o C     15. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գերմանական զինամթերքի վաճառքի ցանկում Թուրքիան առաջինն է

21.07.2019 21:55 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Գերմանական զինամթերքի վաճառքի ցանկում Թուրքիան առաջինն է

Թուրքիան գլխավորում է այն երկրների ցանկը, որոնց Գերմանիան զենք է վաճառում:

Այս մասին հայտնում է գերմանական «Deutsche Welle» լրատվամիջոց

2019 թվականի միայն առաջին 4 ամիսների ընթացքում ռազմածովային ոլորտում Գերմանիայից 184 մլն 100 հազար եվրո արժողությամբ զինամթերք է տրամադրվել Թուրքիային, որը կազմել է այդ ամիսներին գերմանական զենքի ընդհանուր վաճառքի 60 տոկոսը:

Թուրքիան հայտնվել է ամերիկյան պատժամիջոցների տակ

Անցյալ տարի նույնպես Թուրքիան բարձր ցուցանիշ է ունեցել գերմանական զենքի վաճառքի ցանկում: Ամբողջ տարվա կտրվածքով Թուրքիային է տրամադրվել 242 մլն 800 հազար եվրո արժողությամբ զինամթերք: Այս ցուցանիշն էլ կազմել է այդ տարվա գերմանական զինամթերքի արտահանման մեկ երրորդը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА