ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՌՉԱԿԱԳՐԻ 26 ՏԱՐԻՆ,  ԿԱՄ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕԳՈՒՏՆԵՐԸ

23.08.2016 18:22 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՌՉԱԿԱԳՐԻ 26 ՏԱՐԻՆ,  ԿԱՄ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕԳՈՒՏՆԵՐԸ

26 տարի առաջ` 1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն  խորհուրդն ընդունեց պետականության ռազմավարական ուղղությունները սահմանող հիմնարար փաստաթուղթ` Հռչակագիր Հայաստանի անկախության մասին: Հռչակագրին հետագայում  հղում եղավ ՀՀ Սահմանադրությունում: Հռչակագրի կարեւորագույն կետերը` Հայոց ցեղասպանության միջազգային իրավական ճանաչումը, Արցախի վերամիավորումը եւ այլն, ընդունվելու համար պայքար պահանջեցին: ՍԻՄ-ը, ՀՀԿ-ն, այլ ազգային ուժերն ու ազգային մտածողություն ունեցող անհատ պատգամավորները անդուլ ջանքերի շնորհիվ հասան այդ կետերի ընդգրկմանը Հռչակագրում, չնայած Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՀՀՇ-ական մեծամասնության դիմադրությանը: Այդտեղ, թերեւս, առաջին անգամ իր առավելությունները ցույց տվեց երկրի կառավարման խորհրդարանական մոդելը: Խորհրդային Հայաստանից ժառանգություն էր մնացել հենց խորհրդարանական կառուցվածքը, ու թեեւ խորհրդարանում մեծամասնություն էր կազմում ապազգային ուժը, իսկ խորհրդարանի ղեկավարը ազգային ամեն ինչը ժխտող ԼՏՊ-ն էր, այնուամենայնիվ, այդ կետերն ընդունվեցին: Իսկ երկու տարի անց, երբ ԼՏՊ-ն արդեն նախագահ էր, եւ խորհրդարանի մեծամասնությունը մնացել էր նույնը, այնուամենայնիվ, Գերագույն խորհուրդն ընդունեց որոշում, որով արգելվում էր որեւէ պաշտոնատար անձի, ստորագրել որեւէ փաստաթուղթ, ուր Արցախը նշված է Ադրբեջանի կազմում: 

Որևէ ընտրություն չի կատարվի Հայաստանի ինքնիշխանության, արժանապատվության հաշվին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի մասին

Անցյալ տարվա դեկտեմբերի 6-ին ընդունված Նոր սահմանադրությամբ մեր երկիրը կրկին վերադարձավ խորհրդարանական կառավարման: Դա ունի այն հիմնարար նշանակությունը, որ խորհրդարանական կառավարման բնույթն իսկ թույլ է տալիս ունենալ առավել կայուն եւ հրապարակային համակարգ: Ու այդ համակարգում արդեն ճակատագրական նշանակություն չի ունենում, թե ով է մեծամասնություն: Ճիշտ է, թեեւ գրեթե պարզ է, որ 2017-ին ազգային պահպանողական ուժերն են լինելու մեծամասնություն, սակայն ավելի հեռու ապագայում մեծամասնության մասին ասել ոչինչ հնարավոր չէ: Ու այդ ժամանակ խորհրդարանական կառավարման այդ առանձնահատկությունը իր բոլոր առավելությունները ցույց կտա: Գումարած դրան, խորհրդարանական կառավարումով երկիրը գործնականում հնարավոր չէ գլխատել, քանզի ղեկավարներ գեներացնելու շատ մեծ ներուժ ունի:

Ինչեւէ, շնորհավորում ենք ՀՀ քաղաքացիներին եւ աշխարհասփյուռ հայությանը այդ հիմնարար փաստաթղթի` Հռչակագրի 26-ամյակի կապակցությամբ: 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА