o C     17. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԱՊԾ-Ն ԹՈՒՅԼ Է ՏՎԵԼ ՕՐԵՆՔ ԽԱԽՏԵԼ

17.07.2019 21:50 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՍԱՊԾ-Ն ԹՈՒՅԼ Է ՏՎԵԼ ՕՐԵՆՔ ԽԱԽՏԵԼ

Խմբագրությունը նախօրեին ահազանգ ստացավ սպառողներից: ««Աշտարակ կաթի» 15 տոկոսանոց թթվասերները, որոնք իրենց մեջ բուսական յուղ են պարունակում, վաճառվում են` որպես թթվասեր: Այն դեպքում, երբ ԵՏՄ օրենքով արգելված է բուսական յուղ պարունակող կաթնամթերքը, որպես թթվասեր, վաճառել: Այսինքն, նման կաթնամթերքների վրա պետք է գրվի ոչ թե թթվասեր, այլ՝ կաթ պարունակող մթերք: Ստացվում է, որ մեզ ոտքի վրա խաբում են, ու դրա վրա աչք են փակում պատկան մարմինները»,- վրդովված նկատեց մեր զրուցակիցը:

ՏՄՊՊՀ-Ի ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՎԱՐՏՎԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-ԻՆ

Ի դեպ, նման բովանդակությամբ հայտարարություն մարտի վերջերին տարածել էր նաեւ ՍԱՊԾ-ն: Ըստ այդմ՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական տեսչության աշխատակիցները կատարել են «Պարգեի» ՍՊԸ-ի արտադրած «Աշտարակ կաթ» ապրանքանիշի 18% յուղայնությամբ թթվասերի հսկիչ գնում Երեւանի իրացման կետերից: ՍԱՊԾ մամուլի ծառայության տեղեկացմամբ. «Տվյալ ապրանքատեսակը չի համապատասխանում Մաքսային Միության «Կաթի եւ կաթնամթերքի անվտանգության մասինե 033/2013 տեխնիկական կանոնակարգի պահանջներին եւ ոչ թե թթվասեր է, այլ կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով՝ արտադրված թթվասերի տեխնոլոգիայով: Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ, համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի 12 մասի, տվյալ ապրանքատեսակը համարվում է կեղծված սննդամթերք»: Այսինքն, եթե մեր զրուցակիցը պնդում է, որ դեռ նման թթվասեր կա, ի՞նչ է նշանաակում, խնդրի մասին հայտնի է եղել, սակայն որեւէ լուծում չի՞ տրվե:

«ԱՇՏԱՐԱԿ ԿԱԹԻ» ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ

Նախ փորձեցինք դիմել ՏՄՊՊՀ, որտեղից մեզ խոստացան ուսումնասիրել, բայց միեւնույն ժամանակ նշելով, որ ճիշտ կլինի այդ հարցով դիմենք նաեւ ՍԱՊԾ: Այս կառույցի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանն էլ այս պատասխանը տվեց.

- Այո, Մաքսային միության կանոնակարգով արգելված է, եւ մենք դրան հետեւում ենք:

- Բայց փաստորեն լավ չեք հետեւում:

ՍԱՊԾ-Ի ՏԱՐՕՐԻՆԱԿ «ՍԵՐԸ» ՈՐՈՇ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ

- Չէ, հետեւում ենք, մենք նաեւ տեղեկացրել ենք, որ թույլ ենք տվել մինչեւ օգոստոսի 1-ը իրենց մոտ եղած տարաների խմբաքանակը վերջացնել:

- Այսինքն, ՍԱՊԾ-ն տեղյա՞կ է անբարեխիղճ մրցակցային դրսեւորման մասին:

- Իհարկե, տեղյակ է:

- Դա նորմա՞լ է, որ օրենքը գործում է, բայց որոշ տնտեսվարողներ դեռ օգտվում են հին օրենքներից:

- Տեսեք, եթե մենք փորձենք շատ կտրուկ դնել եւ արգելել արտադրությունը, մենք կոլապս կունենանք, պրոբլեմ կունենանք շատ մեծ: Դրա համար ժամանակ ենք սահմանել եւ թույլ տվել, որպեսզի եղած տարաների խմբաքանակը վերջանա, եւ իրենք սկսեն արտադրել միայն համապատասխան մակնշմամբ:

ԵՐԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑԸ ՏՆՏԵՍՎԱՐՈՂԻ ՓԱՍՏԱԲԱՆԻ ԴԵՐՈՒՄ Է ԻՐԵՆ ԴՆՈՒՄ

- Այսինքն` այս պահին օրենք են խախտում, բայց Դուք թո՞ւյլ եք տալիս:

- Թերեւս, ես նման մեկնաբանություններ չտամ, որպեսզի խնդրի առաջ չկանգնենք` օրենքի խախտումով թույլ են տալիս, օրենքի խախտումով թույլ չեն տալիս:

- Իսկ ՏՄՊՊՀ-ին տեղյակ պահե՞լ եք:

- ՏՄՊՊՀ-ն տեղյակ է, բոլորն են տեղյակ:

Ի դեպ, այստեղ մեկ էական հարցադրում կա. իսկ ի՞նչ իրավունք ունի ՍԱՊԾ-ն ինչ որ մեկին թույլ տալ՝ գործել այլ օրենսդրական նորմերի շրջանակներում, այն էլ, երբ խոսքը միջպետական նորմերի մասին է: Եթե չենք սխալվում, ՍԱՊԾ-ն որեւէ նորմ, առավել եւս՝ ԵՏՄ նորմատիվի ժամկետի պրակտիկ կիրառումը փոխելու «դաբրո» տալու որեւէ պաշտոնական լիազորություն չունի: Իսկ եթե չունի եւ արել է, դա կարող է մինչեւ իսկ պաշտոնեական լիազորությունների գերազանցում համարվել` անկախ նպատակներից: Ինչ վերաբերում է նրան, որ ինչ-որ ընկերություն կարող է հին մակնշմամբ տարաներ ունենալ, որն ափսոսում են դեն նետել, ապա չմոռանանք, որ մինչ նշված դրույթը ուժի մեջ մտնելը, բոլոր տնտեսվարողներն էլ բավականաչափ ժամկետ ունեցել են, որպեսզի իրենց արտադրությունը համապատասխանեցնեն նոր նորմատիվներին: Եվ եթե ինչ-որ ընկերություն դա չի արել, դա արդեն իր մեղավորությունն է:

Թուրքիան պարենային ապրանքներով բեռնված սննդամթերքով նավ է պատրաստվում ուղարկել Քաթար

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА