o C     20. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՐՈՆՅԱՆԸ ԿՐԿՆԵՑ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ

17.07.2019 22:20 ՍՊՈՐՏ
ԱՐՈՆՅԱՆԸ ԿՐԿՆԵՑ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Ինչպես Մոսկվայում կայացած Գրան Պրիի առաջին փուլում, Ռիգայում էլ Լեւոն Արոնյանին չհաջողվեց հաղթահարել 1/8 եզրափակչի արգելքը: Մրցաշարի 1/8 եզրափակչում Արոնյանի եւ Յույ Յանյիի մրցախաղի ելքը վճռվեց Արմագեդոնում:

Sinquefield Cup․ Լեւոն Արոնյանի առաջին մրցակիցը Մաքսիմ Վաշյե-Լագրավն է

Դասական շախմատի երկու պարտիաներում գրանցված ոչ-ոքիներից հետո այսօր մրցակիցները քառորդ եզրափակչի ուղեգիրը վիճարկեցին լրացուցիչ մրցախաղում: Արագ շախմատի 4 պարտիաներն էլ բավարար չեղան հաղթողին որոշելու համար. բոլոր պարտիաները ոչ-ոքի ավարտ ունեցան: Կայծակնային մրցախաղի առաջին պարտիայում Արոնյանը սպիտակներով 57-րդ քայլին հաղթանակ տոնեց: Մրցակիցների միջեւ կայացած 2-րդ պարտիայում սպիտակներով խաղացող Յույ Յանյին ռեւանշի հասավ՝ հաղթելով 44-րդ քայլին: Այսպիսով, մրցակարգի համաձայն, հաղթողը որոշվեց Արմագեդոնում, որում սպիտակներին տրվում է 5, սեւերին՝ 4 րոպե: Ընդ որում` ոչ-ոքիի դեպքում հաղթանակը տրվում է սեւերով խաղացող շախմատիստին: Արմագեդոնում Արոնյանը խաղում էր սպիտակներով, ուստի հաջորդ փուլ դուրս գալու համար անպայման պետք է հաղթեր, սակայն նրան դա չհաջողվեց. 61-րդ քայլին պարտիան ավարտվեց ոչ-ոքի, եւ հաղթանակը շնորհվեց Յույ Յանյիին: Այս մցաշարից առաջ Զագրեբում Արոնյանը մասնակցեց Grand Chess Tour մրցաշարի 2-րդ փուլին: Հայ գրոսմայստերը վաստակած 6 միավորով գրավեց 4-րդ տեղը՝ լրացուցիչ գործակիցներով 3-րդ տեղը զիջելով Ֆաբիանո Կարուանային: Նրանցից յուրաքանչյուրն արժանացավ 35 հազար դոլար պարգեւավճարի: Արոնյանը մրցաշարն անցկացրեց առանց պարտության՝ տոնելով ընդամենը մեկ հաղթանակ (6-րդ տուրում՝ Սերգեյ Կարյակինի նկատմամբ), 10 պարտիա ավարտելով ոչ-ոքի: Մրցաշարի հաղթող ճանաչվեց աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը: Մեր մյուս շախմատիստներից Ռոբերտ Հովհաննիսյանը իսպանական Բենասկե քաղաքում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում վստահ ելույթ ունեցավ եւ, 10 հնարավորից վաստակելով 8,5 միավոր, դարձավ մրցաշարի հաղթող: Ռոբերտը լրացուցիչ գործակիցներով գերազանցեց լեհ գրոսմայստեր Մաթեուս Բարտելին: Նրանցից յուրաքանչյուրն արժանացավ 3500 եվրո պարգեւավճարի: Հայ գրոսմայստերը մրցաշարն անցկացրեց առանց պարտության: Ավարտական տուրից առաջ Ռոբերտը 8 միավորով միանձնյա առաջատարն էր՝ կես միավորով գերազանցելով հետապնդող 7 շախմատիստներին, որոնց թվում էր նաեւ Սամվել Տեր-Սահակյանը: Վիճակահանության քմահաճույքով ավարտական տուրում Հովհաննիսյանը մրցեց հենց իր հայրենակցի հետ՝ պարտիան ավարտելով ոչ-ոքի: Սամվել Տեր-Սահակյանը 8 միավորով լրացուցիչ գործակիցների հաշվարկով զբաղեցրեց 4-րդ տեղը՝ արժանանալով 933 եվրոյի: Սամվելի համար որոշիչ եղավ 6-րդ տուրում սերբ Ալեքսանդր Ինջիչից կրած միակ պարտությունը:

Հայաստանի 4 շախմատիստ կմասնակցի Աշխարհի Գավաթի խաղարկությանը

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА