o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կապույտ կավից դիմակ՝ դեմքի մաշկը մաքրելու համար

21.07.2019 10:00 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Կապույտ կավից դիմակ՝ դեմքի մաշկը մաքրելու համար

Կապույտ կավն օգտագործվում է ամենատարբեր հիվանդությունների բուժման համար, այդ թվում՝ քաղցկեղի (մարմնի հիվանդ հատվածի վրա թրջոցներ են դնում կամ խմում են): Հաստատված է, որ կապույտ կավը ուժեղ հակաուռուցքային ազդեցություն ունի, որը տարածվում է ինչպես բարորակ, այնպես էլ չարորակ գոյացությունների վրա:

Դիմակներ ձեռքերի համար

Կապույտ բուժիչ կավը նաեւ հրաշալի կոսմետիկ միջոց է, որը կարելի է կիրառել տնային պայմաններում մաշկը խնամելու համար: Դրա բաղադրության մեջ կան մեծ քանակությամբ հանքային աղեր, միկրո եւ մակրո տարրեր՝ կալիում, կալցիում, նատրիում, պղինձ, երկաթ, ցինկ, քրոմ եւ այլն:

Յուրօրինակ բաղադրության շնորհիվ կապույտ կավից դիմակը հանգստացնում է, առողջացնում եւ սպիտակեցնում մաշկը: Այդպիսի դիմակները հատկապես օգտակար են ներբջիջային փոխանակության եւ մաշկից թունավոր նյութերը հեռացնելու համար: Եվ այսպես, կապույտ կավի հիմքով դիմակի երկու բաղադրատոմս՝ դեմքը մաքրելու համար:

Բաղադրատոմս 1

Կապույտ կավի փոշին խառնել 2-3 գդալ բրնձի ալյուրի հետ, վրան այնքան ջուր ավելացնել, մինչեւ թթվասերի խտության դառնա: Ստացված դիմակը հավասար շերտով քսել դեմքին, վրան անձեռոցիկ դնել: Դիմակը պետք է մինչեւ չորանալը դեմքին մնա, որից հետո պետք է սառը ջրով լվանալ:

Բաղադրատոմս 2

Կապույտ կավի փոշուն ավելացնել 20 գրամ սպիրտ եւ 1 թ/գ կիտրոնի հյութ: Լավ խառնել եւ մի քիչ հանքային ջուր ավելացնել: Ստացված խառնուրդը քսել դեմքին, պահել 10-15 րոպե: Դիմակը մաքրել՝ չթողնելով, որ մինչեւ վերջ չորանա: Չոր մաշկ ունեցողներին այս գործողությունից հետո խորհուրդ է տրվում դեմքը լոսյոնով խոնավեցնել:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА