o C     10. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հասնելու ենք նրան, որ Ստամբուլյան կոնվենցիան Հայաստանից հեռու խաղա» (Տեսանյութ)

23.07.2019 20:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Հասնելու ենք նրան, որ Ստամբուլյան կոնվենցիան Հայաստանից հեռու խաղա» (Տեսանյութ)

Արդեն 6-րդ օրն է, ինչ Հյուսիսային պողոտայում եւ Ազգային ժողովի դիմաց Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության կողմից անժամկետ ստորագրահավաք է ընթանում` ընդդեմ Ստամբուլյան տխրահռչակ կոնվենցիայի վավերացման: Նախաձեռնության անդամները նպատակ ունեն ստորագրահավաքի համար կետեր դնել` ընդհուպ  մարզերում ու մարզկենտրոններում: Սակայն, ինչպես մեզ հետ զրույցում նշեց ջավախահայ հասարական-քաղաքական գործիչ, «Կամք» նախաձեռնության հիմնադիր ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԸ իրենք փաստացի գտնվում են տեղեկատվական շրջափակման մեջ:

Ամուլսար. հանք թե՞ սար (Տեսանյութ)

Պարոն Չախալյան, այսօր արդեն ստորագրահավաքի 6-րդ օրն է, ի՞նչ արդյունքներ ունեք:

Մենք բացարձակապես գտնվում ենք տեղեկատվական շրջափակման մեջ, միակ տեղեկատվությունը, որ սկսում ենք ակտիվ քայլեր ձեռնարկել, հրապարակվեց միայն «Իրավունքով», որը վեց օր առաջ` «Կամքի» ընդհանուր ժողովից հետո նյութ էր հրապարակել այն մասին, որ «Կամքն» անցնում է արտակարգ իրավիճակային ռեժիմի: Դրանից հետո` հաջորդ օրը եւեթ իջանք փողոց եւ սկսեցինք ստորագրահավաք: Բաց նամակ ենք փոխանցել ՀՀ վարչապետին, ԱԺ նախագահին, ՍԴ նախագահին: Եվ չնայած` փաստացի գտնվում ենք տեղեկատվական վակուումում, բայց օր օրի ավելի ու ավելի է տարածվում ժողովրդի մեջ ստորագրահավաքի մասին տեղեկությունը, եւ մարդիկ միանում են մեզ: Որոշել ենք այս պահին քանակի մասին դեռ չբարձրաձայնել, այդ մասին կասենք շաբվաթվա վերջում կամ հաջորդ շաբաթ: Ասեմ, որ բավականին արդյունավետ է տեղի ունենում ստորագրահավաքը, մեր սպասելիքները ոչ միայն արդարացել են, այլեւ ավելին են: Ստորագրահավաքը սկսելու ժամանակ կային վատատեսներ, ովքեր ասում էին, թե հազիվ այսքան հավաքեք, բայց մենք 4 օրում արդեն իսկ իրենց նշած քանակի ստորագրություն հավաքել ենք: Մեր մեջ այսօր վստահություն կա, որ մեր ուզած թիվը հավաքելու ենք:

​​​​​​​«Արցախը մեր խիղճն է, Սփյուռքը՝ մեր պատիվը, իսկ Հայաստանը մեր հույսն է». Հրանուշ Հակոբյան

Հայտնի դեմքերից, պատգամավորներից ովքե՞ր են միացել ստորագրահավաքին:

Շատերն են միանում, ուղղակի մարդիկ կան, որ խնդրում են այս պահին գոնե չհրապարակենք իրենց անունները: Չենք մեղադրում, չնայած մեզ համար անհասկանալի է, թե որտեղից այդպիսի վախի մթնոլորտ: Այստեղ վախենալու բան չկա, ինչ անում ենք, անում ենք մեր երկրի, մեր քաղաքացիների, մեր երեխաների ապագայի համար, ումի՞ց պետք է վախենանք: Մեկ-մեկ գալիս ու ասում են, թե այս ստորագրահավաքը սրա դեմ է, նրա դեմ է: Մինչդեռ այս ակցիան հանուն Հայաստանի Հանրապետության է եւ ՀՀ քաղաքացու: Եթե ինչ-որ մեկն այն իր դեմ կդիտարկի, սա արդեն իր խնդիրն է, մերը չէ: Իմ տեղեկությամբ` պատգամավորներից այս պահին միացել են ԱԺ ԲՀԿ խմբակցությունից Արտյոմ Ծառուկյանը, Արման Աբովյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից` Սոֆյա Հովսեփյանը: Ճիշտ է, երեք պատգամավոր են միացել մեզ, բայց մենք սպասում ենք մյուսներին եւս: Հետաքրքիր դիրքորոշում են բռնել «Լուսավոր Հայաստանի» պատգամավորները: Հյուսիսային պողոտայի մեր կետում նրանք, մի երկու ժամ խոսելով մեր տղաների հետ, բավականին անհասկանալի ձեւով խուսափել են ստորագրելուց` ինչ-որ անհասկանալի երեւույթների հղում անելով, որն անընդունելի է մեզ համար: «Լուսավոր Հայաստանը» ստացել է ՀՀ քաղաքացու քվեն եւ պարտավոր է պահել եւ պահպանել ՀՀ քաղաքացու եւ ՀՀ շահերը, իրենք պարտավոր չեն պահպանել կամ սպասարկել արտաքին ուժերի շահերը մեր երկրում:

Տարվա լավագույն քաղաքական գործիչ ճանաչվեց Վահե Էնֆիաջյանը (Տեսանյութ)

Ընդհանրապես` ի՞նչ տրամադրություններ կան ստորագրահավաքին միացողների շարքերում: Ըստ Ձեզ` ՀՀ քաղաքացին կընդվզի՞, երբ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը դրվի ԱԺ նիստերի օրակարգում:

ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը կատեգորիկ դեմ է Սստամբուլյան կոնվենցիային: Մարդիկ ասում են, որ ցանկացած պահի, երբ տեսնենք անհրաժեշտություն, որ պետք է փողոց դուրս գալ, փողոցներ փակել եւ միտինգներ անել, համոզված լինենք, որ իրենք պատրաստ են միանալ: Հուսով ենք, որ գործը դրան չի հասնելու, հավատում ենք, որ իշխանությունները անսալու են մեր ստորագրահավաքի կոչին, քաղաքացիների ձայնը լսելու են ու չեն գնալու հակաժողովրդական քայլի:

​​​​​​​Նաիրա Զոհրաբյանն արժանացավ Տարվա կին քաղաքական գործիչ մրցանակին (Տեսանյութ)

Պահանջը միայն այն է, որ Ստամբուլյան կոնվենցիան խորհրդարանը չվավերացնի՞...

Պահանջը` կոնվենցիան հակասահմանադրական ճանաչելն է, նախկին իշխանությունների կողմից դրված ստորագրության հետկանչն է եւ այն ԱԺ օրակարգ չմտցնելը: Այսինքն` միայն չվավերացնելը մեզ համար բավարար չէ, որովհետեւ 3-4 տարուց կվավերացնեն: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի այն հակասահմանադրական ճանաչվի, եւ վերջնականապես ստորագրությունը հետ կանչեն: Հասնելու ենք նրան, որ Ստամբուլյան կոնվենցիան Հայաստանից հեռու խաղա:

«Երբ պոռնիկները սրբեր են դառնում...». Մենուա Հարությունյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում. 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА