o C     17. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԱՊԾ-ն «Աշտարակ կաթին» թույլ է տվել օրենք խախտել եւ անբարեխիղճ մրցակցություն ցուցաբերել

16.07.2019 12:40 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
ՍԱՊԾ-ն «Աշտարակ կաթին» թույլ է տվել օրենք խախտել եւ անբարեխիղճ մրցակցություն ցուցաբերել

Խմբագրությունը նախօրեին ահազանգ ստացավ սպառողներից: ««Աշտարակ կաթի» 15 տոկոսանոց թթվասերները, որոնք իրենց մեջ բուսական յուղ են պարունակում, վաճառվում են` որպես թթվասեր: Այն դեպքում, երբ ԵՏՄ օրենքով արգելված է բուսական յուղ պարունակող կաթնամթերքը, որպես թթվասեր, վաճառել: Այսինքն, նման կաթնամթերքների վրա պետք է գրվի ոչ թե թթվասեր, այլ` կաթ պարունակող մթերք: Ստացվում է, որ մեզ ոտքի վրա խաբում են, ու դրա վրա աչք են փակում պատկան մարմինները»,- վրդովված նկատեց մեր զրուցակիցը:
Վերը նշված խնդրի առնչությամբ նախ փորձեցինք դիմել ՏՄՊՊՀ, որտեղից մեզ խոստացան ուսումնասիրել, բայց միեւնույն ժամանակ նշելով, որ ճիշտ կլինի այդ հարցով դիմենք նաեւ ՍԱՊԾ: Այս կառույցի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանն էլ այս պատասխանը տվեց.
- Այո, Մաքսային միության կանոնակարգով արգելված է, եւ մենք դրան հետեւում ենք:
- Բայց փաստորեն լավ չեք հետեւում:
- Չէ, հետեւում ենք, մենք նաեւ տեղեկացրել ենք, որ թույլ ենք տվել այս պահինª մինչեւ օգոստոսի 1-ը իրենց մոտ եղած տարաների խմբաքանակը վերջացնել:
- Այսինքն, ՍԱՊԾ-ն տեղյա՞կ է անբարեխիղճ մրցակցային դրսեւորման մասին:
- Իհարկե, տեղյակ է:
- Դա նորմա՞լ է, որ օրենքը գործում է, բայց որոշ տնտեսվարողներ դեռ օգտվում են հին օրենքներից:
- Տեսեք, եթե մենք փորձենք շատ կտրուկ դնել եւ արգելել արտադրությունը, մենք կոլապս կունենանք, պրոբլեմ կունենանք շատ մեծ: Դրա համար ժամանակ ենք սահմանել եւ թույլ տվել, որպեսզի եղած տարաների խմբաքանակը վերջանա, եւ իրենք սկսեն արտադրել միայն համապատասխան մակնշմամբ:
- Այսինքն` այս պահին օրենք են խախտում, բայց Դուք թո՞ւյլ եք տալիս:
- Թերեւս, ես նման մեկնաբանություններ չտամ, որպեսզի խնդրի առաջ չկանգնենք` օրենքի խախտումով թույլ են տալիս, օրենքի խախտումով թույլ չեն տալիս:
- Իսկ ՏՄՊՊՀ-ին տեղյակ պահե՞լ եք:
- ՏՄՊՊՀ-ն տեղյակ է, բոլորն են տեղյակ:

Մակնշման խնդիրների հետ կապված այս պահին ՍԱՊԾ-ն ուսումնասիրում Է կաթի շուկան` այդ թվում «Աշտարակ կաթի» արտադրանքը

Ի դեպ, այստեղ մեկ էական հարցադրում կա. իսկ ի՞նչ իրավունք ունի ՍԱՊԾ-ն ինչ որ մեկին թույլ տալ` գործել այլ օրենսդրական նորմերի շրջանակներում, այն էլ, երբ խոսքը միջպետական նորմերի մասին է: Եթե չենք սխալվում, ՍԱՊԾ-ն որեւէ նորմ, առավել եւս` ԵՏՄ նորմատիվի ժամկետի պրակտիկ կիրառումը փոխելու «դաբրո» տալու որեւէ պաշտոնական լիազորություն չունի: Իսկ եթե չունի եւ արել է, դա կարող է մինչեւ իսկ պաշտոնեական լիազորությունների գերազանցում համարվել` անկախ նպատակներից:
Ինչ վերաբերում է նրան, որ ինչ-որ ընկերություն կարող է հին մակնշմամբ տարաներ ունենալ, որն ափսոսում են դեն նետել, ապա չմոռանանք, որ մինչ նշված դրույթը ուժի մեջ մտնելը, բոլոր տնտեսվարողներն էլ բավականաչափ ժամկետ ունեցել են, որպեսզի իրենց արտադրությունը համապատասխանեցնեն նոր նորմատիվներին: Եվ եթե ինչ-որ ընկերություն դա չի արել, դա արդեն իր մեղավորությունն է:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА