o C     22. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Բավարիայի» դեմ շանս կստանան Մխիթարյանը, Սոկրատիսը, Ջական ու Նելսոնը».Ունայ Էմերի

16.07.2019 21:16 ՍՊՈՐՏ
«Բավարիայի» դեմ շանս կստանան Մխիթարյանը, Սոկրատիսը, Ջական ու Նելսոնը».Ունայ Էմերի

Ստուգողական խաղում «Կոլորադո Ռապիդսի» նկատմամբ տարած հաղթանակից հետո «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին բացատրել է, թե ինչու շանս չի տվել հիմնական կազմի որոշ ֆուտբոլիստներին:

Պաշտոնական. Կոուտինյոն՝ «Բավարիայի» ֆուտբոլիստ

«Չորեքշաբթի խաղալու ենք «Բավարիայի» հետ: Մենք հանգստի համար միայն 2 օր ունենք: Այսօր օգտագործեցինք մեր երիտասարդներին ու խաղաժամանակ տրամադրեցինք խաղացողներից որոշներին: Չորեքշաբթի կխաղան նրանք, ովքեր այսօր շանս չստացան, ինչպես օրինակ՝ Սոկրատիսը, Մխիթարյանը, Ջական ու Նելսոնը: Մյուս ֆուտբոլիստները քիչ խաղացին: Մեր նախապատրաստական փուլը այստեղ շատ կարևոր է, քանի որ առաջիկայում մրցելու ենք «Բավարիայի», «Ֆիորենտինայի» ու «Ռեալի» հետ: Շատ լավ խումբ է»,-ասել է իսպանացի մասնագետը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА