o C     13. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԱՊԾ-ն «Իրավունքի» տեղեկատվությունը ընդունում է որպես ահազանգ, որին համապատասխան ընթացք կտրվի

19.07.2019 18:03 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
ՍԱՊԾ-ն «Իրավունքի» տեղեկատվությունը ընդունում է որպես ահազանգ, որին համապատասխան ընթացք կտրվի

«Իրավունքն» անդրադարձել էր սպառողի ահազանգին, որ «Աշտարակ կաթի» 15 տոկոսանոց թթվասերները, որոնք իրենց մեջ բուսական յուղ են պարունակում, վաճառվում են` որպես թթվասեր: Այն դեպքում, երբ ԵՏՄ օրենքով արգելված է բուսական յուղ պարունակող կաթնամթերքը, որպես թթվասեր, վաճառել: Այսինքն, նման կաթնամթերքների վրա պետք է գրվի ոչ թե թթվասեր, այլ` կաթ պարունակող մթերք:
Եվ այդ ամենը արվում է ՍԱՊԾ անմիջական թույլտվության արդյունքում:
Վերը նշված ընկերությունից արդեն տեւական ժամանակ է, ինչ փորձում ենք պարզել` արդյոք տեղյակ չէի՞ն օրենքից, եւ ինչպե՞ս է ստացվել, որ հենց իրենք են դարձել արտոնյալ կաթնամթերք արտադրողները: Սակայն մի քանի օր շարունակ ընկերությանը ուղղված մեր զանգերը մնում են անպատասխան: Ինչը ենթադրում է, որ վերջիններս հանգիստ են, որ ՍԱՊԾ-ն իրենց թույլ է տվել արտոնություններ:

«Մեդիա Պաշտպան»-ը հորդորում է իշխանությանը ուժային կառույցներին չներգրավել որպես խոսքի ազատության դեմ պայքարի գործիք

ՍԱՊԾ-ից, սակայն, այս անգամ հավելյալ տեղեկացրեցին, որ եթե տվյալ ընկերությունը խախտումներ է թույլ տվել եւ առանց կրկնապիտակի նախկին տարաններն է օգտագործում դա բնականաբար անընդունելի եւ կոպիտ խախտում է: Եվ եթե դա այդպես մենք լրատվամիջոցի հաղորդագրությունը ընդունում ենք որպես ահազանգ, որին ընթացք կտրվի:

Նախկինից մնացած տարանները կարող են օգտագործվել միմիայն կրկնապիտակի առկայությամբ, որի վրա նշված կլինի կաթնային մթերք պատրաստված թթվասերի տեխնոլոգիայով:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА