o C     16. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ինչ ցանել ես, էն էլ հնձելու ես Նիկոլ». Արթուր Թովմասյան

18.07.2019 23:54 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Ինչ ցանել ես, էն էլ հնձելու ես Նիկոլ». Արթուր Թովմասյան

«Իջեւանի բախումները դեռ առաջին ծիծեռնակներն են», - այս մասին նշում է օգտատեր ԱՐԹՈՒՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ եւ մանրամասնում. «Իջեւանի դեպքերը հերթական անգամ ապացուցեցին, որ Հայաստանի Հանրապետությունում թավշյա ու ոչ բռնի հեղափոխությունից էլ բան չի մնացել եւ ամենուր բռնության մենաշնորհ է տիրում, հետեւաբար` պետություն չկա: Եթե ոստիկանին հարվածում են, տրանսգենդերները մտնում են ոստիկանական բաժին ու ոստիկան ծեծում, երբ ոստիկանների վրա թքում են, հարձակվում նրանց վրա՝ անվանում սրիկա եւ տականք ու անպատիժ են մնում, ապա մյուս տրամաբանական քայլը ոստիկաններին քարերով հետապնդելն է, ու այդ օրը մեռնում է ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ: Իջեւանցիներն իրենց քայլով հարամեցին Նիկոլի հարցազրույցը: Մեկդ Նիկոլին ասեք, այս Սոդոմ-Գոմորը ինքն է ստեղծել մեր երկրում, որ նա է պատասխանատու երկրում օրեցօր խորացող խնդիրների համար, հա ու մեկ էլ ասեք՝ որ անտառը ժողովրդինն է, ուզում է՝ կտրում է, ոստիկանը ժողովրդինն է, ուզում է ծեծում է... Այն, ինչ ունենք այսօր կենցաղային մակարդակում երկրի կառավարման հետեւանքն է»:

100 փաստ Նոր Հայաստանի մասին - 2. Նիկոլ Փաշինյան

Որպես հետգրություն՝ Ա. Թովմասյանը հավելել է. «Ինչ ցանել ես, էն էլ հնձելու ես Նիկոլժողովուրդն է ամեն ինչ որոշում: Քայլ արեք՝ ձեռքներդ վերեւ, բռունցք արեք՝ դուխով, Դուք եք տերը ես երկրի, հայեր ջան, դուխով, դու ու դու միասին, հաղթելու եք շուտով, ազատ, անկախ ժողովուրդ, հայեր ջան, դուխով, հայեր ջան, դուխով․․․ Դըմփ-դըմփ-հու ամեն ինչ շատ արդար է»:

Որ կան պատերի տակ վնգստացող դատավորներ, կարծում եմ՝ ակնհայտ է. Նիկոլ Փաշինյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА