o C     15. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աշխարհի ամենահայտնի տեսարժան վայրերի ցանկում ընդգրկվել են նաև Հանրապետության հրապարակը, «Երգող շատրվանները»

18.07.2019 18:26 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Աշխարհի ամենահայտնի տեսարժան վայրերի ցանկում ընդգրկվել են նաև Հանրապետության հրապարակը, «Երգող շատրվանները»

«Облако Mail.ru»-ն կազմել է աշխարհի ամենահայտնի տեսարժան վայրերի վարկանշային աղյուսակը: Համակարգչային տեսողական տեխնոլոգիայի շնորհիվ մասնագետները գնահատել են ճանապարհորդների լուսանկարները և այսկերպ կազմել այդ ցուցակը:

Տոկիոն գլխավորել է աշխարհի առավել անվտանգ քաղաքների թոփ-40-ը

Աղյուսակում հայտնվել են նաև Հայաստանի տեսարժան վայրերը: Երևանում, ըստ հետազոտության արդյունքների, մեծ հեղինակություն են վայելում Հանրապետության հրապարակը և «Երգող շատրվանները», նաև Հայաստանի պատմության թանգարանը և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը:

Իսկ Ռուսաստանում ավելի հաճախ լուսանկարում են Կարմիր հրապարակը, Սանկտ Պետերբուրգի Պետերգոֆի այգիները և այլն:

Աշխարհում ամենաշատը լուսանկարվում է Էյֆելյան աշտարակը: Վերջինիս հաջորդում են Հռոմի Կոլիզեումը, Բարսելոնի Սուրբ ընտանիքի տաճարը, Փարիզի Աստվածամոր տաճարը և այլն:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА