o C     16. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Խուզարկություն՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում․ Politica.am

17.07.2019 14:44 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ԹԱՎՇՅԱ ՏԵՌՈՐ
Խուզարկություն՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում․ Politica.am

Politica.am-ի ունեցած տեղեկություններով, երեկ խուզարկություն է տեղի ունեցել 1–ին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում և առգրավվել է նրա համակարգիչը, որից հետո աշխատասենյակը կնիքվել է։ ՀՔԾ քննիչը ոստիկանությանը կնիքել է տվել սենյակը՝ այդ գործողությունը հիմնավորելով այն հանգամանքով, որ հանցանքի վայր է դա։ Թե ինչ հանցանք է և ինչ քրգործ է, դեռևս պարզ չէ։

Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը կրկին մերժվեց

Արձակուրդից վերադարձած դատավոր Գրիգորյանը զարմանքով է պարզել, որ իր հետ նման բան է տեղի ունենում։ Դատավորին իր փաստաբանի հետ արգելվել է մուտք գործել սեփական աշխատասենյակ։

Դավիթ Գրիգորյանն այն դատավորն է, որը, հիմք ընդունելով Արցախի ներկա ու նախկին նախագահների միջնորդությունը, Ռոբերտ Քոչարյանի կալանքը որպես խափանման միջոց փոխելու որոշում է կայացրել։

Նրա այդ որոշմանը հետևել է Փաշինյանի կոչը՝ շրջափակել բոլոր դատարանների դռները, ապա հնչել սպառնալիք՝ վեթինգի ենթարկել բոլոր դատավորներին։

Թե ինչ եղավ դրանից հետո, հիշեցնելու կարիք չկա։ Վենետիկի հանձնաժողովն էլ այդ ամենին արձագանքեց։

Հիմա, փաստորեն, շրջափակվել է առանձին վերցրած մեկ դատավորի դուռ։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА