o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Որպես ֆուտբոլիստ, Սիմեոնեն թիմում շատերից մեկն էր, իսկ հիմա անձամբ է ձեռքի տակ առել ամբողջ թիմը.Զիդան

19.07.2019 21:54 ՍՊՈՐՏ
Որպես ֆուտբոլիստ, Սիմեոնեն թիմում շատերից մեկն էր, իսկ հիմա անձամբ է ձեռքի տակ առել ամբողջ թիմը.Զիդան

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտնել է Չեմպիոնների միջազգային գավաթի շրջանակներում «Ատլետիկոյի» հետ առաջիկա ընկերական հանդիպումից իր սպասելիքների մասին:

Մադրիդյան դերբին տեղի է ունենալու հուլիսի 27-ին:

Ռոնալդուի որդին «Յուվենտուսի» մինչեւ 9 տարեկանների թիմում 28 խաղում 58 գոլ է խփել

«Սիմեոնե-մարզիչը գերազանցում է Սիմեոնե-ֆուտբոլիստին: Նա՝ որպես ֆուտբոլիստ, թիմում շատերից մեկն էր, իսկ հիմա անձամբ է ձեռքի տակ առել ամբողջ թիմը: Նա շատ լավ է աշխատում: Սիմեոնեն մեծ բնավորություն ունեցող մարզիչ է: Սիմեոնե-մարզչին հաղթելն ավելի բարդ է, քան Սիմեոնե-ֆուտբոլիստին: «Ատլետիկոյի» հետ հանդիպումը շատ դուր կգա երկրպագուներին: Այս խաղը շատ նշանակալից է նաև ակումբների համար: Մենք ցանկանում ենք լավագույնս ներկայացնել Իսպանիայի մայրաքաղաքը»,- Զիդանի խոսքերը մեջբերում է Marca-ն:

Զիդանն ու Սիմեոնեն ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում հանդիպել են Իտալիայում և Իսպանիայում հանդես գալու տարիներին: Ֆրանսիացին խաղացել է «Յուվենտուսում» ու Մադրիդի «Ռեալում», իսկ արգենտինացին՝ «Ինտերում», «Լացիոյում» և «Ատլետիկոյում»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА