o C     20. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

WI-FI-Ը ՎԱՏ Է ԱԶԴՈՒՄ ՄԵՂՈՒՆԵՐԻ ՍՆՆԴԱՅԻՆ ՎԱՐՔԱԳԾԻ ՎՐԱ

18.07.2019 11:24 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
 WI-FI-Ը ՎԱՏ Է ԱԶԴՈՒՄ ՄԵՂՈՒՆԵՐԻ ՍՆՆԴԱՅԻՆ ՎԱՐՔԱԳԾԻ ՎՐԱ

Գլոբալ ցանցերի զարգացումը հանգեցրել է մարդու, կենդանական աշխարհի եւ բուսաշխարհի վրա չիոնացված էլեկտրամագնիսական ճառագայթման։ Բարձր հաճախականության էլեկտամագնիսական դաշտերը, որոնք ճառագայթվում են բջջային հեռախոսներից ու Wi-Fi սարքերից, վերջին տասնամյակներին, բավական ինտենսիվացել են ու գրավել գիտնականների ուշադրությունը։ Սակայն այս ուղղությամբ արված գիտական հետազոտությունների արդյունքները բավական հակասական են։ Այս մասին գրում է Naked Scince ամսագիրը։ Ռուսաստանցի մի խումբ գիտնականներ վերջին երկու տարվա ընթացքում ուսումնասիրել են ստանդարտ Wi-Fi ռոութերի ճառագայթած էլեկտրամագնիսական ալիքների ազդեցությունը մեղուների սննդային վարքագծի վրա՝ ուշադրություն դարձնելով հատկապես սննդային մոտիվացիային եւ պայմանական սննդային ռեֆլեքսի պահպանությանը՝ միջնաժամկետ եւ երկարաժամկետ հիշողության վրա։ Հետազոտվող մեղուները պայմանականորեն բաժանել են մի քանի մասի։ Մի մասի վրա որեւէ ազդեցություն չի եղել, իսկ մյուսին տեղավորել են Ֆարադեյի վանդակում, որը փակում է էլեկտրամագնիսական ալիքների ճառագայթումը, իսկ երրորդ խմբին տեղավորել են էլի ֆարադեյի վանդակում, որտեղ կա աշխատող Wi-Fi ռոութեր։ Արդյունքներն իրենց երկար սպասեցնել չեն տվել։ Պարզվում է, որ Wi-Fi-ի ալիքային ճառագայթման ենթակա մեղուների մոտ նկատելիորեն թուլանում է սննդային վարքագիծը, ինչը նշանակում է, որ արդյունքում կարող է տուժել բույսերի փոշոտման պրոցեսը, ինչպես նաեւ՝ մեղրաստեղծ գործունեությունը։

Ավելի լավ է քաղաքապետը գովազդում նկարվի, ճարտարապետն էլ բեմում երգի

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА