o C     21. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երրորդ համաշխարհային պատերազմ կլինի՞

24.07.2019 12:21 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երրորդ համաշխարհային պատերազմ կլինի՞

Հորմուզի նեղուցում, որը հանդիսանում է նավթի համաշխարհային շուկան սնուցող հիմնական ուղիներից մեկը, լարվածությունն աճում է աչքի առաջ: Քիչ չեն վերլուծաբանները, որոնք կանխատեսում են պատերազմ նվազագույնը Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ, եւ առավելագույնը, որ այն կվերաճի Երրորդ աշխարհամարտի: Ռեա՞լ է այդ ռիսկը, փորձենք հասկանալ:
Նախ նկատենք, որ վերջին մեկ-երկու ամիսներին Իրանի դեմ ռազմական իրավիճակի սրման հիմնական մեխանիզմը, այսպես կոչված, «տանկերային պատերազմներն» են: Այսինքն, Պարսից ծոցի նավթային գոտուց դեպի համաշխարհային օվկիանոս տանող Հորմուզի նեղուցի հատվածում պարբերաբաար տանկերների հետ ինչ-որ միջադեպեր են տեղի ունենում, եւ անմիջապես որոշակի ուժեր սկսում են մեծ աղմուկ-աղաղակով մեղադրել Իրանին` փորձելով առաջ բերել հնարավորության դեպքում մինչեւ իսկ ԱՄՆ-Իրան ռազմականացված բախումների: Եվ նախադեպեր էլ եղան. Իրանի խոցեց ամերիկյան անօդաչու ինքնաթիռ, ԱՄՆ-ն ոչ միայն նման պատասխան տվեց, այլ քիչ էր մնում` հրթիռային հարված հասցներ Իրանին: Սակայն ամեն անգամ վերջին պահին ինչ-ինչ անտեսանելի արգելակներ էին գործում` կանխելով բախումը, թեեւ կարելի է կռահել այդ մեխանիզմների ծագումնաբանությունը: Եվ ահա, եթե մինչ վերջերս տանկերների հետ միջադեպերում գործում էին «անհասկանալի» ուժեր, ապա իրավիճակը փոխվեց նրանով, որ առաջին դեմքով խաղի մեջ մտավ նաեւ Բրիտանիան` կալանավորելով Իրանի տանկերներից մեկը: Ավելին, Իրանի պատասխանն էլ ուղղվեց հենց Բրիտանիային. կալանավորվեց բրիտանական տանկերը: Իմաստը կարելի է հասկանալ. երբ Իրանը հարված է հասցնում ոչ թե ինչ-որ անտեսանելի ուժերի, այլ` ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցներց մեկին, ապա նման իրավիճակում շատ ավելի հավանական է դառնում, որ Վաշինգտոնը պարզապեսչի կարող չմիջամտել: Նաեւ հաշվի առնելով, որ նման իրավիճակը մի քանի առումներիով է նախագահ Թրամփի կանգնեցնում երկընտրանքի առաջ, ընդ որում, այդ երկու ուղիներն էլ նրա համար թողնելով ոչ ձեռնտու, ավելին` պարտության տանող ուղի, այդ թվում` ներամերիկյան հարթակում: Մասնավորապես բրիտանական տանկերն Իրանի կողմից ձերբակալելու պարագայում Թրամփի քայլերից մեկն է` ռազմական հարվածը, եւ մյուսը` դրանից հրապարական հրաժարվելը:
1. Եթե սկսի պատերազմ: Իրանն այն երկիրը չէ, որին կարելի է հանգիստ հաղթել` ԱՄՆ-ի սիրած տակտիկայով. օդից ռմբակոծություններ, որից հետո զբոսանքի վերածված ցամաքային արշավ: Բոլոր մասնագիտական հաշվարկներով, անգամ հաղթանակի դեպքում ԱՄՆ-ն կունենա առնվազն 100 հազար զոհ, իսկ անհաջող զարգացումների դեպքում` 5-10 անգամ շատ: Մինչդեռ ԱՄՆ-ն գործնականում արդեն իսկ մտել է նախագահական ընտրությունների փուլ, եւ Թրամփը գալիք տարվա ընտրություններում հազիվ թե մարսի նման կորուստների փաստը: Ընդ որում, հաղթանակի շանսերը շատ մեծ չեն` նի շարք հասկանաալի նկատառումներից ելնելով: 
2. Եթե չսկսի պատերազմ: Այս դեպքում արդեն Թրամփը ամերիկյան ընտրողի աչքին վախկոտ նախագահի կերպար ստանալու ռիսկին է գնում, որը եւս ընտրություններում պարտվելու ռեալ հեռանկար է պարունակում:

Արմեն Գևորգյան. Բոլոր հնարավոր պատերազմները անսպասելի են սկսվում

Անշուշտ պատահական չէ, որ իրավիճակին խառնվեց Բրիտանիան` հրահրելով «տանկերային պատերազմը», նաեւ Իրանի կողմից բրիտանական տանկերի ձերբակալման հարցում  Թեհրանից զատ, մեղադրանքներն ուղելով նաեւ Մոսկվային: Թե որն է Լոնդոնի շահը, երբ մշտապես փորձում է թեժացման ամենասուր կիզակետում պահել ռուս-ամերիկյան հարաբերությունները, հին եւ հասկանալի պատմություն է, չկրկնենք, միայն մեկ փաստ հիշեցնելով. բոլոր փորձագիտական գնահատականներով, եթե ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները տեղափոխվեն փոխադարձ շահերի վրա հիմնված կարգավորման փուլ, Բրիտանիան պարզապես համաշխարհային քաղաքականության բարձրագույն խմբից անմիջապես դուրս կթռչի` այդ խումը թողնելով Վաշինգտոն-Մոսկվա-Պեկին եռյակին: Թե դա ինչ ֆինանսական կորուստներ է նշանակում, դա էլ է հասկանալի:
Եվ ահա գործարկելով «տանկերային պատերազմի» խաղը, Լոնդոնը թերեւս հույսեր ունի, որ Թրամփին այլ ելք չի մնա, քան բրիտանական նավերը գրավելու աստիճան «լկտիացած» Թեհրանին վերջապես տեղը նստեցնելը: Եթե ոչ, Թրամփը կարող է ստանալ արեւմտյան աշխարհին բացահայտորեն դավաճանած նախագահի կերպար, որն իր հերթին կարող է գալիք նախագահական ընտրություններում նրան կանգնեցնել աթոռը կորցնելու վտանգի առաջ:
Բայց ահա հերթական այս սուր փուլը եւս Թրամփը կարծես թե կարողանում է շրջանցել: Պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությունը, թե Վաշինգտոնը սկսում է բանակցել այլ երկրների հետ` Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծելու ուղղությամբ, նախ ենթադրում է բավականին մեծ ժամանակ, ապա իրականացման փոքր հավանականություն: Բայց անգամ եթե ստացվի, դա էլ դեռ պատերազմ չէ. ամերիկյան նավերն առանց այդ էլ ակտիվորեն գործում են Պարսից ծոցում, եւ եթե հանդես գան  կոալիցիոն դրոշի ներքո, դրանից առանձնապես բան չի փոխվում: Բայց միաժամանակ, նման կոալիցիայի ստեղծման նպատակի մասին հայտարարությունը Թրամփին ներկայացնում է, որպես վճռական նախագահ, այսինքն` վարկանիշի հետ կապված խնդիրներ հազիվ թե լինեն: Մի խոսքով, չնայած աղմուկին, բայց կարծես  թե այս անգամ էլ չի ստացվում Երրորդ աշխարհամարտ հրահրելը:

Մանրամասները կարդացեք «Իրավունքի» այսօրվա տպագիր տարբերակում:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА