o C     02. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԳԱԼԻՍ ԵՆ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ՕՐԵՐԸ

23.08.2016 13:19 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԳԱԼԻՍ ԵՆ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ՕՐԵՐԸ


Չնայած արձակուրդային ժամանակաշրջանին, Հայաստանի շուրջ վերջին շաբաթներին իրադարձությունները զարգանում էին կատաղի տեմպերով: Եվ փորձենք տեսնել, թե հետարձակուրդային ժամանակաշրջանն ինչ մեկնարկային փուլով ենք մտնում:ՌՈՒՍԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՆ 
ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ԻՐԱՆ
Անցած շաբաթների հիմնական իրադարձությունների թվում, անշուշտ, պետք է հիշատակեմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումները նախ՝ Էրդողանի, ապա իրանցի իր գործընկեր Ռոհանիի եւ Ալիեւի հետ: Եվ փաստը, որ դրանց հաջորդեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը, պարզ հուշում էր, որ թվարկված բոլոր շփումները պետք է դիտարկել նույն գլոբալ ծրագրի շրջանակներում: Ինչ ծրագրի մասին է խոսքը. հենց այդ հարցն է, որի պատասխանից շատ բան է կախված նաեւ Հայաստանի հետագա ճակատագիրը:
Չնայած՝ թե ինչ նկրտումներ ունի Ռուսաստանը Հարավային Կովկաս-Մերձավոր Արեւելք աշխարհաքաղաքական գլոբալ ուղղություններում, իր հերթին նոր բան չէ: Սիրիական պատերազմի հետ Մոսկվայի ակտիվ առնչությունները ժամանակին արդեն իսկ ցույց էին տվել, որ ռուսները նվազագույնը Մերձավոր Արեւելքում աշխարհաքաղաքական առումով դիրքավորվելու նվազագույն խնդիր են հետապնդում: Իսկ թե այդ դիրքերն ինչ առավելագույն ամրության եւ տարածվածության կարող են հասնել, դա մինչ այս մնում էր կախված երկու առանցքային գործոններից՝ ինչ մակարդակի կարող են հասնել մի կողմից՝ ռուս-իրանական, եւ դրան զուգահեռ՝ ռուս-թուրքական հարաբերությունները, ընդ որում, ոչ միայն առեւտրատնտեսական, այլ հատկապես՝ ռազմական ուղղությամբ: Եվ ահա փաստը, որ Բաքվում տեղի ունեցած Պուտին-Ռոհանի հանդիպումից հետո 1940-ականներից ի վեր առաջին անգամ ռուսական զինուժը՝ ավիացիան ոչ միայն տեղակայվեց, այլ մարտական թռիչքներ իրականացրեց Իրանի տարածքից, ցույց տվեց, որ ռուս-իրանական ռազմական կապերը աննախադեպ բարձր մակարդակի են հասել: Առավել եւս, որ խոսքը ոչ թե պարզապես ավիացիայի, այլ միջուկային զենք կրելու ունակ ստրատեգիական ռմբակոծիչների մասին է: Իսկ այս հանգամանքը նաեւ մեկ այլ կարեւորագույն նշանակություն ունի. Իրանում թեկուզեւ պոտենցիալ առումով, թեկուզեւ ռուսներին պատկանող միջուկային զենքի առկայությունը տարածաշրջանում այդ երկրի ռազմական պոտենցիալը միանգամից մի քանի գլխով վեր է բարձրացնում: Այդ թվում, Իրանին ռազմական հարված հասցնելու մասին պարբերաբար օրակարգում հայտնվող արեւմտյան սպառնալիքները միանգամից դառնում են զրո: Ու թեեւ երեկ հայտնի դարձավ, որ ռուսները չեն պատրաստվում սիրիական պատերազմում իրանական օդանավակայանը մշտապես օգտագործել, դա բան չի փոխում: Նախ՝ Սիրիայում գտնվող ռուսական ավիացիան էլ բավական է, իսկ պետք եղած պահին՝ կհամալրվի: Երկրորդը. Իրանի օդանավակայանի հարցում էականն այն օգտագործելու պայմանավորվածությունն է, այսինքն՝ ցանկացած պահի այն կարող է օգտագործվել:
Եվ մի փոքր էլ առաջ անցնենք. նախագահների մակարդակով Բաքվում տեղի ունեցած եռակողմ հանդիպումը, հիշեցնենք, իր հիմքում նաեւ մեկ գլոբալ տնտեսական բաղադրիչ ուներ. Ադրբեջանի տարածքով Իրան-Ռուսաստան բեռնաշրջանառությունը: Իսկ դա, ի վերջո, հանդիսանում է ավելի գլոբալ՝ Չինաստանից ¥նաեւ՝ Հնդկաստան¤ մինչեւ Մերձավոր Արեւելք, այստեղից էլ՝ դեպի Եվրոպա առեւտրային ուղու ճյուղերից մեկը: Ընդ որում, սրա գործարկումն ամենաարագն ու ամենահեշտն է, բայց նաեւ դա կդառնա մյուս ճյուղերի ձեւավորման հիմք: Եվ ահա Իրանում տեղակայված ռուսական ավիացիան նաեւ այս կոմունիկացիոն ծրագրի պաշտպանության բաղադրիչ է դառնում՝ երաշխավորելով, որ ծրագիրը ժամանակին գործնական տեսք ստանա անկախ այն բանից, թե Մերձավոր Արեւելքի հայտնի հակամարտություններն ինչ ընթացք կունենան: Ճիշտ է, դեռ կա մեկ հակամարտություն, որն ի զորու է այդ ծրագիրը ձախողել: Խոսքը Ղարաբաղի մասին է, եւ այն ակտիվությունը, որը Ռուսաստանը դրսեւորում է ղարաբաղյան խնդրին գոնե միջանկյալ լուծում տալու ուղղությամբ, թերեւս հենց այս կոմունիկացիոն ծրագրերի հետ պետք է կապել: Առավել եւս, որ թեկուզեւ միջանկյալ լուծումը հնարավորություն կտա գործարկել նաեւ Հայաստան-Ադրբեջան ¥նաեւ՝ Նախիջեւան¤-Իրան հնուց առկա երկաթուղային համակարգը: Իսկ դա միաժամանակ Վրաստանին լրջորեն կշահագրգռի մտածել նաեւ աբխազական ուղու մասին: Իհարկե՝ նման ընդհանուր կոմունիկացիոն միջանցքը Իրանում տեղակայված ռուսական ավիացիայից զատ՝ շատ ավելի ընդգրկուն ռազմական պաշտպանության կարիք կունենա: Եվ այս առումով՝ պատահական չէր ոչ միայն վերջերս վավերացված հայ-ռուսական միասնական հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծման պայմանավորվածությունը, այլ նաեւ ստեղծվող միասնական զորախումբը: Ընդ որում, Ղարաբաղում թեկուզեւ միջանկյալ լուծումն առաջ է բերում նաեւ խաղաղարարների տեղակայման հին գաղափարը, իսկ դա փաստացի նշանակում է ռուս-իրանական սահմանին երկու երկրների ռազմական կապն ապահովող ռուսական զորքերի առկայություն:

Վաղվանից Ռուսաստանը դուրս է գալիս կարանտինից

ՌԵԱ՞Լ Է ՄՈՍԿՎԱ-ԹԵՀՐԱՆ-
ԱՆԿԱՐԱ ԱԼՅԱՆՍԸ
Մի խոսքով, Իրանում ռուսական ստրատեգիական ավիացիայի տեղակայումը հուշում է, որ ներկայացված ծրագրերը մտնում է իրականացման վերջնական փուլ: Իսկ Հայաստանի համար դա էական է այնքանով, որ ամենամոտ ապագայում նաեւ ղարաբաղյան գործընթացի հետ կապված գերակտիվացման պետք է սպասել: Թեեւ ինչ խոսք, բազում հարցականներ դեռ մնում են եւ եզրակացությունների գալ, թե ինչ ավարտ կարող է ունենալ այդ բոլոր հարցականներից կախված ղարաբաղյան գործընթացը, սխալ կլիներ:
Ամենակարեւորն այդ հարցականներից եղել եւ մնում է ռուս-թուրքական հարաբերությունների ապագան, որի հետ կապված անգամ բավականին լավատեսական երանգներով ներկայացված Պուտին-Էրդողան հանդիպումից հետո անգամ դեռ հստակություն չկա: Ճիշտ է, խոսվեց առանցքային տնտեսական ծրագրերի, այդ թվում՝ «Թուրքական հոսք» գազատարի ուղղությամբ պայմանավորվածություններից, ռազմական հարթակում էլ թուրքերը երկու-երեք անգամ հրապարակավ ռուսներին առաջարկեցին օգտվել ամերիկյան միջուկային զենք պարունակող «Ինջերլիք» ռազմաբազայից, սակայն այդ ամենը դեռ չի նշանակում, որ Մոսկվա-Անկարա հարաբերությունները փաստացի նոր էջ են թեւակոխել: Ավելի կոնկրետ՝ Մոսկվան թուրքերի հարցում ակնհայտորեն իրեն դեռ ծայրահեղ զգույշ է պահում, եւ դա իր հիմքերն ունի այն առումով, որ թուրքական աշխարհաքաղաքական վեկտորը միանգամից դեպի ռուս-իրանական ուղղությամբ շրջելու Անկարայի այդ բոլոր սպառնալիքներն ու Մոսկվա-Թեհրան-Անկարա ռազմաքաղաքական ալյանսի ձեւավորումն այն լրջագույն վտանգն է, որը կարող է Վաշինգտոնին պարտադրել՝ մտածել Էրդողանի հետ ամեն գնով հաշտվելու մասին: Էրդողանն էլ, եթե ԱՄՆ-ից լավ գնային առաջարկ, այդ թվում՝ հետագայում «հեղափոխության» փորձեր չանելու խոստում ստանա, կարող է նորից հին խաղերին վերադառնալ: Եվ դրա հավանականությունը ռեալ է այնքանով, որ Վաշինգտոնը կամաց-կամաց սկսում է խոսել թուրքական այս վերջին «հեղափոխության» փորձի գլուխ համարվող Գյուլենին Թուրքիային արտահանձնելու մասին: Եվ հանրագումարում՝ Անկարան ՆԱՏՕ-ն կփոխարինի՞ Մոսկվա-Թեհրան ուղղության հետ դաշինքով, ցույց կտա միայն մեկ փաստ. կփակի՞ արդյոք Էրդողանը թուրք-սիրիական սահմանը ահաբեկչական խմբավորումների առաջ: Այս պահին չի փակել, այսինքն` Մոսկվա-Անկարա հարաբերությունների վերականգնման մասին խոսելն էլ իմաստ չունի:
Այլ բան, որ կա նաեւ այն գործոնը, որն Էրդողանին նման աշխարհաքաղաքական խաղերի լայն մանեւրականությունից զրկում է: Սիրիական պատերազմում քրդերն ԱՄՆ-ի բացահայտ հովանավորությամբ շարունակում են իրենց ակտիվ գրոհները՝ «Իսլամական պետությունից» ¥ԻՊ¤ ավելի ու ավելի մեծ տարածքներ վերցնելով իրենց ենթակայության տակ: Ընդ որում` ԻՊ-ն, որ սիրիական բանակի հետ կատաղի մարտեր է մղում ամեն մի տան ու փողոցի համար, բավականին հանգիստ քրդերին է հանձնում ամբողջական շրջաններ: Դա կարելի է հասկանալ, հաշվի առնելով, որ անգամ Թրամփն է իր իսկ իշխանություններին մեղադրում «տակից» ԻՊ-ին վերահսկելու մասին: Սակայն կարեւորը բուն փաստն է՝ Վաշինգտոնի աջակցությամբ Սիրիայում եւ Իրաքում քրդերի տարածքներն աչքի առաջ ընդլայնվում են, եւ եթե Ասադը պարտվի, Քուրդիստանի ստեղծման ծրագրերը կարելի կլինի ավարտված համարել: Իսկ դա ոչ միայն Սիրիայի եւ Իրաքի, այլ նաեւ՝ Թուրքիայի եւ Իրաքի համար բառացիորեն մահացու վտանգ է: Ակնհայտ է նաեւ, որ Վաշինգտոնն էլ, անկախ նրանից, թե ինչ կպայմանավորվի կամ չի պայմանավորվի Էրդողանի հետ, սեփական վերահսկողության տակ Քուրդիստան ստեղծելով, հանգիստ կարող է հրաժարվել իր բոլոր հին ու նոր տարածաշրջանային դաշնակիցներից եւ նույնիսկ ամեն կերպ կնպաստի հանուն այդ նորաստեղծ պետության` Թուրքիայի մասնատմանը: Ճիշտ է, հնարավոր է, որ Վաշինգտոնը որոշի հաշտվել Անկարայի հետ՝ դադարեցնելով քրդական այդ նախագիծը: Բայց քրդերն արդեն այն ուժն են, որի հետ այդ դեպքում կարող է եւ սերտորեն համագործակցել Մոսկվան՝ իր հովանու ներքո ստեղծելով Քուրդիստան: Իսկ Վաշինգտոնը հազիվ թե նման ռիսկի գնա:
Մի խոսքով՝ Քուրդիստանի ստեղծումը կասեցնելու շանս առանձին-առանձին վերցրած չունի ո՛չ Թուրքիան, ո՛չ Իրանը, առավել եւս՝ ո՛չ էլ կիսաքանդված Սիրիան ու Իրաքը: Միակ տարբերակը ռուսների հետ համագործակցելն է, եւ հենց այս հանգամանքն է, որ ՌԴ-Թուրքիա-Իրան ալյանսի ստեղծման հեռանկարին տալիս է մեծ հավանականություն: Եվ արդյունքում, ինչպես տարածաշրջանային զարգացումների, այնպես էլ՝ ղարաբաղյան ուղղությամբ ձեւավորվել է այս պայմանականորեն ասած՝ հետարձակուրդային մեկնարկային վիճակը, եւ զարգացումներն էլ իրենց երկար սպասեցնել չեն տալու:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

«Լավագույն օրերը կվերադառնան»․ Էլիզաբեթ 2-րդը կորոնավիրուսի համավարակի ֆոնին հատուկ ուղերձով դիմել է բրիտանացիներին․ The Guardian

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА