o C     22. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մեզ որեւէ մեկը որեւէ բանով չի կարող սպառնալ». Իշխան Սաղաթելյան (Տեսանյութ)

24.07.2019 20:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Մեզ որեւէ մեկը որեւէ բանով չի կարող սպառնալ». Իշխան Սաղաթելյան (Տեսանյութ)

ՀՅԴ-ն` եւս վեց կուսակցությունների հետ միասին, պաշտոնական հայտարարություն է տարածել` դատարանների շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է, որ դատարանների եւ դատավորների նկատմամբ քաղաքական իշխանության կողմից ազդեցություն գործադրելու ցանկացած փորձ անթույլատրելի է եւ դատապարտելի: Քաղաքական ուժերը նաեւ 4 կետից բաղկացած պահանջներով են հանդես եկել: Հրապարակված հայտարարության, ինչպես նաեւ ներքաղաքական վերջին զարգացումների շուրջ «Իրավունքը» զրուցեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻ հետ:

ՍԴ հայտարարությունը Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա Վենետիկի հանձնաժողով դիմելու մասին

«ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ԱՍՈՒՄ ԵՆՔ` ԼՐՋԱՑԵ՛Ք»

Պարոն Սաղաթելյան, նախ անդրադառնանք ՀՅԴ-ի նախաձեռնությամբ հրապարակված 7 քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանը: Ինչո՞վ էր այն հրատապ եւ անհրաժեշտ այս փուլում:

ՀՅԴ Գերագույն մարմինը նախաձեռնել էր քաղաքական խորհրդակցությունների շարք քաղաքական կուսակցությունների հետ եւ դրա արդյունքում ոչ միայն ՀՅԴ-ի նախաձեռնությամբ, այլ բոլոր 7 կուսակցությունների հետ համատեղ, մշակվել է հայտարարության տեքստը: Մենք գտնում ենք, որ հայտարարությունը խիստ անհրաժեշտ էր, որովհետեւ այն, ինչ կատարվում է դատական համակարգի բարեփոխումների անվան տակ, խիստ վտանգավոր է մեր պետականության համար: Իրականում այսօր ոչ թե դատական համակարգի բարեփոխումներ են տեղի ունենում, այլ դրա անվան տակ դատական համակարգը նվաճելու եւ խամաճիկ դատարան ունենալու գործընթաց: Հետեւաբար, տվյալ քաղաքական ուժերը այդ հարցով հանդես եկան հայտարարությամբ` դատապարտելով իշխանության  գործողությունները, ինչպես նաեւ պահանջներ եւ առաջարկություններ ներկայացնելով:

«Առաջարկություն չի եղել, եթե լինի, ես ծրագիր կներկայացնեմ». Գագիկ Միրիջանյանն իր հնարավոր նշանակման մասին

– «Ազատության» հրապարակում ՀՅԴ-ի կողմից իշխանությանը դեղին քարտ ցույց տալուց հետո, թվում էր, թե հաջորդ քայլը պետք է լինի կարմիր քարտը: Ի վերջո, ե՞րբ է ՀՅԴ-ն կարմիր քարտ ցույց տալու իշխանությանը:

Հիմա մեր գործողություններով պարբերաբար ասում ենք` լրջացե՛ք եւ ցույց ենք տալիս դեղին քարտերը: Օրինակ, Երեւանի մեր քաղաքային կոմիտեն շատ հստակ գործողություններ եւ դեղին քարտի ակցիա է սկսել` Երեւանի քաղաքապետարանի աշխատանքների հետ կապված: Դատական համակարգի վերաբերյալ հայտարարությունը եւս այդ շարքից էր: Որպես ընդդիմադիր արտախորհրդարանական ուժ` մեր պարտքն ենք համարում պարբերաբար, շատ հստակ բարձրաձայնել այն բոլոր խնդիրները, որ գոյություն ունեն երկրում, մատնանշել իշխանության կողմից իրականացված սխալ քայլերը եւ նախազգուշացնել: Եթե իշխանությունը մի օր խելքի չգա եւ չհասկանա, որ երկիրը սխալ ընթացքով է տանում, կարմիր քարտը եւս չենք բացառում, եւ այն չի ուշանա:

Իշխանությունը պետք է խոստովանի, որ Ամուլսարի հանքի շահագործման որոշումը կայացված է եղել դեռ անցած տարի. Ղազինյան

«ՍԱ Ո՛Չ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇԻՆՔ Է, Ո՛Չ ԲԵՎԵՌ»

Բավական հատկանշական է, թե որ քաղաքական ուժերն են միացել վերոնշյալ հայտարարությանը: Այդ թվում` առաջինը նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի «Ազատություն» կուսակցությունն է: Երբ ՀՀՇ-ի օրոք Հ. Բագրատյանն իշխանության մաս էր կազմում, ՀՅԴ-ականները ձերբակալված էին: Այդ ինչպե՞ս ստացվեց, որ հիմա ընդհանուր հայտարարի եք եկել:

Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները Ֆրանսիայի դեսպանատան առաջ բողոքի ակցիա անցկացրեցին

Սա ո՛չ քաղաքական դաշինք է, ո՛չ բեւեռ, ինչպես տարբեր կերպ մեկնաբանվեց իշխանության կողմից վարձատրվող հաստիքային որոշ վերլուծաբանների կողմից: Սա կոնկրետ օրակարգով կոնկրետ հարցի շուրջ հայտարարություն է: Տվյալ հայտարարությունը ստորագրած կուսակցություններն ունեն տարբեր գաղափարական հայացքներ, անցած ճանապարհ, արժեքային համակարգ, շատ հարցերում միմյանցից տարբերվող տեսակետներ, բայց կոնկրետ այս հարցում կուսակցություններն ունեն այն մտահոգությունները, որի շուրջ եկել են համաձայնության:

​​​​​​​«էս բանակի աշխատավարձների բարձրացման ձենը հետո կլսենք». Վահան Բաբայան

ՀՅԴ-ի կողմից քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շարքը շարունակվելո՞ւ են, թե այն պայմանավորված էր միայն այս հայտարարությամբ:

Միայն այդ հարցով չի եղել քննարկումները, դրանք եղել են տարբեր հարցերի շուրջ: Այս հարցի շուրջ` նկատի ունենալով նաեւ հարցի հրատապությունը, եկել ենք համաձայնության: Իսկ խորհրդակցություններն, այո՛, շարունակվելու են:

«ՊԱՐԶԱՊԵՍ, ՈՒԶՈՒՄ ԵՆ ՈՒՆԵՆԱԼ ՍԵՓԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐ»

«Երբեք չէի մտածի, որ ՀՀ-ում իշխանափոխությունը կհասնի ամենուր, բացի Արման Բաբաջանյանի մեդիատիրույթից». Հայկ Մամիջանյան

Հայտարարության մեջ ասված է, որ իշխանության կողմից դատական իշխանության նկատմամբ ոտնձգությունների շարունակվելու դեպքում` հակազդելու եք բոլոր ապօրինի գործողություններին եւ պատասխանատվության ենք կանչելու կազմակերպիչներին: Ինչպե՞ս եք այն պատկերացնում:

Մեր օրենքներին եւ Սահմանադրությանը համապատասխան ցանկացած գործողության դիմելու ենք, որ այս գործընթացը տեղի չունենա: Սա Սահմանադրական դատարանի նախագահի կամ ինչ-որ մի դատավորի պաշտպանության ակցիա չէ, այլ դատական համակարգը սխալ ճանապարհով տանելու գործընթացից փրկելու գործողություններ են:

«Վերջին 1,5 տարվա ընթացքում որեւէ խոշոր ներդրում չի կատարվել»

Ո՞վ է փրկելու: Կարծես թե, վերջին շրջանում ամբողջ հույսը Վենետիկի հանձնաժողովն է, թե ինչպես կարձագանքի այս կամ այն հարցին: Սպասելու ենք Վենետիկի հանձնաժողովի՞ն, թե՞   ինքներս ենք փրկելու:

Արդեն որոշ բաներից իշխանությունը սկսել է հրաժարվել: Նույն վեթթինգի գործընթացից, կարծես թե, արդեն իրենք էլ հրաժարվում են: Այնպես որ, մեր գործողություններով, հակազդեցությունով, բացատրելով, որ սխալ ընթացք է, պետք է իրավիճակը շտկենք: Չենք սպասելու միայն Վենետիկի հանձնաժողովի արձագանքին եւ դրանով սահմանափակվենք: Եթե իշխանությունները հաշվի չեն առնում միջազգային կազմակերպությունների կարծիքը եւ գնահատականն, իրենց խնդիրն է: Բայց Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք դեմ են կանգնելու ու պայքարելու են: Մենք չենք ասում, թե դատական համակարգում խնդիրներ չկան, հենց հայտարարության մեջ շատ հստակ ասել ենք, որ կան տարիներով կուտակված խնդիրներ, որոնք պահանջում են լուծումներ: Սակայն սա այդ ճանապարհը չէ: Նոր բարձրագույն դատական խորհուրդ են ձեւավորել, ո՞վ է այդ խորհրդի նախագահը, սա այն ա՞նձն է, որ  պետք է դատական համակարգում անկախությունը պահպանի:

«Իմ հերոսն իմ հայրն է». Լեւոն Քոչարյանը ֆլեշմոբ է սկսել ֆեյսբուքում

Դե, իշխանությունը կարծում է, որ` այո, ինչպես որ Վահե Գրիգորյանին տեսնում էին` որպես ՍԴ նախագահ:

Ես էլ ասում եմ` ոչ, որովհետեւ գնացեք, հարցրեք դատական համակարգում աշխատած մարդկանց կարծիքները, ճշտեք եւ տեսեք, թե ով է, ինչ անցյալ ունի, ինչ ճանապարհ է անցել: Իսկ եթե այսպես են դատական համակարգի բարեփոխումներն անում, կարող ենք ասել, որ սխալ ընթացքի մեջ են, պարզապես ուզում են ունենալ սեփական դատարաններ:

Կալավանի Ռոբերտ Ղուկասյանը նշանակվում է ՀՀ վարչապետի խորհրդական

«ԵԹԵ ՆԱԽԿԻՆՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ԵՆՔ, ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ, ՈՐ ՈՐԵՎԷ ՄԵԿԻՆ ՊԱՐՏՔ ԵՆՔ»

Եթե պատմության էջերը հետ թերթենք, փաստ է, որ ՀՀՇ-ի իշխանությունից հետո ՀՅԴ գործիչները կարողացան ազատ գործել հենց Ռ. Քոչարյանի իշխանության օրոք: Գաղտնիք չէ նաեւ, որ ՀՅԴ-ն համագործակցել է Ռ. Քոչարյանի հետ: Այսօր ինչո՞վ է պայմանավորված, որ ՀՅԴ-ն որոշակի «դիստանցիա» է պահում Ռ. Քոչարյանից: Սա զգուշավորությո՞ւն է` հաշվի առնելով, որ դեռ պարզ չէ, թե ինչ զարգացումներ կունենա դատավարությունը:

«Հրապարակ». Իշխանություն ունենալը միայն սելֆիներն ու տնտեսական ֆորումներ կոչվող շոուները չեն, նաև բնապահպանական խնդիրներն են ու արբիտրաժի վտանգը

Հարցը շատ պարզ է: Այո, ժամանակին համագործակցել ենք Ռոբերտ Քոչարյանի հետ: Եվ այնպես չէ, որ այդ տարիներին մեր երկիրը հաջողություններ չի ունեցել: Մեր համագործակցելու համար ո՛չ փոշմանել ենք, ո՛չ էլ ամաչում ենք: Համագործակցել ենք ու ճիշտ ենք արել, լավ ենք արել, եւ այդ տարիներին մեր երկիրը հաջողություններ ունեցել է: Բացթողումներ, թերություններ, իհարկե, եղել են, կարող էր ավելի լավ լինել, բայց սա մեր պատմության մի մասն է, որն անցել է: Հիմա ունենք մեր սեփական օրակարգը, մեր խնդիրները եւ գնում ենք մեր ճանապարհով:

​​​​​​​«Չէ Գայանե ջան, ձերոնք չեն, մերոնք են». Միհրան Հակոբյանն արձագանքել է Գայանե Աբրահամյանին

Այսինքն` ի դեմս ՀՅԴ-ի, Ռոբերտ Քոչարյանը կարո՞ղ է տեսնել քաղաքական հենարան:

ՀՅԴ-ն քաղաքական լուրջ անցյալ ունեցող կազմակերպություն է: Որեւէ մեկի հետ, ով էլ լինի, ասոցացնել ՀՅԴ-ին, թե մեկին հենարան լինենք, մյուսին` նեցուկ, երրորդին` պաշտպանսխալ պատկերացումներ են ՀՅԴ-ի մասին: Մեր հենարանը ժողովուրդն է, մեր գաղափարախոսությունը հայտնի է մեր հասարակությանը: Եթե նախկինում համագործակցել ենք, չի նշանակում, որ ինչ-որ մեկին պարտք ենք: Մենք ունենք մեր ասելիքը, մեր անելիքը: Այնպես որ, հատուկ ո՛չ հեռավորություն ենք պահում, ո՛չ էլ մտերմություն, մեր ճանապարհով գնում ենք, որեւէ կաշկանդում չունենք մեր անցյալի գործողությունների համար:

​​​​​​​«Կառավարությունն ընդամենը մեկ գիշերվա ընթացքում կարող է կորցնել ժողովրդային աջակցությունն ու իշխանությունը»

«ՄԵԶ ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՈՐԵՎԷ ԲԱՆՈՎ ՉԻ ԿԱՐՈՂ ՍՊԱՌՆԱԼ»

Չե՞ք վախենում տանկերի թրթուրների տակ ճզմվելուց: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման սպառնալիքներ էր հնչեցնում իր վերջին հարցազրույցի ժամանակ, թե իրավունք ունի այդպես վարվել ցանկացած ընդդիմադիր դրսեւորման դեպքում

ՀՅԴ-ն 130 տարվա պատմություն ունեցող քաղաքական կազմակերպություն է: Տեսեք, թե մենք ինչերի միջով ենք անցել, մեզ շատ են ժամանակի ընթացքում սպառնացել, փորձել բանտարկել, բայց դրանք այսօր չկան: Իսկ ՀՅԴ-ն կա եւ շարունակում է իր ընթացքը: Հետեւաբար, մեզ որեւէ մեկը որեւէ բանով չի կարող սպառնալ:

«Երեւի Ստամբուլյան կոնվենցիայի թեմային դեռ երկար չէի անդրադառնա, եթե չլիներ էս միջադեպը»

Ի դեպ, բանտարկության մասին. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շարունակվում է գտնվել անազատության մեջ: Ձեր գնահատմամբ` նա քաղբանտարկյալ է, թե` ոչ:

Քաղբանտարկյալ բնութագրելու համար կան չափանիշներ: Մենք այսօր ասում ենք, որ լուրջ մտահոգություն ունենք դատավարության հետ կապված, որովհետեւ այն պրոցեսները, որ տեղի են ունենում ոչ միայն Ռ. Քոչարյանի, այլեւ ՀՀ ցանկացած քաղաքացու հետ, պետք է որեւէ կասկած չհարուցի: Ի՞նչ է նշանակում դատավորի նկատմամբ այս հետապնդումները, որը կա: Ի՞նչ է նշանակում այն, որ դատարանում թույլ չտվեցին պաշտպանները ելույթ ունենան: Այսինքն` իրադարձություններ են կատարվում, որոնք մտահոգիչ են: Այս առումով պարբերաբար հնչեցրել ենք մեր կարծիքը եւ շարունակելու ենք հնչեցնել:

«Այգեկ» պարարվեստի ստուդիան զբաղեցրեց առաջին մրցանակային տեղը (Տեսանյութ)

 ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА