o C     17. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԿՍԵՑԻՆՔ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՈՎ

16.07.2019 22:30 ՍՊՈՐՏ
ՍԿՍԵՑԻՆՔ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՈՎ

Հուլիսի 14-ին Երեւանում մեկնարկեց ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնությունը: Առաջնության դեսպան եւ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն այս առնչությամբ ՈՒԵՖԱ-ի հետ զրույցում, հիշելով մինչեւ 19 տարեկանների հավաքականում անցկացրած ժամանակները, նշել է. «Դու խաղում ես ավելի ուժեղ հակառակորդների դեմ, քան տեղի առաջնությունում: Այդ ժամանակ ես հասկացա, որ ֆուտբոլը ավելի արագ է, ավելի մեծ տեմպով դու պետք է կարողանաս արագ որոշումներ կայացնես, քանի որ ժամանակ չկա մտածելու: Դա թույլ է տալիս քեզ հասկանալ, թե ինչ խաղամակարդակում ես գտնվում ու ինչ պետք է բարելավես»:

«Ռոմայի» գլխավոր մարզիչը՝ Հենրիխ Մխիթարյանի մասին

Հարցին, թե որքանո՞վ է կարեւոր Հայաստանի համար ընդունել այս մրցաշարը, հայ ֆուտբոլիստը պատասխանել է. «Հայաստանում բոլորը սիրում են ֆուտբոլ, եւ կարծում եմ՝ մարդիկ ուրախ են, որ իրենց երկրում է կայանալու այս մրցաշարը, քանի որ սա լավ հնարավորություն է՝ հետեւել եվրոպական ֆուտբոլի ապագա աստղերին»:

Ավելի ուշ Մխիթարյանը հաջողություն է մաղթել բոլոր մասնակիցներին. «Ջերմորեն ողջունում եմ ԵՎՐՈ Մ-19-ի բոլոր հավաքականներին, որոնք այս պահին Հայաստանում են ու հաջողություն եմ մաղթում նրանց»:

RomaArt․ Հենրիխ Մխիթարյան (դիմանկար)

Դե իսկ Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության եզրափակիչ մրցաշարը մեկնարկեց Հայաստանի եւ Իսպանիայի հավաքականների խաղով: Թիմերն ընդգրկված են A խմբում: Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում տեղի ունեցած խաղում 4:1 հաշվով առավելության հասան իսպանացիները: Հայաստանի Մ-19 թիմը երկրորդ տուրի հանդիպումը կանցկացնի հուլիսի 17-ին՝ «Հանրապետական» ստադիոնում մրցելով իտալացիների հետ: Խաղը կմեկնարկի 21:00-ին: Իսպանիայի Մ-19 հավաքականի եզրային հարձակվող Ալեխանդրո Մարկեսը մեկնաբանել է Հայաստանի ընտրանու հանդեպ տարած հաղթանակը: «Հայաստանի հավաքականը շատ լավ էր պաշտպանվում: Նրանք միշտ ձգտում էին արագ դուրս գալ թիկունքից՝ օգտագործելով եզրերը, սակայն մենք կարողացանք խաղի վերահսկողությունը մեր ձեռքը վերցնել ու գոլեր խփել: Կլիման՝ շոգը խանգարում էր, սակայն չենք մտածում դրա մասին: Արդեն կենտրոնացած ենք մեր հաջորդ հանդիպման վրա»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Իսպանիայի հավաքականի մամուլի ծառայությունը:

Մխիթարյանը պատմություն կերտող է իր ազգային ընտրանու կազմում. «Արսենալը» հաջողություն է մաղթել Հենրիխին

Եվրոպայի առաջնությունը ֆուտբոլային տոն է, բայց իհարկե, եթե իրատեսական լինենք, սա ընդամենը մարզասերների ուշադրությունը դեպի Հայաստան սեւեռելու լավ հնարավորություն է, իսկ ֆուտբոլային տեսանկյունից Հայաստանի հավաքականից մեծ սպասելիքներ առանձնապես չկան, հատկապես այսօրինակ բարդ թիմերի հետ պայքարում:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА