o C     22. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՄՇԱԿՈՒՅԹԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏԱՐԻՆԵՐ ԵՆ ՊԱՀԱՆՋՎԵԼՈՒ»

16.07.2019 22:10 ՄՇԱԿՈՒՅԹ
«ՄՇԱԿՈՒՅԹԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏԱՐԻՆԵՐ ԵՆ ՊԱՀԱՆՋՎԵԼՈՒ»

Կիրակի օրը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի պատմության մեջ առաջին անգամ տեղի ունեցավ բացօթյա համերգ` թատրոնի մեծ պատշգամբում: Թեպետ, ողջ համերգային երեկոյի ընթացքում հարակից շինություններից ու ռեստորաններից հնչում էր քյաբաբախորովածային երաժշտություն, սակայն այն որեւէ կերպ չխանգարեց դասական երգն ու երաժշտությունը բացօթյա պայմաններում ունկնդրող հանդիսականին: «Իրավունքի» հետ զրույցում օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՕՐԲԵԼՅԱՆՆ ասաց, որ թեպետ տարածքը վիզուալ առումով ավելի բարեկարգելու կարիք ունի, սակայն բացօթյա համերգները շարունակական կլինեն:

​​​​​​​«Լինել բեմում արդեն հաղթանակ է». Նարինե Պետրոսյան (Տեսանյութ)

 

«ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԸ ՄԵԾ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»

- Օպերային թատրոնի այս վայրը հրաշալի է, ես վաղուց էի ցանկանում այստեղ ինչ-որ բան իրականացնել, բայց մի փոքր անհանգստանում էի` կարծելով գուցե քամին կամ օպերայի հարակից հրապարակի սրճարաններից հնչող երաժշտությունը խանգարեն: Բայց, թեպետ, մեր թատրոնի Մարքեթինգի եւ PR բաժնի ղեկավար Իրինա Գոգինյանը պայմանավորվել էր հարակից ռեստորանների հետ, որ նրանք առաջիկա 2 ժամը չեն աղմկի, թեպետ ռեստորաններից մեկը, այնուամենայնիվ աղմկեց, բաց դա ոչ ոքի չխանգարեց, որովհետեւ մեր երաժշտությունն այնքան ցնցող էր ու հրաշալի, որ, իմ կարծիքով, բոլոր ներկաները հաճույք ստացան:

Վարչապետի տիկնոջ գրասենյակում Ֆիլհարմոնիկը չեն տարբերում Օպերայից

- Պարոն Օրբելյան, եթե չենք սխալվում, Ալ. Թամանյանը այս պատշգամբները նախատեսել էր հենց բացօթյա համերգների համար...

- Իրո՞ք, ես տեղյակ չէի, բայց իրոք ամեն ինչ այնպես է արված, որ համապատասխանում է բացօթյա համերգների համար, պարզապես ոչ ոքի մտքով չի անցել նման բան իրականացնել: Իսկ ընդհանրապես թատրոնի այս հատվածը տեսանելիորեն կարիք ունի թարմացնելու: Հաճախ եմ ասում, որ այսպիսի հրաշալի օպերային թատրոնի շենքը մեծ ֆինանսական պատասխանատվություն է` պետության համար, որովհետե այս ունիկալ շինությունը` իր ունիկալ հնարավորություններով, հարկավոր է խնամել ու պահպանել բարձր մակարդակով, որովհետեւ օպերային թատրոնը մեր այցեքարտն է: Այնպես որ, մեր թատրոնում այսուհետ նման  բացօթյա համերգները պետք է հաճախակի լինեն: Վայրը շատ հաճելի է, էլ չեմ խոսում հրաշալի տեսարանի մասին, այ, եթե դիմացի այն շինությունն էլ չլիներ, Արարատն էլ տեսանելի կլիներ:

Փաշինյանը Ղարիբյանին անպատիժ թողեց, քանի որ նրա վրա էր դրել մշակույթը ոչնչացնելու «սուրբ» պարտականությունը

 

ԿԲԵՄԱԴՐՎԻ «ԿԻԿՈՍԸ»

- Մի քանի ներկայացում հետո այս թատերաշրջանը կավարտվի, իսկ հաջորդի համար ի՞նչ  ծրագրեր ունեք, որով կրկին կզարմացնեք հանդիսատեսին:

- Դեռեւս դժվար է հստակ խոսել ծրագրերից, բայց ասեմ, որ շուտով նոր «Անուշ» օպերայի համար լինելու է մրցույթ: Մի քանի նոր  ներկայացումների ուղղությամբ ենք աշխատում: Օրինակ` մտադիր ենք բեմադրել Կոմիտասի «Անտունին»: Մտադիր ենք բեմադրել Հ. Թումանյանի «Կիկոսը», որը կիրականացնենք կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի հետ: Իհարկե, «Կիկոսի» ունիկալ պատմությունը Հայաստանում բոլորը գիտեն: Օպերային թատրոնում կլինեն մի քանի պրեմիերաներ, համերգային կատարումներ, այնպես որ շարունակում ենք մեր գործը` մեր ունեցած արտիստական փայլուն ներուժով:

ՆԱԶԵՆԻ ՂԱՐԻԲՅԱՆԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ ԿՌԻՎ Է ԸՆԿԵԼ

- Փաստորեն, որպես մանկական ներկայացում օպերային թատրոնը չի սահմանափակվի միայն «Չիպոլինոյով», դեռ առջեւում «Կիկոս» ունենք:

- Իհարկե, մանկական ներկայացումներ անպայման են լինելու, ես այդ մասին ամեն անգամ ասում եմ: Դրան զուգահեռ, հիմա բանակցում եմ Մոսկվայի Մեծ թատրոնի հետ, օրերս հանդիպում եմ ունենալու Մեծ թատրոնում, նրանք մեզ առաջարկում են ութ ներկայացում, որում նաեւ կլինեն մանկական օպերաներ: Հուսով եմ` մեզ կհաջողվի իրականացնել:

«Սրա մեղավորը Նազենի Ղարիբյանն է». լարված մթնոլորտ օպերային թատրոնում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

 

«ԱՇԽԱՏՈՒՄ ԵՄ ԻՄ ԹԱՏՐՈՆԻ ՀԱՄԱՐ` ԴԱ ԴՈՒՐ ԳԱ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԻՆ, ԹԵ` ՈՉ»

- Պարոն Օրբելյան, հիմա կարո՞ղ ենք ասել, որ Օպերային թատրոնում կյանքն ընթանում է բացառապես մշակութային մթնոլորտում...

- Ես աշխատում եմ իմ թատրոնի համար, դուր է գալիս դա ինչ-որ մեկին կամ դուր չի գալիս Կառավարությունում ինչ-որ մեկին, կամ հեռացրել են ինձ կամ չեն հեռացրել, դա ընդհանրապես այլ հարց է, դեռ պետք է որոշվի այդ հարցը: Իսկ ես անում եմ այն, ինչ պետք է անեմ:

Ի՞նչ հայցերով է Կոնստանտին Օրբելյանը դատի տվել Նազենի Ղարիբյանին. Մանրամասներ

- Արդեն ունենք մշակութային ոլորտի նոր պատասխանատու փոխնախարար, վերջերս էլ հանդիպում եք ունեցել նրա հետ:

- Այո, ու պիտի ասեմ, որ թատրոնի մարդ է, ամեն ինչ գիտի թատրոնի մասին` թատերագետ է, դրա համար շատ հեշտ է նրա հետ խոսելը, կոնտակտի մեջ մտնելը, մարդը կես խոսքից ամեն ինչ հասկանում է: Իհարկե, նա չգիտի մեր առանձնահատկությունը, մեր թատրոնի առանձնահատուկ խնդիրները, բայց փաստ է, որ մարդը սիրում է թատրոնը եւ գիտի, թե ինչ է թատրոնը, ինչը շատ-շատ կարեւոր է: Այնպես որ, շատ հարմարավետ եմ զգում նրա հետ աշխատել, հույս ունեմ, որ նա եւս իրեն հարմարավետ է զգում` նոր պաշտոնում, որովհետեւ խնդիրը ամենուր է` բոլոր թատրոններում: Այնպես որ, այն, ինչ վերջին մեկ տարում կատարվեց մշակույթի հետ, այն վերականգնելու ու կարգի բերելու համար տարիներ են պահանջվելու:

Առաջին անգամ Հայաստանում մենահամերգով հանդես կգա օպերային դիվա Վերոնիկա Ջիոևան

 

«ՆՄԱՆ ԲԱՆ ՆՈՒՅՆԻՍԿ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ ՉԻ ԵՂԵԼ»

- Այս վերջին մեկ տարվա ընթացքում շատ շահարկվեց Ձեր հայերենին չտիրապետելը, հետաքրքիր է` հայերեն սովորո՞ւմ եք:

- Այո շահարկվեց, ե՞ւ, ի՞նչ...  Իսկ ընդհանրապես ի՞նչ կարեւոր է հայերենին իմ տիրապետելը, երաժշտությունը միջազգային լեզու է, մենք այստեղ զբաղված ենք ոչ միայն հայկական օպերաներով ու բալետներով, այլ` ռուսական, իտալական, ֆրանսիական եւ նաեւ հայկական: Այնպես որ, կարեւոր խնդիրը համաշխարհային տեսանկյունից բոլոր չափանիշներին տիրապետելն է, թե տնօրենն ի՞նչ ու ինչպե՞ս պետք է անի, թատրոնը ի՞նչ մակարդակի եւ ի՞նչ որակի պետք է հասցնի, թատրոնի երաժիշտների որակն ինչպե՞ս պետք է հասցնի համաշխարհային մակարդակի... Իսկ  մեր թատրոնի երգիչները հաճախակի մեկնում են տարբեր երկրներ ու մասնակցում են վարպետության դասերի: Հենց հիմա մեր Հայկ Տիգրանյանը Մադրիդում վարպետության  դասերի է մասնակցում, անցյալ տարի Հովհաննես Անդրեսայանն ու Մերի Մովսիսյանը   մասնակցեցին վարպետության դասերի: Դրան զուգահեռ մեր արտիստները աշխարհով մեկ ելույթներ են ունենում աշխարհի հեղինակավոր օպերային թատրոններում: Փորձում եմ անել հնարավորը, որպեսզի նպաստեմ այս թատրոնի բարձրացմանը, որպեսզի աշխարհով մեկ կրկին հիշեն, որ Հայաստանում կա օպերային թատրոն, որը կարծես թե լավագույն գաղտնիքն էր աշխարհում` ոչ ոք այդ մասին չգիտեր, ոչ ոք չէր մտածել, որ Հայաստանը օպերային թատրոն ունի, իսկ ես ամեն վայրկյան մտածում եմ` ինչպես օգտագործեմ մեր հայ արտիստների տաղանդն ու բոլոր հնարավորությունները, որ ունենք մեր թատրոնում: Օրինակ` անցյալ տարվա մեր հյուրախաղերը Մեծ թատրոնում, ըստ իս, եղավ շատ ճանաչողական, որովհետեւ պատմության մեջ առաջին անգամ մեր բալետը ելույթ ունեցավ Մեծ թատրոնում` նման բան նույնիսկ սովետական տարիներին չի եղել:

Թատրոնի աշխատակիցները դեմ են Նազենի Ղարիբյանին որպես օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահի

Զուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА