o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՌԱՋ, ԴԵՊԻ ՆՈՐ ԽՍՀՄ

23.07.2019 10:54 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՌԱՋ, ԴԵՊԻ ՆՈՐ ԽՍՀՄ

Օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Լուկաշենկոյի հետ մեկ բավականին ինտրիգային այց կատարեց: Նախագահները մեկնել էին Վալաամ: Պարզաբանենք. Վալաամը կղզի է Լադոգա լճի հյուսիսային հատվածում, որտեղ գտնվում է Ռուսաստանի, ավելի ճիշտ` ուղղափառության ամենախորհրդավոր եւ առեղծվածային հաստատություններից մեկը` Վալաամի հռչակավոր տղամարդկանց մենաստանը: Այս մենաստան Պուտինը պարբերաբար հրապարակային ու ոչ հրապարակային այցեր կատարում է: Ընդ որում, այցեր կատարել է նաեւ մի շարք առանցքային իրադարձությունների հետ կապված որոշումներ կայացնելու շեմին, այդ թվում` նախագահական երրորդ ժամկետով առաջադրվելուց եւ Սիրիա ռուսական զորքեր տեղակայելուց առաջ: Բայց անգամ քաջատեղյակ անձինք դժվարացան հիշել դեպք, երբ Պուտինն իր հետ Վալաամ բարձրաստիճան հյուր է տարել:

«Մեկ տարի առաջ, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, ինձ մոտ վախ կար պատերազմի վերսկսման և Արցախի կորստի». Հասմիկ Սարգսյան

Եվ ահա ռուսական վերլուծական տարբեր աղբյուրներ նախագահների այս այցը կապում են հերթական գլոբաալ որորմը կայացնելու հետ: Դեռ անցած տարեվերջին կտրուկ ակտիվացան ՌԴ-Բելառուս ընդհանուր պետության հայտնի ծրագրի շուրջ գործնական քայլերը, այդ թվում` Պուտին-Լուկաշենկո մակարդակով: Ավելին, նախագահների կողմից հնչեցվեց նաեւ միտք, որ տվել են համապատասխան հանձնարարականներ` եղած հստակ պայմանավորվածությունների շուրջ աշխատանքները կտրուկ ակտիվացնելու մասին: Կհռչակվի՞ այդ ընդհանուր պետությունը կանխագուշակություններով, ժամանակից առաջ չընկնենք: Բայց նաեւ նկատենք` սա այն փուլն է, երբ շատ մոտ է այդ հարցի վերջնական լուծումը` դրական կամ բացասական: Չբացառենք, որ Վալաամում էլ այդ լուծումն արդեն տրվել է: Ընդ որում, թերեւս սրանից էլ կախված է այն հարցը, թե հաջորդ ժամկետում Պուտինը կմնա՞ ՌԴ նախագահ, թե՞ կստանձնի նոր` ընդհանուր պետության ղեկը: Դժվար չէ նաեւ կռահել, որ ՌԴ-Բելառուս ընդհանուր պետության ստեղծումը տրանսֆորմացիաներ կսկսի նաեւ նախ` Եվրասիական միությունում: Ինչպես նաեւ, որ այդ տրանսֆորմացիաներն արագորեն կտարածվեն ողջ հետխորհրդային տիրույթում, թերեւս բացառությամբ երբեմնի Մերձբալթյան հանրապետությունների, ու նման ենթադրություններ եւս ռուսական քաղաքագիտական շրջանակներում ակտիվորեն շրջանառվում են:

Ամբողջ հարցն այն է, թե ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունները նոր ԽՍՀՄ-ի (հասկանալի է, առանց խորհրդայինի եւ սոցիալիստականի) հնարավորություն տալի՞ս են: Ժամանակին Հիլարի Քլինթոնը, երբ դեռ ԱՄՆ պետքարտուղարն էր, բաց տեքստով քանիցս հայտարարեց, որ Արեւմուտքը թույլ չի տա ԵՏՄ-ի ստեղծումը, քանի որ դրա տակ կա տնտեսական միությունից ընդհանուր միութենական պետության անցնելու վտանգը: Գործնականում այդ ժամանակներից էլ մոտավորապես 2012-2013 թվականներից սկսվեց Արեւմուտքի եւ ՌԴ-ի ներկայիս ծայրահեղ կոշտ դիմակայությունը, որի առաջին հարվածներից մեկն ուղղվեց Ուկրաինային, ապա` Իրանին: Իմաստն էլ դեռ այն ժամանակներից էր հասկանալի` լիակատար շրջապատման մեջ դնելով ՌԴ-ին, դարձնել ծայրահեղ խոցելի` բացառելով աշխարհաքաղաքական ընդլայնման ամեն մի հեռանկար: Սակայն ՌԴ-ի` Սիրիայում եւ Ղրիմում հայտնվելը միանգամայն այլ իրավիճակ ձեւավորեց, եւ այսօր իրողություններն այն են, որ անգամ երբեմնի ամենամոլի ՆԱՏՕ-ական երկրնեից մեկը` Թուրքիան, մարտահրավեր է նետում իր սեփական դաշինքին` ՌԴ-ի հետ բարելավված հարաբերություններ ունենալու համար: Ինչ վերաբերում է Իրանին, ապա այս ուղղությամբ էլ ԱՄՆ-ի դեռ միայն վերջերս պահպանվող հույժ ռազմատենչ հռետորիկան բոլորովին այլ գործնական երանգ է ստացել: Ֆիքսենք, ճապոնական վերջին G-20-ի գագաթաժողովից  հետո ի հայտ եկան թափանցիկ ակնարկներ, որ նախագահ Թրամփն այս ուղղությամբ բոլորովին այլ գործնական քաղաքական կուրսի մեջ է, քան նկատվում է նրա հռետորաբանությունից: Թերեւս Բրիտանիայի կողմից մի վերջին փորձ էր` «տանկերային պատերազմի» միջոցով վերստին Թրամփին տեղափոխել Իրանի հետ գոնե կիսապատերազմական վիճակի: Սակայն փոխարենը արդեն պարսիկներն են բրիտանական տանկերներ գրավում, իսկ Սպիտակ տունը բավարարվում է միայն անվտանգ նավագնացությունից խոսելով: Իսկ ահա Ուկրաինայի նոր իշխանությունները, ինչքան էլ որ ունեն սորոսածին դրածոների համարում, սակայն դեռ հազիվ ավարտված Ռադայի ընտրությունների միջոցով ամբողջական իշխանափոխության իրականացումը, արդեն իսկ սկսել են խոսել Մոսկվայի հետ ՙլեզու գտնելու՚ անհրաժեշտության մասին:

Այսպիսով, նոստրադամուսություն չանելով, այնուամենայնիվ, նկատենք, որ ներկայումս ձեւավորվել է ամենահարմար պահը` նոր մեծ Միության ստեղծման մեկնարկը տալու համար` մեծ հույսեր ունենալով, որ այն կհասնի ավարտին: Ու, թերեւս, մոտ ժամանակներս այդ ուղղությամբ առաջին քայլի` ՌԴ-Բելառուս ընդհանուր պետության հետ կապված ուշագրավ նորությունների պետք է սպասել:

Ամբողջությամբ կարդացեք «Իրավունքի» այսօրվա տպագիր տարբերակում:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Հայաստանը կարող է կանգնել default-ի առաջ, տնտեսական ցուցանիշներն աղաղակող են․ Մինասյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА