o C     23. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԵՐԲ ԱՆԵՐՁԱԳՆԵՐԸ ԲԵՐԱՆՆԵՐԸ ԿՈՂՊԱԾ ՉԵՆ ՊԱՀՈՒՄ

24.07.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԵՐԲ ԱՆԵՐՁԱԳՆԵՐԸ ԲԵՐԱՆՆԵՐԸ ԿՈՂՊԱԾ ՉԵՆ ՊԱՀՈՒՄ

Կարծես թե, մինչեւ օգոստոսի 2-ը երկիրը հանգիստ շունչ է քաշելու, քանզի վոժդը արձակուրդ է գնացել: Երբ Նիկոլը բացակայում է, այսինքն ոչինչ չի անում, գոնե այդ կարճ ժամանակահատվածում իր գործողություններով վնաս չի հասցնում ազգին ու պետությանը եւ լարվածության մեջ չի պահում նորմալ մարդկանց: Բայց Նիկոլն ունի պատգամավոր աներձագ` Հրաչ Հակոբյան անունով, ով Տավուշի մարզում հենց որպես աներձագ հավաքել է առավելագույն քվեներ, բայց ցանկություն չունի շփվել ըմբոստ իջեւանցիների հետ: Հիմա նրանք ոչ թե իր եւ Նիկոլի ընտրողներն են, այլ չարանենգ քոչարյանականներ:

«ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՆԻԿՈԼԻՆ ԳԱՐՇԱՀՈՏ, ԲԱՅՑ ՀՊԱՐՏ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»

 

ՄԻ «ԲԼԹՈՑԻ» ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Lավ, իջեւանցիների հետ չի հանդիպում` թող չհանդիպի, դժվար թե նրանք այրվում են աներձագ պատգամավորի հետ շփվելու բուռն ցանկությամբ: Բայց փոխարենը նա հնչեցրեց իր հռչակավոր «բլթոցը», որի հետեւանքով դարձավ համատարած քննարկման, դատապարտումների, ծաղրի առարկա: Մենք արդեն հիշատակել էինք դա` որ նորին մեծություն աներձագը չի հիշում դեպք, որ 19 արցախցիներ ձերբակալվեն, սակայն 19 իջեւանցիներ ձերբակալված են: Կարծես ոստիկանությունը լավ բան է արել, մի բան էլ Հրաչ Հակոբյանը գլուխ է գովում, թե տեսեք Նիկոլի 19 երկրացիներին բռնել են: Դե ինչ ասես, հերթական գարշելի ենթատեքստն ունեցող քայլոական խոսքն է, որը տարաբաժանում է ենթադրում, այս անգամ` արցախցի-իջեւանցի: Դրան բավականին սեղմ բանաձեւով արձագանքել է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը. «19 իջեւանցու ազատելու համար պետք է բռնել մեկ իջեւանցու եւ ազատել մեկ ղարաբաղցու»: Այսինքն` խոսքը, բնականաբար, Նիկոլին բռնելու եւ Քոչարյանին ազատելու մասին է: Իսկ, խոշոր հաշվով, եթե զուտ քաղաքական կատեգորիաներով դատենք, ապա Նիկոլի վարկանիշը առանց այդ էլ ընկել է «պլինտուսից» ներքեւ, եւ դա քիչ է, հիմա էլ իր «բլթոցներով» վարկանիշը լրացուցիչ գցում է սիրելի աներձագը: Եվ դա, ավաղ, ամենեւին առաջին «բլթոցը» չէ, պարզապես այս մեկը չափազանց տգեղ էր: Իսկ ընդհանրապես ՔՊCC-ի պատգամավորների եւ նախարարների մեծ մասը իրենց «բլթոցներով», մեղմ ասած, չեն նպաստում ժողվարչապետի վարկանիշին: Եվ եթե համատարած էյֆորիայի պայմաններում դա աննկատ անցնում-գնում էր, ապա հիմա` հարաճուն հիասթափության պայմաններում, յուրաքանչյուրի անխոհեմ խոսքը վնասում է Նիկոլին: Իսկ նա չի կարող կամ ստիպել, որ բերանները փակ պահեն, կա՛մ բոլորի ձեռքը գրավոր ելույթներ տալ: Չնայած այդ գրավոր ելույթներն էլ դժվար թե առանձնապես տարբերվեն բանավոր «բլթոցներից»: Եվ հիմա այն իրավիճակն է, որ ցանկացած թիմակցի «բլթոցը» կարող է լինել այն վերջին շյուղը, որը կոտրում է ուղտի մեջքը: Իսկ արձակուրդի մեկնարկը նշանավորվեց մեկ այլ պատմությամբ` իջեւանցիներից թաքուն իր իջեւանցի պատգամավոր ընկերոջ ծննդյան օրը շնորհավորելու գալը: Արդեն էլ գրեթե կայք չմնաց, որ պատմած չլինի, որ Նիկոլը ժամանել է ուղղաթիռով ուղիղ իր ընկերոջ օբյեկտի մոտ: Ու թեեւ ուղղաթիռի հանգամանքը փորձում են հերքել` ասելով, թե օդագնացության այդ միջոցը ժանգոտելուց փրկելու վերջին գործողությունն արել է նախագահ Արմեն Սարգսյանը, բայց չհավատացողները հաստատ ավելի շատ են, քան` հավատացողները: Համ էլ այստեղ կարեւորը ոչ թե բուն ուղղաթիռն է, այլ Իջեւան այնպես ժամանելը, որ հանկարծ չառերեսվի իջեւանցիների հետ: Արդեն այնպես է ստացվել, որ ժողովրդի վարչապետը ստիպված է սեփական ժողովրդին դիտել վահանավոր ոստիկանների կուռ շարքերի հետեւից:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԳԵՐԱԶԱՆՑԵՑ ԱՆԳԱՄ ՕՍՏԱՊ ԲԵՆԴԵՐԻՆ

 

ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԾՈՒՂԱԿԸ

Եթե դաշնակները գոնե երկրի մակարդակով պատրաստվում են Ստամբուլն արյան ծով սարքել, ապա Նիկոլն իր քայլոներով պատրաստվում է «սղացնել» Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը, որը կդառնա ահավոր հարված մեր ավանդական կենսակերպին եւ ընտանիքի ինստիտուտին ու արտոնություններ կշնորհի, այսպես կոչված, «երրորդ սեռին», որի հատկանիշները, ինչպես հայտնի է, ի վիճակի չէ հայտնաբերել ուլտրաձայնային հետազոտության որեւէ բժշկական սարքավորում: Ահա թե ինչ է կատարվում Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ ստորագրահավաքների շուրջ: Փաստաբանների պալատի ղեկավար Արա Զոհրաբյանի նախաձեռնած էլեկտրոնային ստորագրահավաքն արգելափակվեց ամերիկյան կայքավարների կողմից` իբր թե տեքստում առկա «ատելության խոսքի» պատճառով: Իսկ Վահագն Չախալյանի` ԱԺ մատույցներում անցկացվող կենդանի ստորագրահավաքը ենթարկվում է գրեթե կատարյալ լրատվական շրջափակման: Պատգամավորներից էլ շատ քչերն են դեռ միացել այդ ստորագրահավաքին` ԲՀԿ-ից երկու պատգամավոր, ԼՀԿ-ից` ոչ ոք: Իսկ ՔՊCC-ից միակ միացողը եղավ Սոֆյա Հովսեփյանը, ում արդեն հերթական անգամ հոշոտում են տարբեր ԼԳԲՏ-ները, սորոսականները եւ ՀԱԿ-իստները: Այսինքն` նման է, որ պատգամավորների միջավայրում էլ ստեղծվել է մտայնություն, որ արժե առայժմ չշտապել, իսկ հետո միանալ ակնհայտ հաղթող կողմին: Բայց նաեւ հետաքրքիր շրջադարձ է նկատվել` այսպես, շատերը զարմացան, որ հրապարակային  ստորագրահավաքին միացավ Արա Պապյանը: Այն Արա Պապյանը, որը հակված է դեպի «Սասնա ծռերը», ու այն պայմաններում, երբ Սորոսի անունը դարձել է հայհոյանք, գովաբանել էր Սորոսի դերըՀիմա ի՞նչ կարելի է ենթադրել` որ կան գործընթացներ, որոնք բարձր են դարձնում Ստամբուլյան կոնվենցիայի հավանական տապալումը: Եվ ցանկացած ճամբարում, այդ թվում եւ սորոսական, ուզում են յուրայիններին մտցնել հաղթողների շարքերը: Դե իհարկե, ԼԳԲՏ ակտիվիստներին երեւի թե համարում են անփրկելի, իսկ գենդերաստության մեջ դեռեւս չկեղտոտվածներին ձգտում են լրացուցիչ վարկանիշով օժտել եւ առաջ մղել: Իսկ թե ինչու բարձր է տապալման հավանականությունը, դրա արմատները ՀՀ Սահմանադրությունում են: Որեւէ միջազգային փաստաթուղթ կառավարություն մտնելուց հետո գնում է Սահմանադրական դատարան եւ միայն սահմանադրականության մասին եզրակացություն ստանալուց հետո ուղարկվում ԱԺ: Եվ ստացվում է, որ Նիկոլի կառավարությունը այդ աղբը պետք է հաստատի, իսկ այնուհետ դա ընկնելու է Նիկոլի ու նիկոլականների աչքի գրող ՍԴ-ի մերժման տակ: Օբյեկտիվորեն այժմ հալածանքների թիրախ դարձած Հրայր Թովմասյանը պատճառներ չունի Ստամբուլյան կոնվենցիայի վրա խփել սահմանադրականության կնիքը: Եվ արդյունքում շատ հնարավոր է, որ ստացվի` «հեղափոխական» կառավարությունն ընդունում է մեր ժողովրդի համար բացարձակ մերժելի այդ աղբը, իսկ «հակահեղափոխական», «նախկին ռեժիմի հետ սերտաճած», «ամբողջովին ՀՀԿ-ական» ՍԴ-ն` մերժում: Հարկ չկա բացատրել, թե դա ինչպես կանդրադառնա նույն Նիկոլի ու թավշիստների համբավի վրա: Նրանք կստանան բոլոր շանսերը հենց իրենք դառնալու հանրության աչքի գրողը:

Նիկոլի վեց վախերը

ԻՍԿ ՍԴ «ԱՄՐՈՑԸ» ԲԱՎԱԿԱՆԻՆ ԴԻՄԱՑԿՈՒՆ Է

Ինչպես հայտնի է, մեր երկրին հրաժեշտ է տալիս ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին: Նրա հրաժեշտի ելույթներում ոմանք տեսան ակնհայտ խրախուսանք Նիկոլի` ցանկացած հակասահմանադրական գործողությունների համար, այդ թվում եւ` քարտ-բլանշ ՍԴ-ն զավթելու: Բայց, օրինակ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը այդ եվրադիվանագետի խոսքում, ընդհակառակը, զգուշացումներ տեսավ` չոտնահարելու Սահմանադրությունը: ՀՀԿ փոխնախագահը նաեւ բավականին հանգամանալից վերլուծել է, թե այժմ թավշիստների խունտան ինչ մարտավարություն է որդեգրել ՍԴ-ի դեմ պայքարում.

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է ՏԱԿԱՆՔՆԵՐԻ ՋԵՐՄՈՑ

«1. Սահմանադրական դատարանի վրա կատարված անհաջող վրաերթից հետո իշխանությունն անցնում է երկրորդ գրոհի:

2. Գործի է անցնում պետության ռեպրեսիվ համակարգը, որի անունը դնում են «իրավապահներ»:

3. Պայքարի մյուս ուղղությունը տեղեկատվական մանիպուլյացիաններն են մի շարք ԶԼՄ-ներով` գլխավորությամբ Նիկոլի ընտանիքին պատկանող մամուլի:

4. ՀԺ-ին զուգահեռ այս թեմայով միակողմանի հրետանային ռմբակոծություններ անում են Ազատությունն ու Հանրայինը:

«ՍՏԱՄԲՈՒԼԸ» ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ԹԱՎՇԻՍՏՆԵՐԻ «ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՍ»

5. Ամենաուշագրավն այն է, որ Նիկոլի թերթը արդեն նախապես որոշել է, որ Հրայր Թովմասյանը թույլ է տվել «չարաշահումներ», իսկ իրավապահ համակարգին պարզապես վերապահվում է «լեգիտիմացնել» այդ ինֆորմացիան»:

Վերջում էլ ՀՀԿ փոխնախագահը գալիս է եզրակացության. «Պարոնայք, ՍԴ-ի բլիցկրիգը տապալվեց, ՍԴ-ի պաշարումը նույնպես տապալվելու է, պատրաստվեք երկարաժամկետ «խրամատային» պայքարի»: Իսկ երկարատեւ «դիրքային», կամ «խրամատային» պայքարի համար օրըստօրե վարկանիշը կորցնող եւ հանրային ատելության գրադուս վաստակող թավշիստների խունտան պարզապես ռեսուրս դժվար թե ունենա: Բայց, ինչպես հայտնի է, «վիրավոր գազանի» կարգավիճակում գտնվողը ամենավտանգավորն է: Պատահական չէ, որ «տանկերի թրթուրները» հիշատակելով` Նիկոլն ըստ էության, սպառնաց, որ առանց արյան չի գնա: Բայց արդյո՞ք այդ սպառնալիքը հետ կկանգնեցնի դժգոհ հանրությանը: Իջեւանի օրինակը ցույց է տալիս, որ այնքան էլ չէ:

ԲՈՇԻՑ, ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ, ՓԱՇԱ ՉԻ ՍՏԱՑՎԻ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА