o C     15. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Իրավիճակ է փոխվել՝ այն, ինչ կարելի է Զեւսին, չի կարելի եզին». Գեղամ Պետրոսյան

19.07.2019 00:12 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Իրավիճակ է փոխվել՝ այն, ինչ կարելի է Զեւսին, չի կարելի եզին». Գեղամ Պետրոսյան

 

«Կան հարցեր, որտեղ անկախ իրողության եւ կարգավիճակի փոփոխությունից, քաղաքական գործչի կարծիքն ու համոզմունքը պետք է հստակ եւ անփոփոխ լինի», - այս մասին նշում է ՀՀԿ խորհրդի անդամ ԳԵՂԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ եւ մանրամասնում. «Թե՚՛ 2008թ. մարտին, թե՛ 2016թ. հուլիսին՝ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ, թե՛ 2018թ. ապրիլին եւ թե՛երեկ, սկզբունքը մեկը պիտի լինի, երբ ոստիկանին փորձում են անարգել, հայհոյում են, խփում, «ֆուրաժկի» մեջ են թքում, այդ պահից սկսած թքում ու հայհոյում են պետության վրա: Այսօր ժամանակին ոստիկաններին «ղզիկ» անվանարկողը, ոստիկաններին ծաղրողն ու բարիկադներ կառուցողը, պետական պահպանության օբյեկտների դռները քացով ջարդողը, պետական համալսարանում դեբոշների սցենարիստ-բեմադրողը օրինականության եւ իրավունքի մասին ճառ է ասում: Նիկոլը, ով ամիսներ առաջ ո՛՚չ ավել, ո՛չ պակաս ժողովրդին կոչ էր անում «դուխով» ճամփեքին պառկել, դատարանները շրջափակել, այժմ սպառնում է խստորեն պատժել այդ նույն ժողովրդին: Էս մարդու մոտ նորից իրողություն է փոխվել: Խեղճ ժողովուրդ, մոլորվել են մարդիկ»:

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ին՝ մոր մահվան կապակցությամբ

Գ. Պետրոսյանն ընդգծում է, որ մարդկանց գիշերով ձերբակալել են նրա համար, որ հետեւում են իրենց «սրտի վարչապետի» օրինակին ու «դուխին». «Ուղղակի միամիտ մարդիկ գլխի չեն ընկել, որ իրավիճակ է փոխվել, այն, ինչ կարելի է Զեւսին, չի կարելի եզին: Ժամանակին, երբ թքում էին հասարակական կարգը պաշտպանող, այժմ Փաշինյանի ձեռամբ գեներալ-ոստիկանապետ դարձած Օսիպյանի գլխարկի մեջ, ընդդիմադիր Փաշինյանը լռում էր: Դե այն ժամանակ ձեռք էր տալիս. Նիկոլը ընդդիմություն էր: Իսկ հիմա, այո՛, Ջինը շշից դուրս է եկել»:

Նիկոլը թքեց իր «հեղափոխական» ամենակարեւոր խոստումներից մեկի վրա եւս

Որպես հետգրություն՝ ՀՀԿ խորհրդի անդամը նշում է. «Սիրելի մտահոգներ, եկեք հասկանանք, որ ոստիկանը երկրի, պետության խորհրդանիշներից մեկն է: Իր երկրի պատիվը պաշտպանող, հայրենիքին ծառայող սպան, զինվորը, գյուղացին ու ոստիկանը պետք է լինեն մեր զավակների օրինակը, այլ ոչ թե «հերոս» խաղացող մարդասպանները, հայրենիքի պաշտպանին ու զինվորականին ատողներն ու նվաստացնողները կամ որ ամենավատն է՝ անհասականալի արտաքինով, անհայտ սեռի ու ծագման հողաթափիկ-ինֆուզորիաները: Խաղաղություն եւ խորագիտություն բոլորիս»:

«Սևանի թերակղզում մասնակցում եմ ձկան փառատոնին». Նիկոլ Փաշինյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА