o C     16. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Իջեւանի դեպքերի մեղքը «Իմ քայլի» մեջ է». Ահարոն Ադիբեկյան (Տեսանյութ)

19.07.2019 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Իջեւանի դեպքերի մեղքը «Իմ քայլի» մեջ է». Ահարոն Ադիբեկյան (Տեսանյութ)

Ի՞նչ վարկանիշ ունեն օրվա իշխանությունները, վարկանիշային ո՞ր հորիզոնականում են հայտնի ընդդիմադիր ուժերն ու դեմքերը, որքանով են հավաստի միջազգային տարբեր սոցիոլոգիական կենտրոնների վերջերս ներկայացրած արդյունքները... Այս եւ մի շարք այլ հարցերի պատասխաններ «Իրավունք TV»-ի տաղավարում պարզել ենք «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻՑ:

ԵԺԿ նախագահին տեղեկացրել ենք ՀՀ ներքաղաքական զարցացումների մասին եւ շնորհակալություն հայտնել ՀՀԿ-ին ցուցաբերած աջակցության համար. Արմեն Աշոտյան

«70%-Ը ՍԱՐՔԵԼ ԵՆ ԴՐՈՇԱԿ` ՄՈՌԱՆԱԼՈՎ, ՈՐ ԽՈՍՔՆ ԸՆԴԱՄԵՆԸ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ 30%-Ի ՄԱՍԻՆ ԷՐ»

Պարոն Ադիբեկյան, ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) սոցիոլոգիական հետազոտության արդյունքների համաձայն, ակնհայտ է, որ հասարակության վստահության անկում կա` գործող իշխանությունների հանդեպ: Ձեր գնահատմամբ` իրենց իսկ ասելով` շուրջ 70 տոկոս վարկանիշ ունեցող օրվա իշխանությունն այսօր ի՞նչ վարկանիշ ունի:

Նախ չմոռանանք, որ խորհրդարանական ընտրություններին իշխող «Իմ քայլը» դաշինքը հավաքել է ընդամենը ընտրության իրավունք ունեցողների 30 տոկոս ձայնը, քանի որ ընտրություններին մասնակցել են ընտրելու իրավունք ունեցողների ընդամենը 40 տոկոսը, որից 70 տոկոսն է ընտրել «Իմ քայլին»: Սա կազմում է ընտրելու իրավունք ունեցողների ձայների 1/3-ը: Իրական վարկանիշն այսքան է եղել, որովհետեւ եթե այն տատանվողները կամ տունը նստածները մասնակցեին ընտրություններին, եւ լիներ, օրինակ, ընտրելու իրավունք ունեցողների 60 տոկոս մասնակցություն, պարզ է, որ չէին գա Փաշինյանին ձայն տալու, այլ կտային ընդդիմությանը: Այսինքն` «Իմ քայլը» կստանար, ոչ թե ձայների 70 տոկոսը, այլ 50-55 տոկոսը: Այնպես որ, այդ թվերին պետք է նայել զգուշավոր եւ ճշգրիտ, որ հասկանալի լինի, թե դրա տակ ինչ երեւույթ գոյություն ունի: Իրենք այդ 70 տոկոսը սարքել են դրոշակ` մոռանալով որ խոսքն ընդամենը ընտրողների 30 տոկոսի ձայնի մասին է: Իսկ մնացած 70 տոկոսը կա՛մ տանն են նստել, կա՛մ իրենց ձայն չեն տվել:

«Ո՞վ է սրա պատասխանատուն, անփութությո՞ւն, թե՞ ծրագրավորված գործընթաց»

Այդուհանդերձ, ունեցած թեկուզ 50-55 տոկոս վարկանիշը, ըստ Ձեզ, «Իմ քայլին» հաջողվե՞լ է այսօր պահպանել:

Վարկանիշները որակ չէ, որ կրում է քաղաքական գործիչը կամ կուսակցությունը, դա նրա վարվելակերպի արտացոլումն է հանրային գիտակցության եւ կարծիքի մեջ, որը բավականին արագ փոփոխվում է: Օրինակ` Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջին նախագահական ընտրություններին ուներ 82 տոկոս, բայց երբ պաշտոնանկ եղավ, այդ տոկոսը իջավ 6-ի: Հանրային կարծիքը բավականին դժվար է ձեւավորվումդրա համար ժամանակ է պետք, որ հանրությունը գնահատի նոր իշխանությունների լուման Հայաստանի հետագա զարգացման գործում: Տնտեսական աճ ապրեցի՞նք, սոցիալական խնդիրներ լուծեցի՞նք, Արցախի հարցը լուծեցի՞նք... Եթե` ոչ, ուրեմն` վարկանիշը ինքնաբերաբեր կիջնի, եւ հաջորդ ընտրությունների ժամանակ իրենք  միանշանակ պարտություն կկրեն, եթե գա մեկը, որը հավատ կներշնչի, որ ինքը կարող եմ այդ ամենն անել:

Երևանում հանդիպել են Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը

«ԵԹԵ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՈՒԺԵՐԸ ՄԻԱՎՈՐՎԵՆ, ԿԱՐՈՂ ԵՆ ԴԱՌՆԱԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ»

Այսինքն` հաջորդ ընտրություններին ընդդիմությունը մեծ շանսե՞ր ունի` իշխանությունը վերցնելու առումով:

Եթե ընտրություններին գա ընտրելու իրավունք ունեցողների 60 տոկոսը, սա նշանակում է, որ  ընդդիմադիր ուժերի միավորվելու դեպքում` իրենք կարող են տապալել իշխանությանը, դարձնել նրանց երկրորդ ուժ, իսկ իրենք դառնան իշխանություն: Կարող է բավականին լուրջ պայքար լինել` գոնե խորհրդարանում այս կամ այն օրենսդրական ակտը ընդունելու ու քննարկելու համար: Բայց դրա համար ժամանակ է պետք, որովհետեւ այդ 60 տոկոսը կա՛մ կարծիք չունի, կա՛մ եթե ունի, չի ուզում արտահայտել, որովհետեւ այն կարող է լինել ընդհանուր մթնոլորտին, այսպես ասած, քամուն դեմ: Որպեսզի ընտրություններին մասնակցող 30 տոկոսին գումարվի եւս մի 30 տոկոս, դրա համար պետք է ժողովուրդը ոգեշնչվի այս իշխանության հաջողություններով կամ հիասթափվի անհաջողություններով:

Այս հարվածները միայն Հանրապետականի դեմ չեն, թիրախում Հայաստանն է. Արմեն Աշոտյան

Ի դեպ, նույն ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) սոցիոլոգիական հետազոտության արդյունքներով` ՀՀԿ-ն այսօր իր վարկանիշով 3-րդն է` «Իմ քայլից» եւ ԲՀԿ-ից հետո: Համակարծի՞ք եք:

Միանշանակ, որովհետեւ ԲՀԿ-ն պահպանում է իր դիրքը, քանի որ Նիկոլ Փաշինյանի կողքին ուրիշ քաղաքական ֆիգուր չկա, որը ազգանվեր գործունեություն է ծավալում, գործարան, շուկա է կառուցում, ուսանողներին անվճար ավտոբուս է տալիս, թոշակ է տալիս: Պարզապես, հիմա ՀՀԿ-ն, կարծես թե, դեռ խաղում չէ, դրա համար գնահատել են խաղացողներին: Կան միտումներ` Ռոբերտ Քոչարյանի վերադարձի, բայց չգիտեմ, որ հենքի վրա, որովհետեւ ՀՀԿ-ում դժվար իրեն ընդունեն որպես թեկնածու: ԲՀԿ-ն կարող է ընդունել կամ` ոչ, իսկ նոր կուսակցություն ստեղծելու համար  ժամանակ է պետք, որ կարողանաս արագություն հավաքել եւ հզորություն ունենալ:

Ուղիղ. Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան 26-ում դիմավորում է Վրաստանի վարչապետին

«ՍԱ ՎԱՐԿԱՆԻՇԻ ԿՏՐՈՒԿ ԻՋԵՑՄԱՆ ՊԱՏՃԱՌ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ»

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը վստահ է, որ 40 տարի իրենք են լինելու իշխանության ղեկին...

Այս ընկերը չի հասկանում, որ մենք ապրում ենք անորոշության պայմաններում, կանխատեսել 40 տարվա իշխանություն` կա՛մ մանկամտություն է, կա՛մ մտավոր ունակության բավականին լուրջ խնդիրների հետեւանք: Ես տխրությամբ եմ ասում, որովհետեւ նա օրենսդիր մարմնի անդամ է:

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Իսկ վարչապետը իր վերջին հարցազրույցում տխրությամբ նշում է, թե մեր երազանքների սահմանադրական դատարանը երբեք չենք ունենա: Նման հայտարարությունը ռոմանտիզմի՞ դաշտից է, թե՞ այլ բացատրություն ունի:

Գիտեք, երազները լինում են տարբեր, օրինակ, մղձավանջային: Աստված չտա, որ նման երազն իրականացվի: Երազելի է այն, ինչը բավականին հեռու է, բայց երազները լինում են երկնքում եւ երազներում, իսկ իրականությունն ապրում է միջոցներով եւ ճանապարհներով: Երկրի ամենաճիշտ եւ արդյունավետ կառավարողը միշտ հաշվի է նստում իրողության հնարավորության հետ, այնպիսի լուծումներ է գտնում, որը ոչ թե մեկին նեղացնի, մեկին ձեռք առնի, այլ տա ուրիշ ճանապարհ, միջոց իր կենսապայմանները ապահովելու համար:

«2050 թվականին ՀՀ բնակչությունը կարող է կազմել ընդամենը 1 կամ 1,8 մլն». Գեւորգ Պողոսյան (Տեսանյութ)

Կարծում եք` վարչապետը իրողությունից կտրվո՞ւմ է:

Խոսքերի մեջ բավականին մեծ հավակնություններ կան, բայց դրանք պետք է ունենան իրական հենք, որ գոնե փորձագիտական զանգվածը, որը հանրային կարծիք է ստեղծում, չկասկածի, հավատա ու կարողանա հիմնավորել: Իսկ եթե ընդամենը երազանքներն են բերելու որպես ծրագիր, սա, իհարկե, վարկանիշի կտրուկ իջեցման պատճառ կարող է դառնալ:

«Իմ քայլում» լարվել են միմյանց դեմ

«ԵԹԵ ԺԱՄԱՆԱԿԻՆ «ԻՄ ՔԱՅԼԸ» ՏԱՊԱԼՎԵՐ, ԻՋԵՎԱՆԻ ԴԵՊՔԵՐԸ ՉԷԻՆ ԼԻՆԻ»

Վերջին օրերին բավական լարված իրավիճակ է Նիկոլ Փաշինյանի ծննդավայր Իջեւանում: Բախում էր տեղի ունեցել Իջեւանում ճանապարհը փակող ապօրինի ծառահատումներով զբաղվող ցուցարարների եւ ոստիկանների միջեւ, որի հետեւանքով կա 12 վիրավոր ոստիկան եւ 2 վիրավոր քաղաքացի: Հանրահավաքի ընթացքում մեղադրանքներ հնչեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին: Ի՞նչ է հուշում այս ամենը, հնարավո՞ր է, որ ժողովուրդը կրկին ոտքի կանգնի, ընդվզի, դուրս գա փողոց նման խնդիրների պատճառով կամ, օրինակ, Ստամբուլյան տխրահռչակ կոնվենցիան վավերացնելու իշխանության մտադրության դեմ:

ԵԺԿ-ն շուտով հատուկ հայտարարություն կընդունի. Արմեն Աշոտյան

Իջեւանի դեպքերի մեղքը «Իմ քայլի» մեջ է: Նրանք ցույց տվեցին ժողովրդին, որ դուրս գալով փողոց, կարող են քաղաքական հարց լուծել: Եթե իրենք տապալվեին, Իջեւանի դեպքերը չէին լինի: Բայց հիմա գիտեն, որ եթե համայնքը խնդիր ունի, կարող է ճանապարհը փակել, չնայած նրան, որ իր հարցի լուծման համար դիմելու տարբեր աստիճաններ կան: Չեն հասցնում կամ չեն համբերում, որ իրենց դիմումին պատասխանեն, մինչդեռ իշխանությունը կարող է շատ հարցեր լուծել այդ տարբերակով: Սակայն, ինչպես ասում են, հիասթափված ժողովրդի վերջին միջոցն է իր խնդիրը լուծել նման տարբերակներով, բայց այն պետք է լինի ընկալելի, ընդունելի մյուսների կողմից, ոչ թե դառնա ծաղրանքի առարկա: Պատկերացրեք, որ վաղը գենդերները դուրս գան ու փողոց փակեն, ասեն` մեզ իրավունքներ տվեք: Ժողովրդի մեծամասնությունն ինչպե՞ս կվերաբերվի, երբ մեզ մոտ տրամադրություններն այնպես է, որ մերժում ենք գենդերային հավասարության այն եղանակները, որոնք ընդունում են եվրոպական մի շարք երկրներ: Մենք ավանդապաշտ երկիր ենք, մեր արժեքային համակարգի, մեր ընտանիքի մոդելի, մեր սեռական կերպարների ձեւավորման եղանակների փոխվելուն պատրաստ չենք:

Ոչ մի հականիկոլական ճակատ առանց Հանրապետականի արդյունավետ եւ բավարար ուժեղ չի լինելու. Արմեն Աշոտյան

Նկատի ունեք, որ եթե փորձ կատարվի մերժելի օրենքներ ներմուծել` հարվածելով ազգային, ավանդական արժեքներին, հնարավո՞ր է, որ ժողովուրդը դուրս գա փողոց:

Կարող է, եթե, ինչպես ասում են, դանակը հասնի ոսկորին: Եվ ընդհանրապես, միակ միջոցը խնդրի մասին այդ կեպ բարձրաձայնելն է, որովհետեւ մեզ մոտ կառավարություն-ժողովուրդ հետադարձ կապը շատ թույլ է: Առաջ կառավարությունն ուներ սոցիոլոգիական կենտրոն, որը պետք է ուսումնասիրեր սուր սոցիալական խնդիրները, սակայն այդ կենտրոնը ստեղծման պահից ոչ մի հետազոտություն չարեց: Իհարկե, կողքից անում էին, բայց անում էին հիմնականում անգրագետ:

Ավելի լավ է թուրքերի ձեռքով կոտորվենք, քան Նիկոլի ձեռքով փրկվենք. «Թալին» ջոկատի հրամանատար (տեսանյութ)

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ,- Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА