԵՐԱԾՎՈՒՄ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԳԼԽԻՆ

16.07.2019 21:50 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՍԱՊԾ-Ն ՊԱՏՈՒՀԱՍԻ Է ՎԵՐԱԾՎՈՒՄ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԳԼԽԻՆ

«Իրավունքն» անդրադարձել էր խմբագրություն դիմած  Արթուր Միքայելյանի ահազանգին, ով «Զովք» սուպերմարկետից գնել է «Լուսակերտի Էլիտ ձու» եւ... քսան ծանոթ-բարեկամների հետ թունավորվել: Նրանք տեղափոխվել են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ հաստատվել է սալմոնեոզ վարակը, որը, ըստ մեզ դիմած քաղաքացու, բժիշկների խոսքերով՝ կարող էր առաջանալ ձվից: ՍԱՊԾ-ն դեպքից երկար ժամանակ անց ուսումնասիրություններ էր իրականացնում, եւ ահա, ինչպես տեղեկացրեց մեզ ՍԱՊԾ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը. ««Լուսակերտի Էլիտ ձու» ընկերությունում որեւէ խախտում չի հայտնաբերվել, ամենայն հավանականությամբ, խնդիրը խանութում է առաջացել»:

ՍԱՊԾ-Ն ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ Է ԿԱԹԻ ՇՈՒԿԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` «ԱՇՏԱՐԱԿ ԿԱԹԻ» ԱՐՏԱԴՐԱՆՔԸ

Կարծես թե այս կառույցը սկսում է պատուհաս դառնալ հայաստանյան սպառողների գլխին: Կոնկրետ դեպքում. դեռ միայն վերջերս էր, որ այնտեղից մեզ տեղեկացրել էին, որ նոր-նոր են ուսումնասիրություն սկսում: Եվ եթե դրանից հետո սալմոնեոզով վարակված ձու չեն հայտնաբերել, դա դեռ չի նշանակում, որ կոնկրետ այն խմբաքանակում, որը գնել է Ա.Միքայելյանը, վարակ չի եղել: Ավելի ճիշտ, որ եղել է, դա բժիշկներն են ֆիքսել: Ու երբ դրանից երկար ժամանակ անց ուսումնասիրում ու բան չեն գտնում, հարց է ծագում՝ հանուն այդ ո՞ւմ «սիրուն աչքերի» էր ՍԱՊԾ-ն այսքան ժամանակ հանգիստ սպասում, որ հետո էլ «խախտում չհայտնաբերի»: Ի դեպ, երբ դրանից հետո նշում են՝ «ամենայն հավանականությամբ, խնդիրը խանութում է առաջացել», դա եւս մեկ անգամ վկայում է տվյալ կառույցի ոչ կոմպետենտության կամ շահագրգռվածության մասին: ՍԱՊԾ-ն հենց նրա համար է, պետությունը նրան այն բանի համար է փող տալիս, որ ուսումնասիրի ու պարզի՝ որտեղ է ի հայտ եկել խախտումն ու այն վերացնի: Մինչդեռ երբ պատասխանում են «ամենայն հավանականությամբ...», ապա դա արդեն ինքնախոստովանական ցուցմունք է, որ խանութում որեւէ ուսումնասիրություն չեն արել: Ինչո՞ւ, թերեւս բոլորն են հասկանում: «Զովք» սուպերմարկետից էլ շարունակում են խուսափել այս հարցի վերաբերյալ պարզաբանում տալուց:

ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄԻՑ ՄԵԿ ԱՄԻՍ ԱՆՑ ՍԱՊԾ-Ն ԴԵՌ ՏԵՂԻՑ ՉԻ ՇԱՐԺՎԵԼ

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА