o C     21. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Այն ժամանակը, որ տրված էր ինձ հորս վայելելու, կարճ էր, չհասցրի...». Ռուդոլֆ  Ղեւոնդյանի որդին հոր մասին

18.07.2019 20:21 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Այն ժամանակը, որ տրված էր ինձ հորս վայելելու, կարճ էր, չհասցրի...». Ռուդոլֆ  Ղեւոնդյանի որդին հոր մասին

 Երկարատեւ հիվանդությունից հետո օրեր առաջ կյանքից հեռացավ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ ՌՈՒԴՈԼՖ ՂԵՎՈՆԴՅԱՆԸ: Արտիստն ամիսներ շարունակ Բելգիայի հիվանդանոցներում պայքարում էր կյանքի համար: ՀՀ վաստակավոր արտիստը կհուղարկավորվի Բելգիայում, «Իրավունքի» հետ զրույցում ասաց Ռուդոլֆ Ղեւոնդյանի որդին` ԳՈՌ ՂԵՎՈՆԴՅԱՆԸ, ում հետ զրույցը ծավալվեց հոր հիվանդության պատճառների, Բելգիայի հիվանդանոցներում ամիսներ շարունակ ապրելու համար պայքարի ու անկատար մնացած երազանքների մասին:

​​​​​​​«Պարային հրաշք սերունդ ունենք». Գագիկ Թադեւոսյան (Տեսանյութ)

«ՀԱՅՐՍ 3 ԿԱԹՎԱԾ Է ՍՏԱՑԵԼ»

- Հայրս երեք կաթված է ստացել... Առաջինը` հունվարի 3-ին, Հայաստանում, եւ մինչեւ փետրվարի 3-ը բուժվում էր Էրեբունի բժշկական կենտրոնում: Իսկ արդեն փետրվարի 5-ից հորս առողջության համար սկսեցինք պայքարել Բելգիայում, ընթացքում փոխելով 3-4 հիվանդանոց: Մինչեւ վերջին մեկ շաբաթը նա հիվանդանոցում պայքարում էր կյանքի համար... Վերջին մեկ շաբաթը հիվանդանոցից դուրս գրեցին, որպեսզի ավելի լավ իրեն զգա տան մթնոլորտում: Բժիշկներն ասացին, որ էլ հնարավորություն չկա` հիվանդությունը տարածվում է, մեր խնդրանքով տեղափոխեցինք տուն` բժիշկների ինտենսիվ հսկողությամբ: Առաջին ինսուլտից հետո, երբ եկանք Հայաստանից, նա անցավ ռեաբիլիտացիոն կուրս, որից հետո փորձում էր արդեն քայլել: Բայց երբ հիվանդանոցից վերադարձանք տուն, որ 15 օր հանգստանա, վերադառնալուն պես հաջորդ օրը առավոտյան ստացավ երկրորդ կաթվածը, ու նորից տեղափոխեցինք հիվանդանոց: Մեկ ամիս այնտեղ մնալուց հետո կազդուրվում էր, բայց արդեն էլ այն չէր... էլ արդեն հույս չկար, որ 100 տոկոսանոց կկազդուրվի, եւ այդպես սկսեց հիվանդությունը խորանալ, մինչեւ վերջերս` մոտ տասը օր առաջ: Կաթվածի օջախը այնքան մեծ էր, որ հնարավոր չէր ինչ-որ մի բան անել:

Ջիգարխանյանի ընկերը հերքել է արտիստի առողջական վիճակի մասին տեղեկությունները

- Գոռ, կաթվածի պատճառը ո՞րն էր, ինչն էր իրեն անհանգստացնում:

- Առաջին կաթվածը, երբ ստացավ, նա գերզբաղված էր, գտնվում էր շատ աննորմալ աշխատանքային պրոցեսի` ծանրաբեռնված աշխատանքի մեջ: Չմոռանանք, որ նա արդեն մի անգամ սրտի վիրահատություն էր տարել, եւ առաջին ինսուլտը նա ստացավ շողացող առիթմիայից:

Ջիգարխանյանի ընկերը հերքել Է արտիստի շտապ հոսպիտալացման մասին հաղորդումները

«ՄՏԱԴԻՐ ԵՄ ՀՈՐՍ ՄԱՀՎԱՆ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ ԱՆԵԼ ԵՐԵՎԱՆՈՒՄ»

- Իսկ ինչո՞ւ որոշեցիք Բելգիայում հուղարկավորել, չէ՞ որ նա սիրված արտիստ էր Հայաստանում

 

- Արդեն 20 տարի իմ ընտանիքով բնակվում եմ Բելգիայում: Իմ հայրը եղել է ժողովրդի որդի` արտիստ, 40 տարի զբաղվել է թատրոնով ու կինոյով: Քանի որ հաճախ չենք գալիս Հայաստան եւ հետո մենք այստեղ` Բելգիայում, ունենք ընտանեկան գերեզման, ես եւ իմ ողջ գերդաստանը որոշում կայացրինք, որպեսզի հայրս հուղարկավորվի Բելգիայում` որ ցանկացած ժամանակ հնարավորություն ունենանք այցելել նրա շիրմին: Ամեն ինչ անում եմ, որ ողջ արարողությունն ընթանա բոլոր հայկական ավանդույթներով: Այսօր տեղի ունեցավ հոգեհանգստի արարողությունը, որին եկել էին ե՛ւ Հայաստանից, ե՛ւ Գերմանիայից, ե՛ւ Հոլանդիայից: Իսկ վաղը արդեն ժամը 13:00-ին, Բրյուսելի հայկական եկեղեցում կլինի հրաժեշտի պատարագ, որից հետո աճյունը կտեղափոխենք Rebecq` մեր ընտանեկան գերեզման: Այնուհետեւ հայկական ռեստորանում կտրվի հոգեհանգստի հաց:

Ի պատիվ հայկական պատվիրակության ղրղզ արտիստը կատարել է հայերեն երգ

Image may contain: 1 person, hatԳիտեմ, որ Հայաստանում շատերն էին ուզում ներկա լինել հորս վերջին հրաժեշտին, փոխարենը մտադիր եմ հաջորդ տարի, հորս մահվան տարելիցին, հիշատակի օր անցկացնել Սունդուկյան թատրոնում` հրավիրելով հորս հին ընկերներին: Դրանով ուզում եմ փառաբանենք հորս, որպես արտիստ, որպեսզի հայրս տեսնի ու հպարտանա, որ իր մահից հետո էլ կան մարդիկ, որոնք իրեն հիշում են, իր մասին լավն են խոսում: Որպես որդի, ուզում եմ շարունակ փառաբանել իմ հոր անունը

Ովքեր են կեսգիշերին «ներխուժել» Նունե Եսայանի բնակարան (Տեսանյութ)

«ՑԱՎՈՒՄ ԵՄ, ՈՐ ՉԿԱՐՈՂԱՑԱ ՓՐԿԵԼ ՀՈՐՍ»

- Վերջին օրերին Ձեր հայրը ինչի՞ մասի էր խոսում, ի՞նչ ծրագրեր ու նպատակներ ուներ, ինչի՞ մասին էր մտորում...

- Նրա նպատակները կապված էին Հայաստանի հետ, հայրս ուզում էր շարունակ աշխատել եւ ստեղծագործել Հայաստանում: Ոչ ոքիս մտքով անգամ չէր կարող անցնել, որ հնարավոր է այսպես շուտ գար այս օրը... ու որ իմ հայրը կարճ ժամանակում նման ճակատագրի կարժանանար... Նա միշտ կարոտով էր լցված իր ժողովրդի, Հայաստանի հանդեպ, նաեւ իր ստեղծագործական կարիերայի, բայց միաժամանակ չէր մոռանում, որ ուներ ընտանիք, թոռներ, որոնց նա շատ կարոտում էր: Միասին եղած ժամանակ էլ սիրում էր նրանց հետ ժամանակ անցկացնել, կլիներ Հայաստանում, թե` Բելգիայում: Ես ու հայրս շատ պլաններ ունեինք, որ դեռ պիտի իրագործեինք... Ավաղ... դրանք մնացին անկատար... Ցավում եմ, որ չկարողացա ինչ-որ մի բանով օգնել, փրկել հորս... ու ստացվեց այնպես, ինչպես որ ստացվեց: Իսկ այսօր ափսոսում եմ, որ քիչ ժամանակ եմ անցկացրել հորս կողքին: Ես չգիտեմ, թե ինչեր կարող էինք անել հորս հետ, կամ իմ հայրը ինչեր կարող էր անել իր կարիերայում, բայց որ ամբողջ կյանքում ես մնացի հայրական կարոտով, ինձ համար ցավալի է: Եկել էր այն պահը, որ արդեն հայրս պիտի լիներ տանը, իմ կողքին... Բայց, ցավոք, նա էլի տրվեց իր ժողովրդին, իր թատրոնին, իր արվեստին... Ափսոսում եմ, որ այն ժամանակը, որը տրված էր ինձ հորս վայելելու, որքան կցանկանամ` կարճ էր, չհասցրի...

Մահացել է ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Ֆրիդ Սողոյանը

«ՀԱՅՐՍ ԻՆՁ ԶԵՐԾ ՊԱՀԵՑ ԹԱՏՐՈՆԻՑ»

- Գոռ, Դուք փաստորեն որեւէ կապ չունեք արվեստի հետ, Ձեր հոր մասնագիտության հետ:

- Ոչ, ես մասնագիտությամբ իրավաբան եմ, ավարտել եմ Մոսկվայի իրավաբանական Image may contain: 5 people, people smiling, people standingինստիտուտը` 1999 թվականին, որից հետո տեղափոխվել եմ Բելգիա, սովորել եմ Բելգիայի ինստիտուտում ու հիմա աշխատում եմ ոչ իմ մասնագիտությամբ: Բայց թատրոնի ու արվեստի հետ որեւէ կապ չունեմ: Հայրս միշտ ինձ զերծ պահեց թատրոնից, արվեստից, նա չէր ցանկաում, որպեսզի ես արվեստի մեջ լինեմ, նա ասում էր` արվեստի մեջ լինելով` ժամանակ չես ունենում ընտանիքիդ համար: ճիշտն ասած, փոքր ժամանակ արվեստում շարունակելու ցանկություն ունեի, բազում ներկայացումներում հայրիկիս հետ խաղացել եմ, բայց երբ մեծացա, հասկացա` ես ստեղծված չեմ բեմի կամ կինոյի համար:

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազանչյանների ընտանիքին

«ՈՐԴՈՒՍ ՄԵՋ ՏԵՍՆՈՒՄ ԵՆՔ ՊԱՊԻԿԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ»

- Իսկ Ձեր երեխանե՞րը պապիկի գործը շարունակելու ձիրք չունե՞ն:

- Որպես պարգեւ` իմ հորը, երկրորդ ամուսնությունից հետո երբ որդի ունեցա, նրան հորս անունով կոչեցի: Ճիշտ է, ոչ թե Ռուդոլֆ, այլ` Ռուդիկ, քանի որ հայրիկիս բոլորը Ռուդիկ էին ասում: Որդիս` Ռուդիկը, 7 տարեկան է, մենք նրա մեջ տեսնում ենք պապիկի շարունակությունը, նա ստեղծված է բեմի համար, քանի որ պապիկը իր մասնագիտական լուման դրել է որդուս մեջ, որպեսզի թոռնիկը շարունակի իր ճանապարհը, ինչն էլ արդեն ժամանակը ցույց կտա: Իսկ ընդհանրապես, առաջին ամուսնությունից ունեմ 2 աղջիկ, որոնք մայրիկի հետ ապրում են Ֆրանսիայում, իսկ երկրորդ ամուսնությունից ունեմ 2 որդի` 7-ամյա Ռուդիկը ու 7 ամսական փոքր տղաս:

Հայկական պարը` օվկիանոսից այն կողմ

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА