o C     21. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​«Քոչարյանի անունը լսելով՝ Փաշինյանը կորցնում է տրամաբանելու ունակությունը»

18.07.2019 01:07 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​«Քոչարյանի անունը լսելով՝ Փաշինյանը կորցնում է տրամաբանելու ունակությունը»

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն հարցին, թե արդյոք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է՝ նշել է. «Եթե Քոչարյանը քաղբանտարկյալ է, ես այսօր իրավունք ունեմ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը, տանկերը մտցնել Երեւան քաղաք եւ ցանկացած ընդդիմադիր դրսեւորում տանկերի թրթուրների տակ ճզմել»:

​​​​​​​«էս բանակի աշխատավարձների բարձրացման ձենը հետո կլսենք». Վահան Բաբայան

Անդրադառնալով վերոնշյալ հայտարարությանը՝ քաղաքագետ ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ հիշեցնում է. «Ավելի վաղ գրել էի ու այսօր հարցազրույցի այս հատվածը լսելով՝ առավել եւս համոզվեցի, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը լսելով՝ Նիկոլ Փաշինյանն այնպես է նյարդայնանում, որ կորցնում է տրամաբանելու ունակությունը: Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է հիշեցնել, որ ընդդիմության դեմ տանկեր առաջին անգամ փողոց հանել է իր քաղաքական կնքահայր Լեւոն Տեր- Պետրոսյանը դեռ 1996 թվականին ու այսօր առոք- փառոք ապրում է իր դղյակում»:

Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահին, քաղաքագետի գնահատմամբ՝ Ռոբերտ Քոչարյանն ընդամենը պատրաստ դրության է բերել զինված ուժերը միայն այն պահին, երբ ընդդիմությունն անցնելով օրենքի սահմանները՝ Նիկոլ Փաշինյանի ուղղորդմամբ դիմել է խուլիգանության. «Ի դեպ, նման իրավիճակներում նույն քայլին են դիմում նաեւ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում ու ...: Փաստ է ամիսներ առաջ Ֆրանսիայում տեղի ունեցած անկարգությունները»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА