o C     17. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԻՆ-ը կատաղած շներին չի այցելում

16.07.2019 14:26 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԱԻՆ-ը կատաղած շներին չի այցելում

Երեկ խմբագրություն էին դիմել Դավթաշեն վարչական շրջանի բնակիչներ եւ հայտնում, որ 3-րդ թաղամասի շենքերից մեկի մուտք է մտել կատաղած շուն եւ դուրս չի գալիս: Նրանց խոսքով. ՚՚Զանգում ենք ԱԻՆ ասում են դա մեր գործը չի զանգեք քաղաքապետարան, զանգում ենք քաղաքապետարան այնտեղից էլ ասում են, որ դա ԱԻՆ-ի ֆունկցիան է: Կրկին զանգում ենք ԱԻՆ այնտեղից մունաթով, թե բա, կգանք, բայց հիմա չենք կարողՙ ծանրաբեռնված ենք: Դե մի խոսքով համատեղ ուժերով մի քանի ժամվա ընթացքում մենք այդ կատաղած շանը դուրս հանեցինք մուտքից, որպեսզի մարդիկ տուն մտնեն, կամ տանից դուրս գան: Մի խոսքով այդպես էլ ԱԻՆ-ի երեսը չտեսանքՙ: Երեխաները, բնակիչները վախից դուրս չէին գալիս բակ, բակից էլ չէին կարողանում տուն մտնելՙ.- նշեցին մեզ զանգահարած բնակիչները: 

«Հրդեհների քանակն աննախադեպ աճել է»,- տեղեկացնում է ԱԻՆ-ը

Մեր տեղեկություններով երեկ շատ ուշ ժամի, երբ դեպքն արդեն ավարտվել էր, ԱԻՆ-ի աշխատակիցը զանգահարել է բնակիչներից մեկին եւ հայտնել, որ ցանկանում են գալ, ինչին ի պատասխան նշել են, որ շանն արդեն դուրս են հրավիրել բնակիչների համատեղ ուժերով: ԱԻՆ-ի աշխատակիցը փորձել է արդարանալ, թե բա ծանրաբեռնված ենք: 

Դե ինչ, Ֆելիք Ցոլակյանին մնում է բնակիչների հետ փրկարարական դասընթացներ անցկացնել եւ հանգիստ նստել տեղը: 

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА